Շրջադարձ. Սերժ Սարգսյանը  խնդրել է աղոթել

15/05/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 16-ի համարում

ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի խնդրանքով Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունները, որոնք բավական հետաքրքիր ընթացք էին ստացել, երեկ սկսվել են աղոթքով: Բայց անգամ դրանից հետո ԵՊՀ խորհրդի նիստը երեկ առանձնապես հարթ չի անցել: Բանն այն է, որ մարտի 22-ին մի քանի փուլով կայացած անարդյունք ելքով ԵՊՀ ռեկտորի ընտրություններից հետո իշխանությունները ձեռնարկել էին բոլոր հնարավոր միջոցները` իրենց թեկնածուին ռեկտոր դարձնելու համար: Թերեւս դրա համար էր, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ընտրություններից 2 օր առաջ փոփոխության էր ենթարկել ԵՊՀ խորհրդի կազմը` ազատվելով խորհրդի բոլոր այն կասկածելի անդամներից, որոնք կարող էին դեմ քվեարկել իշխանությունների թեկնածուին:

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի թեկնածուներ էին ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, որը նախորդ ընտրությունների ժամանակ հավաքել էր 36 ձայն, եւ ԵՊՀ պրոռեկտոր Արամ Սիմոնյանը, որը հավաքել էր 20 ձայն, եւ որի համար էլ պայքարում էին իշխանությունները: Մայիսի 11-ին վարչապետի որոշմամբ ԵՊՀ խորհրդի անդամ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի փոխարեն խորհրդի անդամ է նշանակվել ՀՀ նախագահի օգնական Գեւորգ Մհերյանը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի տնօրեն, ՕԵԿ անդամ Վիկտոր Մարտիրոսյանի փոխարեն` ԵՊՀ շրջանավարտների միության նախագահ Արսեն Քարամյանը, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի փոխարեն` Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոն-հիմնադրամի տնօրեն Արմեն Սինանյանը:

Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանին վարչապետի որոշմամբ փոխարինելու էր եկել Պետական արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանի փոխարեն` Հասարակական երկխոսության կենտրոնի տնօրեն Էվելինա Վարդանյանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի փոխարեն` ԱԺ պատգամավոր Արարատ Մալխասյանը: Ի դեպ, եպիսկոպոսը տեղյակ չէր եղել, որ այլեւս խորհրդի անդամ չէ եւ պատրաստակամ ներկայացել էր համալսարան: Բայց նրան աղոթել տալուց հետո ուղարկել էին ետ: Խորհրդի անդամ, ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանող Ստեփան Ենոքյանից ազատվելու համար նրան, ինչպես տեղեկացրել ենք, ուղարկել են բանակ, քանի որ վերջինս չէր թաքցրել, որ նախորդ ընտրությունների ժամանակ քվեարկել է Գագիկ Ղազինյանի օգտին:

Նրա փոխարեն խորհրդի անդամ էր դարձել կենսաբանության ֆակուլտետի ուսանող Վահագն Վարագյանը: Խորհրդի կազմի սույն փոփոխությունները, որոնց մասին խորհրդի անդամներից շատերն իմացել էին հենց նիստի ժամանակ, բնականաբար, մեծ դժգոհություններ էր առաջացրել: Մեզ հայտնի դարձավ, որ այս հարցը նիստի ժամանակ շատ սուր բարձրացնելուց հետո Սերժ Սարգսյանը բավական կոպիտ ձեւով փակել է խոսակցությունը` հայտարարելով, թե կոռեկտ չէ նման հարցեր բարձրացնելը, եւ դա վարչապետի որոշելու հարցն է: Սույն փոփոխությունները, սակայն, երեկ բավական որոշիչ դեր խաղացին ԵՊՀ ռեկտորի ընտրությունների ժամանակ: Արդյունքում, իշխանության թեկնածուին, այսինքն՝ Արամ Սիմոնյանին, հաջողվեց հավաքել 41 ձայն, նախորդ անգամվա 20 ձայնի փոխարեն: Իսկ Գագիկ Ղազինյանը, որը նախորդ անգամ հավաքել էր 36 ձայն, այս անգամ ստացավ ընտրողների ձայներից ընդամենը 24-ը:

Մի խոսքով, այս պատկերը ստանալու համար մոտ 2 ամիս առաջ նախ ընդունվեց ԵՊՀ ռեկտորի ընտրությունների այնպիսի ընթացակարգ, որը հնարավորություն էր տալու ռեկտոր դառնալու շատ ավելի քիչ հեռանկար ունեցող թեկնածուին պայքարի մեջ մնալ, հետո մարտի 22-ի ընտրությունների ժամանակ Գագիկ Ղազինյանի հավաքած 37 որոշիչ ձայնը, որն էլ անհրաժեշտ էր ռեկտոր դառնալու համար, հաշվիչ հանձնաժողովի շնորհիվ դարձավ 36 ձայն, ճնշումների արդյունքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Չուբարյանը հրաժարական տվեց, եւ նրա փոխարեն նշանակվեց Արամ Սիմոնյանը, ինչը մեծացրեց վերջինիս լծակներն ընտրություններից առաջ, ուսանողների շրջանում ստեղծվեց վախի մթնոլորտ` նրանց ընկերոջը բանակ տանելու արդյունքում: Սերժ Սարգսյանը, բնականաբար, ընտրությունների արդյունքից շատ գոհ էր:

«Ես կարծում եմ, որ ռեկտորի ընտրությունն անցել է շատ լավ` պահպանելով օրենքի տառը եւ բարյացակամ մթնոլորտը»,- հայտարարեց նա: Ընտրություններից 2 օր առաջ խորհրդի կազմի նման փոփոխությունը, ըստ Սերժ Սարգսյանի, ամբողջությամբ համապատասխանում է օրենքին, եւ այստեղ հարցերն ավելորդ են: «Ի՞նչ տարբերություն, թե ով է խորհրդի անդամը` կառավարությո՞ւնը, թե՞ կրթության նախարարությունը...»,- հայտարարեց նա: Այն հարցին, թե տեղյա՞կ է արդյոք ՊՆախարարը, որ խորհրդի անդամ ուսանողին բանակ են տարել, նա ասաց. «Իհարկե, ո՞նց կարող եմ տեղյակ չլինել: Նա առողջության հետ կապված խնդիրներ ուներ, այս անգամ էլ, անցնելով 3 փորձաքննություն, եզրակացությունն այնպիսին էր, որ Ստեփան Ենոքյանն ունի սահմանափակ առողջություն: Բայց այդ սահմանափակ առողջությունը հնարավորություն չի տալիս բանակից ազատվելու: Նա ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայությունում»:

Ինչ վերաբերում է քվեարկության արդյունքների կտրուկ փոփոխությանը, ըստ ՊՆախարարի, 50 օրը բավականաչափ ժամանակ է, որպեսզի մարդիկ վերանայեին իրենց որոշումը: Նա շատ նորմալ է համարում նաեւ այն, որ ռեկտորի թեկնածու Արամ Սիմոնյանը մինչ ընտրությունները նշանակվել էր ռեկտորի պաշտոնակատար: Իսկ ինչ վերաբերում է ԵՊՀ նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանին, որը հայտարարեց, թե չէր սպասում նման արդյունքի, քվեարկության նման շրջադարձն, ըստ նրա, հիմնականում պայմանավորված էր մամուլում Գագիկ Ղազինյանի տված հարցազրույցներով: «Համենայնդեպս, այն, որ ասում են, թե դա կապ ունի ինչ-որ լծակների հետ, ես համարում եմ ոչ կոռեկտ խոսակցություն, որովհետեւ լծակների խնդիր այստեղ լինել չի կարող»,- հայտարարեց Սիմոնյանը: Ուսանողին էլ, ըստ նրա, բանակ են տարել, քանի որ պարզվել է, որ նա առողջական խնդիրներ չունի: «Կարծում եմ, որ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես համալսարանականներն են ուզում, ինչպես որ համալսարանի առջեւ խնդիրները դրված են պետության կողմից, ազգի եւ հասարակության կողմից: Թող դա լինի սկզբնական երդման նման մի բան, որ ես տալիս եմ...»,- հայտարարեց նորընտիր ռեկտորը:

Լուսինե Բարսեղյան

Տպել
1270 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին