Չերյոմուխայից զոհված բոլոր մարդկանց հարազատներին ցավակցում ենք. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Չերյոմուխայից զոհված բոլոր մարդկանց հարազատներին ցավակցում ենք: Դա այնպիսի դեպք է, որը պետք է քննվի, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Այս մասին նիստի ավարտին պատասխանելով լրագրողների՝ արդյոք 2008-ին կիրառված ուժը համաչափ էր, ասաց Հայկ Ալումյանը:

«Դուք գիտեք, թե ինչ է պատահել, որ մարդիկ Չերյոմուխայի արդյունքում վնասվածքներ են ստացել եւ նաեւ զոհեր են եղել, բայց երբ մենք խոսում ենք ուժի անհամաչափ կիրառման մասին, խոսում ենք հետեւյալի մասին. ինչ է հրահանգվել, ինչպիսի ուժի կիրառման մասին է եղել հրահանգը եւ ինչպիսի ուժ է կիրառվել եւ արդյոք այդ հրահանգը, որ տրվել է, եղել է ստեղծված իրավիճակին համաչափ, թե՝ ոչ»,- ասաց նա: Ալումյանի խոսքով՝ մինչեւ հիմա հայտնի չէ, թե ով է զոհվածների համար մեղավոր, որ կողմից են եղել կրակոցները: «Երեւի բացի Չերյոմուխայի վնասվածքից մահացած անձանցից, մնացածի մահվան հանգամանքներն ընդհանրապես պարզված չեն որեւէ չափով եւ պարզ չէ, թե երկու կողմերից որ մեկի կողմից է այդ մահը պատճառվել: Ի դեպ, մենք քչերից ենք, որ պնդում ենք, որ զոհվածների հանգամանք պետք է քննվի: Ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, մինչեւ բոլոր մահվան հանգամանքները պարզված չլինեն»,- նկատեց Հայկ Ալումյանը: Վերջինս հարց բարձրացրեց, թե ինչպես կարելի է ասել, որ պետությունը անհամաչափ ուժ է կիրառել այն դեպքում, երբ 187 մարմնական վնասվածք ստացած ոստիկան եւ 32 քաղաքացի է եղել: «Դուք գուցե նաեւ տեսած կլինեք կադրերը, թե ինչպես են քաղաքացիները մոլոտովի կոկտեյլները շպրտում ոստիկանների վրա»,- ասաց Հայկ Ալումյանը:

Գործի քննության ընթացքում բազմիցս անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիրը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում: Հարցին՝ ըստ Ալումյանի, 2008-ին տիրող քաղաքական իրավիճակում ո՞վ պետք է դիմեր Սահմանդրական դատարան, Ալումյանը պատասխանեց, որ ինքը չի ցանկանում ասել, թե ով որտեղ կարող էր վիճարկել այդ որոշումը: «Բայց Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող որեւէ անձ իրավունք չունի ասելու, որ այդ հրամանը եղել է հակասահմանադրական»,- ասաց Քոչարյանի պաշտպանը:

Տպել
2841 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ