Ես կուզեմ՝ Քոչարյանը հստակ հայտարարի, որ տեղյակ չէ 2000-անոց զինված զորաբանակը ինչպես է մայրաքաղաք մտել. Վահե Գրիգորյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը չեմ կարծում, որ հիմնավոր էր:

Այս մասին այսօր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցով գործի քննության ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Դատավոր Դավիթ Գրիգորյանը նիստի ընթացքում չթույլատրեց նրան պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ դիրքորշում հայտնել՝ նշելով, որ ըստ ՍԴ որոշման՝ տուժող կողմը դիրքորոշում հայտնել չի կարող: Գրիգորյանն ասաց, որ դատարանի այս կարծիքը չի կիսում:

Նա ասաց, որ այսօր ավելի շատ ակնկալում էր բովանդակային փաստարկներ։

«Ցավում են, որ դրանք չհնչեցին։ Ես չեմ կարծում, որ դրանք փաստաբանների բացթողումներն էին», - ասաց նա։

Նախաքննության ավարտին նյութերի ծանոթացման ընթացքում Վահե Գրիգորյանը նշել է, որ նյութերի այն հատվածը, որն ուսումնասիրել է, շոկային էին: Այսօր մեր հարցին, թե կարո՞ղ է շոկային նյութերից մեկ օրինակ ներկայացնել, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ բոլոր նյութերի մասին ոչ միայն խոսելու են, այլեւ այդ նյութերը հետազոտվելու են հրապարակային դատաքննության ընթացքում։

«Քանի դեռ դատարանը չի որոշել նյութերի հետազոտման կարգի շրջանակներում ո՛ր նյութերն են գաղտնիացվելու, իսկ որոնք՝ չէ, ես ձեռնպահ կմնամ որեւէ տեղեկություն հայտնել այնպիսի նյութերի մասին, որոնք, շատ հնարավոր է, ռազմական կամ պետական գաղտնիքի նկատառումներով կգաղտնիացվեն եւ դռնփակ դատական նիստերում կքննարկվեն: Ամեն դեպքում, ես վստահեցնում եմ, որ դրանք դեռ երբեւէ մամուլում չեն շրջանառվել», - ասաց Վահե Գրիգորյանը՝ հավելելով, որ երբ հայտարարել է, որ դրանք շոկային են, շատ մեղմ է գտնվել։

Խոսելով 0038 գաղտնի հրամանից՝ փաստաբանը նշեց, որ այդ հրամանից տեղյակ լինելը կամ չլինելը դաշտ է նետվել քարոզչամիջոցների կողմից՝ իբրեւ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմնական սյուն։

«Դա այդպես չէ, հիշե՛ք, 0038 հրամանին նույնիսկ եթե որեւէ մեկը ծանոթ չի եղել... մենք չենք խոսում հրամանին ծանոթ լինելու մասին, որին, շատ հնարավոր է, որ մարդը ծանոթ չլիներ։ Խոսքը դրա մասին չէ, խոսքը վերաբերում է ՀՀ մայրաքաղաք հսկայածավալ զորամիավորումներ տեղափոխելուն, խոսքը վերաբերվում է նրանց հրազեն գործադրելուն, մահաբեր ուժ գործադրելուն, խոսքը վերաբերում է բոլոր այն գործողություններին, որոնք կատարվել են, որոնց մասին ամբաստանյալ Քոչարյանը չէր կարող իմանալ։ Ես կուզեմ, որպեսզի նա հստակ հայկական դատարանում հայտարարի, որ ինքը տեղյակ չի եղել, որ մոտ երկու հազար սպայական ու ենթասպայական կազմ ունեցող, բարձր պատրաստվածություն ունեցող, ամբողջությամբ զինված զորաբանակ է բերվել Երեւանի կենտրոն, տեղակայվել կենտրոնում եւ դրա արվարձաններում», - ասաց նա։

Նա ընդգծեց՝ կուզի լսել, որ Քոչարյանը հստակ կհայտարարի՝ ինքը չի վերահսկել իրավիճակը, որ ո՛չ ոստիկանապետը, ո՛չ մյուս հատուկ ծառայություններն իրեն չեն զեկուցել մահաբեր ուժի գործադրման մասին եւ որ նրանց ոչ ոք չի զեկուցել մարդկանց սպանությունների պատճառերի մասին. «Ու, առհասարակ, հարյուրավոր զինծառայողների, քաղաքացիական անձանց ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին։ Նա պիտի դա հստակ հայտարարի», - ասաց Վահե Գրիգորյանը:

Տպել
4034 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)