Նիդերլանդներում «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկում է եղել, մասնակցել է դեսպանը

Ապրիլի 8-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը որպես հիմնական բանախոս մասնակցեց «Մեկ տարի թավշյա հեղափոխությունից հետո» խորագրով քննարկմանը, որին ներկա էին «Hug the Hague conference» Էրազմուս ծրագրի շրջանակներում արևելաեվրոպական երկրներից Նիդերլանդներ ժամանած շուրջ հինգ տասնյակ հասարակական, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, դեսպան Բալայանը խորհրդանշական համարեց, որ քննարկումը տեղի է ունենում վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից ուղիղ մեկ տարի անց և հենց նույն պահին, երբ Երևանում ընթանում է ՀՀ վարչապետի մեկամյա պաշտոնավարմանը նվիրված ասուլիսը։

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած «Թավշյա հեղափոխության» արդյունքները, լայնածավալ բարեփոխումները, որոնք իրականացվում են Հայաստանում ներկայիս իշխանությունների կողմից՝ շեշտը դնելով կոռուպցիայի դեմ պայքարի և ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծման առաջնահերթությունների վրա։

Տիգրան Բալայանը ներկայացրեց Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները՝ կարևորելով Հայաստանի՝ որպես ԵԱՏՄ անդամ և Եվրամիության հետ սերտ համագործակցություն ունեցող երկրի դերը։

Դեսպան Բալայանը երիտասարդների հետ կիսվեց իր մասնագիտական փորձով և վերջիններիս խորհուրդ տվեց ակտիվ մասնակցություն ցուցաբերել իրենց երկրներում ընթացող քաղաքական զարգացումներին՝ հղում անելով այն կարևորագույն դերակատարությանը, որ հայ երիտասարդներն ունեցան անցած տարվա հեղափոխության ընթացքում։

Քննարկմանը հաջորդեց հարցուպատասխանը, որի ընթացքում Հայաստանի դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերի։

Տպել
507 դիտում

Սեփական անցյալից ուշադրությունը շեղելու տրյուկը

Փաշինյանի որոշմամբ Նաիրա Մարգարյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայ խաղաղապահները մասնակցել են բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլին

Հարկային վարչարարությունից մինչեւ կոռուպցիայի դեմ պայքար. Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ-ի ներկայացուցչին

Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» դիմել է դատարան. Ավինյանի պատասխանը

Հրդեհ Արայի լեռան ստորոտում. այրվում է խոտածածկույթ (տեսանյութ)

Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Ղրղըզստանի նախկին նախագահի կալանքը

Համակարգչային տեխնիկայի օգնությամբ այլ անձանց բանկային քարտերից հափշտակություն են կատարել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի

Բաղրամյան պողոտայում ստիպված ուժ կիրառվեց, ոչ թե բռնի, այլ համաչափ ֆիզիկական ուժ. ոստիկանություն

Հարեւանիս 30 խոզը կոտորվան, իմոնց բան չեղավ. Վիետնամական ցեղատեսակի խոզերը պահանջարկ ունեն Տավուշում (լուսանկարներ)

Սուրիկ Խաչատրյանը Փարիզում սրտի շատ ծանր վիրահատություն է տարել, մինչեւ այժմ կոմայի մեջ է․ Սեյրան Սարոյան

Պատկերացնո՞ւմ եք, երեխան ասում ա՝ պապա 1-ն ու պապա 2-ը եկան․ Սեյրան Սարոյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Չեմ հավատում, որ տենց բան կարա լինի, սութի շուխուռ ա․ Սարոյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին

Վարչապետը գաղտնազերծեց արվեստի գլուխգործոցները դպրոցներ տանելու գաղափարի մանրամասները

Ալիկ Սարգսյանը եւ այլք զբաղված են եղել հետին թվով նոր զեկուցագրեր պատրաստելով. Սեդա Սաֆարյան

Արդարադատության նախարարը խոսել է ցմահ դատապարտյաների հետ. նրանք բարձրաձայնել են մի շարք խնդիրներ

Սեյրան Սարոյանը համաձայն է, որ Մանվել Գրիգորյանի օրոք Էջմիածնում վախի մթնոլորտ է եղել

Նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ. տեսանյութ

Հարթաշեն և Քարահունջ համայնքներում արձանագրվել են խոզերի անկման դեպքեր. ԱԻՆ