Պաշտոնապես հայտարարում եմ, որ ԼՀԿ-ն ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում. վարչապետ

Այսօր ԱԺ-ում ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց վերջինիս այսօրվա ասուլիսում հնչեցված այն մտքի մասին, որում նշել էր, թե ԱԱԾ տնօրենը գնացել է իր մոտ եւ ասել է, որ Դավիթ Սանասարյանի գործը տան ՀՔԾ-ին, քանի որ մեղադրում են իրենց, որ հնարավոր է՝ այլ կերպ քննվի. «Դուք դեմ եք եղել դրան: Ես նախ ուզում եմ հասկանալ, թե ո՞ր օրենքով եք առաջնորդվել, երբ որ դուք եք սկսել զբաղվել քրեական գործերի ընդհատության հարցով: Ու նաեւ հարց է առաջանում. այն համակարգի մասին, որ մենք խոսում ենք ու նաեւ հերքում եք այսօր ասուլիսում՝ թե սուպերվարչապետական համակարգ չկա, հետո դուք ձեր ասուլիսում ասում եք, որ կա: Որովհետեւ, եթե ձեզ գալիս են, հարցնում են, որ քրեական գործով քննի, ուրեմն սուպերվարչապետական համակարգ կա»:

Մարուքյանը վարչապետին խնդրեց գրոտեսկ չանել հարցին պատասխանելուց:

«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է: ԱԱԾ տնօրենը վարչապետին ենթակա պաշտոնյա է: Եւ երբ որ հարցը ստացել է քաղաքական հնչեղություն ու քանի որ հարցի վերաբերյալ այդ մոտեցումը եղել է քաղաքական պատճառով ու ոչ թե իրավական պատճառով, քանի որ քաղաքական այսպիսի հարցադրում կա, գուցե քաղաքական որոշում կայացվի, որ այս հարցն ուրիշ մարմին քննարկի, որպեսզի քաղաքական շահարկումներ չլինեն: Ես ասել եմ, որ մենք, որպես քաղաքական մարմին, պետք է կարողանանք կրել նաեւ այդպիսի քաղաքական հարվածներ եւ պատասխանատվություն ու այդ պատասխանատվությունը վերցնել մեր վրա: Ես քրեական գործի ընթացքը չեմ վերահսկում: Ես քրեական գործի վերաբերյալ գործնականում ունեմ այնքան տեղեկատվություն, որքան ունի հանրությունը: Այն տեղեկատվությունը, որ ես ավել ունեմ, այդ տեղեկատվության աղբյուրը ԱԱԾ-ն չէ»:

Մարուքյանն արձագանքելով ասաց, որ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ քրեական գործի ընդհատությունը, եթե խնդիր է առաջանում, ապա դատախազը կարող է վերցնել մի մարմնից ու տալ մեկ այլ մարմնի. «Այսինքն, այդ հարցը չէր կարող ձեր մոտ քննարկման առարկա դառնալ: Քաղաքական կոնտեքստը բնականաբար հասկանալի է, բայց կրկնում եմ՝ քրեական դատավարության օրենքը շատ հստակ է: Ավելին ասեմ՝ ըստ օրենքի, այդ գործը ՀՔԾ-ի քննմանը պետք է տրվեր, բայց ես այդ դաշտ չեմ մտնում: Ռեպլիկի կարգով նաեւ ուզում եմ ասել հետեւյալը՝ դուք կառավարության նիստում ԼՀԿ-ին մեղադրել եք ահաբեկչական կազմակերպությանը աջակցելու մեջ, որ ԼՀԿ-ն ահաբեկչություն է անում բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ: Եւ դա լուսաբանվել է մամուլով, պարոն վարչապետ, ու մենք պահանջում ենք հերքում: Ավելին ասեմ՝ դուք կամ չեք հիշել այդ օրենքը ո՛ր օրենքն է կամ ձեզ վատ են զեկուցել: Դուք այդ օրենքին դեմ եք եղել»:

Ի պատասխան վարչապետն ասաց.

«Պարոն Մարուքյան, ես, քաղաքական հնչեղությունը հաշվի առնելով, կարող էի միջնորդել գլխավոր դատախազին, ասել՝ խնդրում եմ, քննարկեք այս գործն այստեղից այստեղ տանելու հարցը: Ու այդտեղ ոչ մի կատաստրոֆա չկա: Ինչ վերաբերվում է օրենքի նախագծին ձեր արձագանքին, ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ոչ մի ահաբեկչական խմբավորման չի աջակցում ու բոլոր նրանք, ովքեր այդպես են ընկալել իմ հայտարարությունը՝ սխալ են ընկալել: Եթե ես եմ եղել սխալ ընկալման պատճառը՝ ես ներողություն եմ խնդրում»:

Տպել
6292 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին