Մեգան Մարքլն ու արքայազն Հարին առաջին անգամ ցուցադրել են իրենց առաջնեկին (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին ու նրա կինը՝ Մեգան Մարքլը, առաջին անգամ ցուցադրել են իրենց առաջնեկին: Այսօր՝ մայիսի 8-ին, նրանք ներկայացել են լրատվամիջոցներին: Լրագրողների հետ հանդիպել են Վինձորյան ամրոցի Սուրբ Գեորգ դահլիճում, լուսանկարվել են ու մի քանի րոպե պատասխանել հարցերին:

Այս կերպ ամերիկացի նախկին դերասանուհի Մեգան Մարքլը հերթական անգամ խախտել է թագավորական ընտանիքի սովորույթները: Սովորաբար ընտանիքի անդամները երեխայի ծնվելուց գրեթե անմիջապես հետո ծննդատան դիմաց ներկայանում են լրատվամիջոցներին ու երկրպագուներին, սակայն Մեգանն այլ որոշում է կայացրել. նա որդուն ցուցարդրում է ծնվելուց 2 օր անց:

Ու սա միակ շեղումը չէ սովորույթներից: Հրավիրվածների թվում եղել է նաեւ ամերիկյան լրատվամիջոց, ինչը նույնպես անսովոր է: Դա եղել է Մեգանի ու Հարիի պահանջը:

Փոքրիկի անունը դեռ որոշված չէ: Նրա անունը հայտնելու են մոտ ժամանակներս:

Տղան ծնվել է եկել մայիսի 6-ին: Ավելի վաղ նշվում է, որ Մեգան Մարքլը ցանկանում է, որ երեխան լույս աշխարհ գա տանը: Թագավորական ընտանիքի երկրպագուներին հավատացրել էին, որ այդպես է լինելու, սակայն լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ դա սուտ է, ու կիրակի օրը՝ մայիսի 5-ին, Մեգան Մարքլը մոր ու Հարիի հետ գաղտնի գնացել է հիվանդանոց, ինչն անակնկալ է եղել նաեւ ընտանիքի որոշ անդամների համար: Երեխայի ծնունդից հետո նրանք շտապ տուն են վերադարձել: Որոշ երկրպագուների սա չի հուզում, ոմանք էլ զայրացած են Մեգանի պահվածքից:

Տպել
489 դիտում

Օպերայի եւ բալետի թատրոնում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել. մարդկանց տարհանել են, տեղազննում իրականացրել

Ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի, առաջիկա օրերին անձրեւներ են սպասվում

Նախարար Բաթոյանն անդրադարձել է 13-ամյա երեխայի հղիությանն ու կոչ արել այլեւս չտարածել տեսանյութը

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռումբի առկայության մասին ահազանգ է եղել

Արմեն Գրիգորյանը Լոս Անջելեսում մասնակցեց «Ինովեյթ Արմենիա» ամենամյա 4-րդ փառատոնին

Վարչապետն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ (լուսանկարներ)

Հանգիստ եղեք, ոչինչ չի մոռացվել, ոչ մեկը չի խուսափի արդարադատությունից. Սիմոնյանը՝ Քոչարյանի դատավարության մասին

Կապանի 28-ամյա բնակչուհին որոնվում է որպես անհետ կորած

Գյումրու մարզադպրոցում ապօրինություններ են բացահայտվել․ յուրացվել է մոտ 17 մլն դրամ

Ինքնաթիռում 3 ժամ տեւած ոչ ֆորմալ հանդիպում են ունեցել ՀՀ եւ ՌԴ ներկայացուցիչները. Ալեն Սիմոնյան

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.մեկ մարդ զոհվել է, մյուսի վիճակը միջին ծանրության է

Շիրակի մարզում իրականացվել է հատուկ «Ջութակ» օպերացիան. կան բերման ենթարկվածներ

Հանրապետության տարբեր հատվածներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 22 ամպ

Նիդերլանդների ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող. երգիչը խոստովանել է, որ նույնասեռական է

Արմավիրում կանխվել է ավտոլվացման կետի աշխատակցի ինքնասպանությունը

Դատարանն այսօր ապացուցեց, որ ինքը անկախ է գործադիր եւ օրենսդիր մարմիններից, բայց հարցեր առաջացրեց․ Վահագն Թեւոսյան

Ապրում ենք նոր Հայաստանում՝ հին դատական համակարգով. Արեն Մկրտչյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը չկալանավորվեց

Դատախազությունը կարող է բողոքարկել Քոչարյանին կալանքից ազատելու որոշումը. դատախազության պատասխանը՝ Քոչարյանի փաստաբանին

Կառավարությունում քննարկվել է Արտաքին տնտեսական գործունեության իրականացման սպասարկման կենտրոնների ներդրման նախագիծը