Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը համաձայն չէ ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի քննադատություններին, որոնք նա հնչեցրեց ավագանու այսօրվա նիստում՝ նաեւ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ես հասկանում եմ, որ պոպուլիզմը կարող է իր գագաթնակետին հասնել, երբ 20 տարվա չլուծված բոլոր պրոբլեմները ուզում ենք երեք կամ վեց ամսում լուծել։ Ես հասկանում եմ, որ դա ձեր աշխատանքն է, դա նորմալ եմ ընդունում եւ դրա համար շատ կարճ ասում եմ՝ ես ձեզ հետ համաձայն չեմ, որովհետեւ ես համաձայն չեմ, որ տրանսպորտի հարցը հնարավոր է վեց ամսում լուծել, եւ ես համաձայն չեմ, որ չորս տարվա ընթացքում դեպի քանդումը գնացող աղբահանության համակարգը կարելի է մի քանի ամսում լուծել։ Բայց բոլոր աշխատանքները այդ ուղղությամբ արվում են։ Արվում են ամեն օր եւ շատ շուտով մեր քաղաքացիները կտեսնեն դրանց արդյունքները»,- ասաց Հայկ Մարությանը։
Նաեւ շեշտեց, որ քաղաքացիները շատ ու շատ արդյունքներ արդեն տեսնում են եւ ամենամեծ արդյունքն ու ամենամեծ նվաճումը, որ ինքը կարող է նշել, քաղաքապետարանում համակարգային կոռուպցիայի վերացումն է։ «Քաղաքապետարանը հանդիսանում էր Հայաստանի ամենակոռումպացված գերատեսչությունը։ Եվ ես այսօր վստահ հայտարարում եմ, որ երեւանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Իսպառ։ Այ սա այն նվաճումն է, որին մենք չէինք կարողանում քսան տարի հասնել։ Եվ մենք վեց ամսում դա արեցինք։ Ու սա օգտագործելով՝ լուծելու ենք նաեւ մնացած հարցերը»,- շարունակեց քաղաքապետը։
Իսկ Դավիթ Խաժակյանն արձանքեց․ «Չլուծված խնդիրների շարքի մեջ չնշեցիք, որ յոթ ամսում հնարավոր չէր օպտիմալացնել հաստիքացուցակը։ Դա էլ նշեիք»։
«Այո, յոթ ամսում հնարավոր չէ օպտիմալացնել հաստիքացուցակը, որովհետեւ համակարգը ընդհանրապես փոփոխված իրավիճակում է աշխատում։ Այս իրավիճակում՝ արդար, ազատ ձեւով, ճիշտ օրենքներով շարժվելով, այս համակարգը երբեւիցե չի աշխատել, եւ որոշակի ժամանակ պետք է համակարգը աշխատի, որ ընթացքում մենք հասկանանք՝ էս ձեւով աշխատելով ինչպես այն կարելի է փոփոխել, որովհետեւ հին ձեւով աշխատելով, այո, մեկ-երկու ամսում կարելի էր հասկանալ՝ այսպես է աշխատել, փոխենք։ Բայց մենք նոր ձեւով ենք սկսել աշխատել, համակարգը նոր ձեւով պետք է աշխատի, եւ այդ նոր ձեւով սկսես փոփոխոթյուն անել»,- հաստատեց Հայկ Մարությանը։
Օպտիամալացման մասին էլ ասաց, որ դա անընդհատ պրոցես է, որովհետեւ ժամանակը իր հետ բերում է տարբեր խնդիրներ ու տարբեր մարտահրավերներ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան
Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ
Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում
Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան
Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան
Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից
«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան
Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր
Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ
Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան
600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան
Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան
Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան
Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան
ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի
Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում
Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը
Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան
Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան
Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան
Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների
Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները
Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի
Հրազդանում մեքենաներ են բախվել
Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան
Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա
Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել աղջիկը
Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը․ տեսանյութ
Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-ի
Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը
ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց կլինի
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում ՝ 6-8 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի
ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի նիստում կարգապահական բնույթի հարցեր են քննարկվել
Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT