Կառավարությունում չկան եւ չեն կարող լինել թեւեր, եթե նման թեւեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ. Փաշինյան

ՀՀ կառավարությունում չկան եւ չեն կարող լինել թեւեր, եթե նման թեւեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ: Նման կերպ արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ են ճիշտ մամուլում տարածված այն տեղեկությունները, որ իշխանությունում կան թևեր, որոնք հատկապես ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակներում փորձում են խոչընդոտներ ստեղծել։

Պետական վերահսկողության նախկին պետ Դավիթ Սանասարյանն ապրիլի 18-ին որպես մեղադրյալ ներգրավվել է հեմոդիալիզի ԱԱԾ-ում հարուցված քրեական գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Փաշինյանի խոսքով, ՀՀ իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են: «Այդ մարմինը ղեկավարում է վարչապետը, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը», - ասաց Փաշինյանը։

Նա հայտարարեց, որ բացառվում է՝ թույլ տա երկրում անկառավարելիություն, «քաոսներ, վակխանալիաներ, ինտրիգներ պալատական»։ «Բացառված բան է։ Կտրելուն չեն հասնի, որովհետև չեն էլ աճի՝ սաղմնային մակարդակում կչորանան, ով էդպիսի գայթակղություն ունի, թող փորձի բախտը», - ասաց Փաշինյանը ՝ հավելելով, որ Սանասարյանի մասով բացառում է ոչ օբյեկտիվ քննությունը։ «Իմ աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, բացառում եմ ոչ օբյեկտիվ քննությունը», - ասաց Փաշինյանը։

Միեւնույն ժամանակ Փաշինյանը պատմեց, որ ԱԱԾ տնօրենը Սանասարյանի գործով դեռ սկզբից երկու-երեք անգամ եկել է իր մոտ՝ ասելով, թե առաջարկում է՝ այդ գործը փոխանցվի ՀՔԾ-ին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ըստ ամենայնի, ԱԱԾ-ում նեղվում են այն կասկածներից, որ գործը կարող է օբյեկտիվ քննվել», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը դեմ է եղել: «Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը։ Այսինքն, մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մեր վերաբերյալ գործերը քննարկենք, և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ պետք է մեզ հետ կապված գործերը քննի։ Այս խոսակցություններն անընդհատ տեղի են ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Միեւնույն ժամանակ վարչապետը խնդիր չի տեսնում, որ գործը տեղափոխվի ՀՔԾ: «Բայց եթե օբյեկտիվության համար գործը պետք է գնա Հատուկ քննչական ծառայություն, ինքը բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում: Բացառում եմ, որ իմ կառավարության օրոք այդ գործն օբյեկտիվ չքննվի», - ասաց նա։

Այնուհետեւ մանրամասնեց, որ ցավալի արձանագրումներ է անում. «Ցավալի արձանագրումներ եմ անում, հեղափոխությունն ինչի համար է եղել, որ մենք մեր ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենա՞նք։ Էդ որ ասում են՝ ես հավատում եմ, Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է... Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է. ու ի՞նչ։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարող լինել տարբեր այլ պետություններ։ Ուղղակի չի կարող լինել։ Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ իմ ինֆորմացիայի աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, նաև մեր թիմի անդամներն են, այդ թվում՝ Սանասարյանը»։

Փաշինյանի խոսքով՝ ահավոր խիստ պատժի կենթարկվեն այն մարդիկ, ովքեր քննությունն օբյեկտիվ չիրականացնեն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5781 դիտում

Կարապետյաններին և նրանց որդուն խորթ են հայ միջավայրը, բարոյական նորմերը, կնոջ նկատմամբ հարգանքը. Ղազարյան

Սառը օդի շերտը քայքայվեց և ցրվեց. Սուրենյանը նորություն է հայտնել. տեսանյութ

Պայթյուն Մարտունի քաղաքի բնակարաններից մեկում

Իրական ուժեղ առաջնորդը նախ պետք է սկսի իր ընտանիքից և պետք է բարոյապես ճիշտ զավակներ դաստիարակի. Առաքելյան

Նեղսրտում են, որ ԵԽԽՎ-ներում ու բրյուսելներում իրենց լուրջ ընդունող չկա. ձերը Մարիա Զախարովան է. Հոխիկյան

Քարաթափում Երևան-Մեղրի ճանապարհին․ փրկարարները քարերը հեռացրել են երթևեկելի հատվածից

«Վարչաբենդն» անցկացնելու համար պետբյուջեից զրո դրամ է ծախսվել. Պապոյան

Տաշիր Սամոյի որդու էս ամենաթող, սանձարձակ պահվածքի համար թիվ 1 պատասխանատուն հենց ինքն է` Տաշիր Սամոն. Չախոյան

«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա»-ի ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել. կա զոհ և վիրավոր

Հարկային էլեկտրոնային համակարգերը որոշակի ժամանակ հնարավոր է լինեն անհասանելի. ՊԵԿ

Այսպիսի հայտարարությունները լուծումներ չեն առաջարկում, այլ բացահայտում են մտածողության դատարկությունը. Քլոյան

600 հազար դրամանոց վիրահատությունը՝ անվճար. թոշակառուն այլևս մենակ չի լինի. Ալեքսանյան

Մոտ ապագայում Վարդենիսի տարածաշրջանում կլինի սահմանազատում, ադրբեջանցիները դուրս կգան. Մելքոնյան

Մինչ ձեր ձևով երկիր ղեկավարելու հավակնություն ունենալը, արժե նախ սեփական որդուն դաստիարակել. Վարդանյան

Իզուր չէ, որ անգլիացիները մարդու համար ամենավիրավորական արտահայտությունը համարում են անդաստիարակը. Ավանեսյան

ՀՀ վարչապետը Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում է պատարագի

Հրդեհ Գյումրիու Ղանդիլյան փողոցի տներից մեկում

Գերագույն հոգևոր խորհրդի 7 անդամի մեղադրանք է առաջարդվել. նրանք չեն կարող լքել երկիրը

Քաղաքականությունը ձեզ համար փոդքասթ չէ, իսկ կանայք հասարակության շարժիչ ուժն են, ոչ թե ծաղրի առարկա. Մինասյան

Անկախ նրանից` ինչքան փող ունես բանկային հաշվիդ, հայ կանայք քեզ համար ինքնահաստատվելու առարկա չեն. Ալեքսանյան

Գյումրի-Բավրա ճանապարհահատվածը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ճիշտ կլինի՝ ձեր գրգռված չորքոտանուն տանը պահեք, բերանն էլ՝ փակ․ Հասմիկ Հակոբյան

Տարածքային հարցը՝ առանցքային թեմա․ փետրվարի 1-ին կմեկնարկի Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը

Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը մեկնել է ԱՄՆ՝ բանակցությունների

Իրանը հերքել է ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի զոհվելու մասին տեղեկությունները

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Միջերկրական ծովի շրջանների ցիկլոնն արդեն Հայաստանում է․ քանի օր այն կպահպանվի

Հրազդանում մեքենաներ են բախվել

Իրանի իշխանությունները պետք են վերանայեն իրենց վարքագիծը, արտաքին ուժերին միջամտելու առիթ չտան. Փեզեշքիան

Կիևի ջրամատակարարումն անջատված է․ որևէ շրջանում ջուր չկա

Որպես անհետ կորած որոնվող 16-ամյա Լաուրա Խնկիկյանը հայտնաբերվել է. որտեղ է եղել աղջիկը

Խորհրդարանը հյուրընկալել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությանը․ տեսանյութ

Ինդոնեզիայում սողանքի զոհերի թիվը հասել է 49-ի

Երևանի փողոցներից մեկում գետնին ընկած քաղաքացի է հայտնաբերվել՝ անօգնական վիճակում

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգսի տոնը

ԱՄՆ կառավարության աշխատանքը կրկին մասնակիորեն կասեցվել է

Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին մերկասառույց կլինի

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4, Արարատյան դաշտում և նախալեռներում ՝ 6-8 աստիճանով․ ձյուն ու բուք կլինի

ՔՊԿ վերահսկող հանձնաժողովի նիստում կարգապահական բնույթի հարցեր են քննարկվել

Տեր Արարատ քահանա Օրդոյանը նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների համակարգող