2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 մլրդ դրամով․ վարչապետ

Հայաստանի Ազգային պատկերասրահում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը։ Փաշինյանը վարչապետության մեկ տարվա ընթացքում գրանցած 100 փաստ է ներկայացնում։

Առաջին 25 փաստերը կարող եք կարդալ այս հղումով՝  https://armtimes.com/hy/article/160893

26․ Կառավարության ընդունած որոշման արդյունքում 2020 թվականից սկսած՝ ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձ կստանա մինչեւ 150 հազար դրամ աջակցություն։ Օրենսդրական փոփոխության արդյունքում թրաֆիքինգի զոհ ճանաչված անչափահասները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 250 հազար դրամի չափով։

27․ Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության առեւտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում մինչեւ օրս ներվել է շուրջ 20 հազար վարկառուի ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները։ Արտոնություն է շնորհվել 49 ընկերության, որոնցից 15-ը ստացել են նաեւ ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ դրամ եւ ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ։ Իսկ միայն ԱԱՀ-ի ատոնություններ է տրվել եւս յոթ ներդրումային ծրագրի՝ շուրջ 21 մլրդ դրամի ներդրում կատարելու եւ մոտ 440 նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։

28․ Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, որոնք մինչեւ 50 հազար դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին, կամ հանդիսանում էին համավարկառու, կամ երաշխավոր։

29․ Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը։

30․ Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 ընկերության, որից 15-ը ստացել են նաեւ ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ դրամ։ Եւս յոթ ներդրումային ծրագիր՝ շուրջ 21 մլրդ ներդրումով, մոտ 444 աշխատատեղ ստեղծելու նպատակով։

31․ Փոքր եւ միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50%-ի չափով հետվերադարձ կտրամադրվի։ Սահմանամերձ գյուղերի դեպքում հետվերադարձը կկազմի 70%:

32․ Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով տրվում են վարկեր 2 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին եւ սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։

33․ Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի եւ կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2% տոկոսադրույքով։ Ցածր տոկոսով վարկերի փոխարեն կարելի է օգտվել նաեւ արված ծախսերի 40-50%-ի ետվերադարձի տարբերակից։ Այսինքն՝ մարդն ընտրում է՝ էժան վարկ է ուզում, թե դա ներդրում է, կառավարությունը 40-50%-ը հետ է վերադարձնում։

34․ 2018 թվականին մթերված պտուղ-բանջարեղենի եւ խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է մթերման ընդհանուր արժեքի ընդամենը 0․7 տոկոսը՝ ի համեմատություն 2017 թվականի, երբ դա եղել է 5․9 տոկոսը։

35․ Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել եւ բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը պետական միջոցներից ստացել է ֆինանսական աջակցություն։ Ֆինանսական կրթության ծրագիրը ներդրվել է հանրապետության 360 դպրոցների 3100 ուսուցիչների ներառմամբ։ Եվ միաժամանակ հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվել է տեխնոլոգիա առարկայի փորձնական ծրագիրը՝ ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ։

36․ Տարածքային համաչափ զարգացման եւ սոցվիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018-ին համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3․8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ 2017 թվականին նման ծրագրեր չեն իրականացվել։ Կառավարությունը 2019-ին մտադիր է այս նպատակի համար հատկացնել 10 մլրդ դրամ։

37․ 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 մլրդ դրամով։ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի շահույթը 2017 թվականին եղել է 1,3 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին՝ 3,3 մլրդ դրամ։

38․ Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ «Google play» հարթակում, ինչը նախկինում անհնար էր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է եւ այժմ հարկային արտոնություն են ստանում նաեւ էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ եւ համակարգչային անիմացիայով զբաղվող նորաստեղծ ընկերությունները։ Հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, որի արդյունքում էլեկտրոմոբիլների ներմուծումը ՀՀ կազավի ԱԱՀ-ից։

39․ 10,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել եւ մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը։ 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23% աճ 2017 թվականի համեմատ։ 2018 թվականի Հայաստանի ծրագրավորման եւ ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 մլն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28%: 2018 թվականին ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19552-ի, ինչի արդյունքում՝ մոտ 27% աճ է գրանցվել 2017 թվականի համեմատ։

40․ Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների եւ գործատուների միջեւ, ինչի արդյունքում ԿԳՆ հաստատությունները, ուսումնարանները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր եւ լաբորատորիաներ։

41․ Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ եւ ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 մլն դրամ, իսկ 2019-ի համար՝ 352 մլն դրամ։ Արդյունքում՝ 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ՝ ՀՀ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինության խմբակներ եւ ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6800 սովորող։ 2017 թվականի համեմատ ծրագրում ընդգրկված աշակերտների թիվն ավելացել է 2500-ով։

42․ Կառավարության կողմից մշակված եւ վերջնական ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանքարդյունաբերական ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր։ Փաշինյանը հստակեցրեց՝ այսինքն, առաջիկայում չենք ունենալու հարց, թե տվյալ հանքն ում է պատկանում․ «Որովհետեւ մենք պետք է գնանք մինչեւ օֆշոր, օֆշորի օֆշոր, օֆշորի օֆշորի օֆշոր, եւ բացահայտենք, թե ով է իրական սեփականատերը․ ընդ որում՝ սա պարտադիր է»,-նկատեց վարչապետը։

43․ Վարչական համաներման արդյունքում շուրջ 150 հազար անձ ազատվել է երթեւեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13,7 մլրդ դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից։ Նախորդ 12 ամսվա ընթացքում տեսանկարահանման եւ լուսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են, ուշադրություն, 485880-ով։ 60 կմ/ժ-ից ցածր արագության ռեժիմի վայրերում լուսանկարահանող արագաչափ սարքերի գործածումը դադարեցվել է ընդհանրապես։ Էապես աճել է կանխարգելիչ նշանակություն ունեցող երթեւեկության կանոնների խախտում արձանագրած մարդկանց էլեկտրոնային եղանակով նախազգուշացնելու դեպքերի քանակը։ Նախորդ ժամանակաշրջանում այդպիսի զգուշացում արվել է 84421, մեր ժամանակահատվածում՝ 221617։ Սա այն դեպքն է, երբ քաղաքացուն տուգանելու փոխարեն պարզապես ուղարկվում է իր կատարած խախտման տեսագրությունը՝ ի գիտություն։

44․ Ուսանողական վարկերը հասանելի են համապատասխանաբար՝ 6 տոկոսով բարձր առաջադիմությամբ ուսանողների համար եւ 7 տոկոսով՝ նախկին 9 եւ 10 տոկոսի փոխարեն։

45․ Զինծառայողները հնարավորություն ունեն իրենց բարձր տոկոսադրույքով եւ կարճ ժամկետով վարկերը վերակառուցել ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն վերակառուցվել է շուրջ 650 հազար վարկ՝ 350 մլն դրամ ծավալով։ Արդյունքում վարկի տոկոսադրույքը նվազում է մինչեւ 10 տոկոսով, վճարման ժամկետը կարող է երկարեցվել վարկառուի ցանկությամբ։

46․ Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի փորձարկումը մեկնարկել է։ Համակարգը տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս ազատորեն տնօրինել իրենց հաշիվներին առկա հարկային պարտավորություններից ավել գումարները, որոնք նախկինում ամբողջությամբ սառեցվում էին։

47․ 2018 թվականի հոկտեմբերին Եվրոպական ներդրումային բանկի եւ Կենտրոնական բանկի միջեւ կնքվել է 50 մլն դրամի վարկային պայմանագիր՝ փոքր եւ միջին ձեռնարկության վարկավորման նպատակով։ Այն չի հանդիսանում կառավարության պարտք եւ չի ներառվում պարտքի սահմանափակումների հաշվարկում, եւ ծախսվելու է ՓՄՁ-ների վարկավորման համար։

48․ 2019 թվականի օգոստոսից գովազդների ժամանակ վարկերի փաստացի տոկոսադրույքն այսուհետ կհրապարակվի անվանական տոկոսադրույքին համահունչ՝ միեւնույն տառաչափով եւ տեսանելի վայրում։ Այսինքն՝ կբացառվի այն իրավիճակը, երբ հայտարարված եւ իրական տոկոսադրույքի միջեւ գոյություն ունի տարբերություն։

49․ Սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով, իսկ «Stent for Life» սրտի անվճար ստենտավորում ծրագրում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ոչ դեղապատ ստենդի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։

50․ Փետրվարի մեկից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը, որի արդյունքում արդեն իսկ 85 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգություն։ Սա այն դեպքն է, երբ ինսուլտը բուժվում է առանց տեսանելի հետեւանքների, ինչպես սրտի ստենտավորման պարագայում է լինում, եթե իհարկե հաջող է անցնում, նույն էֆեկտն ունենում ենք նաեւ ինսուլտի դեպքում։

շարունակելի

Տպել
5257 դիտում

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա