Սպորտի նախարարությունը կրկին պնդում է, որ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցված է

ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կրկին հայտնում է, որ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցված է: Նախարարությունը հայտարարություն է տարածել: Այսօր՝ մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը հերթական անգամ հայտարարել էր այդ մասին: Դրանից հետո բռնցքամարտի ֆեդերացիան դատարանի որոշում հրապարակեց, որով հակառակն էր պնդում: Նախարարությունը կրկին ընդգծում է, որ ֆինանսավորումը կասեցված է:

«Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի  պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանն իր ասուլիսի ընթացքում անդրադարձել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային տրամադրվող պետական աջակցության կասեցման հարցին եւ հաստատել, որ այդ աջակցությունը կասեցված է, որից հետո ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան հրապարակել է ՀՀ վարչական դատարանի որոշումը, որով վարույթ է ընդունվել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հայցադիմումը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի ««Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2019 թվականի ֆինանսավորումը կասեցնելու մասին» N 64-Ա/1 հրամանի կատարումը կասեցնելու մասին:

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձեւերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը եւ գործունեության կարգը» հաստատելու մասին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 (http://msy.am/files/post/1554712131-146-A-1.PDF) հրամանը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է գործել եւ այդ կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն ֆինանսական աջակցություն ստանալու համար մարզաձեւի ֆեդերացիան պետք է ներկայացնի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի անդամ լինելու մասին տեղեկանք: Առաջնորդվելով վերոհիշյալ դրույթով՝ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի 2019 թվականի ապրիլ ամսի ֆինանսավորման հայտերը նախարարության կողմից չեն բավարարվել:

Գաբրիել Ղազարյանի մոտ բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ կայացած հանդիպումից հետո, մինչեւ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, բռնցքամարտի հավաքականների ուսումնամարզական հավաքների կազմակերպումը եւ միջազգային մրցաշարերին մասնակցությունը կիրականացվեն Հայաստանի օլիմպիական կոմիտեի կողմից տրամադրված ֆինանսավորմամբ՝ ֆեդերացիայի ներկայացրած հայտերի հիման վրա»,- գրված է հայտարարության մեջ:

Ղազարյանի խոսքով՝ կասեցումը չի խանգարի մարզիկների ուսումնամարզական գործընթացին:

Տպել
1494 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց