Իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, կարեւորում է մարզերի համաչափ զարգացումը. Մեսրոպ Առաքելյան

Հայաստանի 4 մարզերում արդեն անցկացվել են ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովներ՝ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի», «Իմ քայլը հանուն Տավուշի մարզի», «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» եւ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի»:

Համաժողովների ընթացքում լինում են ցուցահանդեսներ, որին մասնակցում են նաեւ փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, ներդրողներ, օտարերկրացի գործարարներ, ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ եւ այլք: Բնականաբար ծրագիրն անցկացվելու է նաեւ Հայաստանի մյուս մարզերում: Նպատակը մեկն է՝ մարզերի համաչափ զարգացումը, ներդրումները: Իսկ, թե ի՞նչ արդյունք է ստացվել այս 4 մարզերում կազմակերպված համաժողովներից հետո, ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնում է ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը:

«Ընդհանրապես տարածքների համաչափ զարգացումը մեր երկրի տնտեսության կարեւորագուն խնդիրներից մեկն է եղել, որը երկար տարիներ չի կարեւորվել, ինչի արդյունքում մենք ամբողջ տնտեսությունը կենտրոնացրել ենք Երեւանում՝ ներդրողներ, համախառն ներքին արդյունք, եկամուտների գեներացում: Ինչով պայմանավորված՝ արտագաղթից բացի ունեցել ենք ներքին միգրացիա եւ մարդիկ մարզերից տեղափոխվել են Երեւան՝ որոշակի գործունեություն իրականացնելու համար՝ այդ թվում նաեւ ձեռնարկատիրական: Երբ իշխանությունը գնում է դեպի մարզեր, դա շատ կարեւոր գործոն է եւ արդեն տեղի ունեցած էքսպոները բավականին մեծ, դրական մթնոլորտ էեն ձեւավորվել: Ես չէի ասի, որ այս 1-օրյա միջոցառումների արդյունքում մարզերում էականորեն տնտեսության զարգացում ենք ապահովում, ամենեւին: Հաշվի առնելով խնդիրները՝ մենք երկարաժամկետ բարեփոխումների կարիք ունենք, քանի որ ենթակառուցվածքների, կոմունիկացիաների խնդիր ունենք:

Սակայն սրանով իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, կարեւորում է մարզերի համաչափ զարգացումն ու արդեն էքսպոյի մասնակիցների քանակը բավականին ոգեւորիչ է: Թեկուզ փոքր ընկերություններ, բայց մարզերում առկա են եւ դրանով նաեւ այդ փոքր ընկերություններին աջակցության քայլ է արվում, որպեսզի նրանք ներգրավվեն տնտեսության ամբողջ զարգացմանը: Ինչու չէ նաեւ պետական ծախսերի մասով է շատ կարեւոր պետություն-մասնավոր համագործակցությունը՝ ե՛ւ պետգնումների մասով ե՛ւ նաեւ համատեղ ծրագրերի մասով: Հետեւաբար, այս տեսանկյունից ես բավականին կարեւորում եմ նման միջոցառումները ու կարծում եմ, որ երկարաժամկետ հաջողության համար շատ կարեւոր հիմք են դրանք»,- ասաց Առաքելյանը:

Մեր հարցին, թե բացի մասնակցությունից գործարարները ներդրումային առաջարկներ անո՞ւմ են, Առաքելյանը պատասխանեց. «Մարզերում կան եւ եղել են փոքր ընկերություններ: Մարդիկ փորձել են մարզի մակարդակով իրենց ջանքն ու միտքը դնելով՝ որոշակի հաջողության հասնել: Սա հնարավորություն է տալիս այդ մարդկանց՝ ավելի ակտիվանալ, մեծացնել իրենց բիզնեսը: Այդ մասով ես կարծում եմ՝ ոչ արագ, բայց փոքր, նույնիսկ գյուղական նշանակության ընկերությունները հնարավորություն կունենան գոնե հանրապետության մասշտաբով որոշակի հաջողությունների հասնել: Ինչու չէ նաեւ իրենց արտադրանքն արտահանել, ինչը նաեւ կառավարության գերակայություններից մեկն է: Այսինքն՝ աջակցել տեղական այնպիսի արտադրողների, որոնք հնարավորություն կունենան իրենց արտադրանք, արտահանել»:

Առաքելյանի խոսքով՝ մարզերում ոչ միայն գյուղատնտեսական արտադրության վերաբերյալ են քննարկումներ լինում, այլեւ արդյունաբերական. «Ունենք նաեւ թեթեւ արդյունաբերություն: Նախկինում ունեցել ենք նման ճյուղ ու շատերն իրենց գաղափարներն այժմ փորձում են գեներացնել, որ ունենան փոքր արտադրություններ: Այսօր շատ ենք ականատես լինում, որ բազմաթիվ ապրանքներ ներմուծում ենք, բայց հիշում ենք, որ ունեցել ենք տեղական որակյալ արտադրություն: Ու մտածում ենք, թե ինչո՞ւ ենք մենք սա ներմուծում: Հետեւաբար, նույնիսկ այդ փոքր արտադրությունները, որ տեսնում ենք, շատ կարեւոր են նաեւ ներմուծման փոխարինիչներ դառնալու տեսանկյունից»:

Առաքելյանը նշեց, որ այս պահին Երեւանից հետո աշխատատեղերի առումով բավականին ակտիվ է Սյունիքի մարզը, սակայն դա ավելի շատ պայմանավորված է հանքարդյունաբերության հանգամանքով, որը ոլորտային կենտրոնացվածություն ունի: «Որոշակի ակտիվություն է նկատվում Երեւանի մոտակա մարզերում, սակայն մենք չպետք է մոռանանք 2 խոշոր քաղաքները: Չմոռանանք, որ այդ միջոցառումներից առաջինը տեղի ունեցավ Վանաձորում»:

Մեր հարցին, թե Երեւանում գործունեություն ծավալող խոշոր գործարարները ցանկություն չունե՞ն մարզերում նույնպես գործունեություն ծավալել, Առաքելյանը պատասխանեց. «Նորից գանք հենց այս խնդրին. ցանկացած բիզնեսի վերջնական նպատակը սպառումն է: Այսօր ցավոք մեր երկրի՝ նաեւ եկամուտների մասով ունենք բավականին մեծ բեւեռացում Երեւանում: Այստեղ մենք ունենում ենք սպառման խնդիր: Այսինքն, հեռավոր մարզերում մարդիկ արտադրություն իրականացնեն, գան Երեւան...: Այստեղ որոշակի բիզնես գործոնների կարեւորություն կա: Շատերը նաեւ որոշակի գործունեություն են սկսում ծավալել Երեւանամերձ հատվածներում: Գոնե Երեւանի Կենտրոնից կենտրոնացվածությունը դուրս է մնում: Նորից եմ կրկնում՝ այստեղ մենք ունենք ընդհանուր խնդիր՝ սկսած ենթակառուցվածքներից: Հնարավոր է, որ ցանկություններ կան մեծ ձեռնարկություններ հիմնելու, սակայն այստեղ կառավարությունն ունի որոշակի քայլերի անհրաժեշտություն՝ սկսած տրանսպորտային համակարգի բարելավումից, որովհետեւ մարդիկ պետք է գնան, աշխատեն: Նաեւ դրանով է պայմանավորված, որ ընդհանուր հարմարավետությունը պետք է ապահովենք, որ բիզնեսը գնա դեպի մարզեր»:

Տպել
58656 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց