Ներկա դրությամբ Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը չենք գնել. ՀՀ Ոստիկանության պարզաբանումը

06/05/2019 schedule12:30

Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում քննադատություններ են հնչում ՀՀ ոստիկանության կողմից իբր Dodge Charger ավտոմեքենաներ գնելու կամ գնման նախապատրաստություն տեսնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը՝ ներկայացնելով պարզաբանում.

«Առանձին քաղաքացիների մտահոգվելու տեղիք է տվել այն, որ նշված ավտոմեքենայի շարժիչի հզորությամբ պայմանավորված՝ վառելիքի ծախսը չհիմնավորված շատ է և հանգեցնելու է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսի:

Հայտնում ենք, որ ոստիկանության նոր ստեղծվելիք պարեկային ծառայության համար տրանսպորտային միջոցների հնարավոր գնումը իրականացվելու է բացառապես մրցութային կարգով՝ մրցույթի բոլոր մասնակիցների համար հավասար պայմանների երաշխավորմամբ: Տեխնիկական առաջադրանքը նախագծվելու է չորս հիմնական բաղադրիչներով.

  1. տրանսպորտային միջոցը շահագործող անձնակազմի անվտանգություն,
  2. վառելիքի ծախս,
  3. ավտոպարկի ընթացիկ սպասարկման և պահեստամասերի ձեռքբերման ծախսեր
  4. ոստիկանական խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական և տակտիկական հնարավորությունների առկայություն:

Ոստիկանությունը ներկա դրությամբ Dodge Charger մակնիշի տրանսպորտային միջոցը չի գնել: Հիշյալ ավտոմեքենան հայկական շուկայում տարածում չունի, ուստի որոշվել էր գործնական վարման եղանակով պարզել դրա հնարավորությունները, ինչն, ի դեպ, որևէ ծախսերի չի հանգեցրել:

Շարունակելով թափանցիկ գործելաոճը՝ ոստիկանությունը պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի հանրությանը սպասվելիք կարևոր բարեփոխման ծրագրի ընթացքի և արդյունքների վերաբերյալ: Բարեփոխումները չեն սահմանափակվելու միայն նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերմամբ, այլ լինելու են խորքային՝ ենթադրելու են գործելակերպի, ոստիկանական մասնագիտական պատրաստվածության, ժամանակակից սպառազինության, տեխնիկական հագեցվածության, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բոլորովին նոր աստիճան, որոնք, արդյունքում, համակարգաստեղծ փոփոխություններ են բերելու ամբողջ ոստիկանության համար՝ 5-10 տարվա հեռանկարում:

Շնորհակալություն ենք հայտնում մեր համաքաղաքացիներին՝ դրսևորած ուշադրության, սրտացավության և առանձին պրոֆեսիոնալ մեկնաբանությունների համար:

Վստահեցնում ենք, որ ոստիկանությունը որոշումներ ընդունելիս բացառապես ղեկավարվելու է ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման և հասարակական անվտանգության մակարդակի բարձրացման նկատառումներով», - ասված է պարզաբանման մեջ:

Տպել
3320 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում