Աշոտ Ղուլյանն ընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» միջազգային կազմակերպության պատվիրակությանը

05/05/2019 schedule12:07

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 4-ին ընդունել է Արցախ ժամանած՝ «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» (YMCA) միջազգային կազմակերպության պատվիրակությանը՝ ծրագրի հայաստանյան ղեկավար Վարդան Համբարձումյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին կազմակերպության՝ Ռուսաստանի, Բելառուսի, Վրաստանի,  Ուկրաինայի եւ Իսպանիայի ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության եւ հանրության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորել է կազմակերպության դերը՝ ժամանակակից աշխարհում համամարդկային արժեքները պահելու եւ փոխանցելու առումով: Խոսելով տարբեր երկրների երիտասարդների շփման եւ կարծիքների փոխանակման անհրաժեշտության մասին՝ Աշոտ Ղուլյանը նաեւ նշել է, որ կազմակերպության ներկայությունն Արցախում՝ պատուհան է դեպի մեծ աշխարհ, որի միջոցով տեղի երիտասարդությունն իրեն զգում է այդ աշխարհի անբաժանելի մասը:

Հանդիպման ընթացքում խորհրդարանի նախագահը պատասխանել է կազմակերպության անդամների՝ Արցախում նրանց կողմից ծրագրերի ընդլայնման հնարավորությունների, միջազգային կառույցների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում ունեցած դերակատարությանը, Արցախի երիտասարդների ապագային վերաբերող հարցերին:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը եւ կազմակերպության արցախյան գրասենյակի ներկայացուցիչներ:

Հանդիպման ավարտից հետո պատվիրակությունը եղել է Ազգային ժողովի նիստերի դահլիճում եւ ծանոթացել Արցախի խորհրդարանի կառուցվածքին:

Տպել
813 դիտում

Ո՞վ է 8 տարի Շիրակում ապրած հովիվ աղջիկը, ինչպես է հայտնվել եւ ապրել ֆերմեր Թորոսյանի տանը

ՀՀ դեսպանը հանդիպել է ԱՄԷ կրթության նախարարի հետ. խոսել են համատեղ կրթական-գիտական ծրագրերի մասին

6 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, 250 հազար դոլար, 12 մլն դրամ. քաղաքաշինության կոմիտեի նախագահի ունեցվածքը

«Սանիթեքը» ոչ մեկի հետ չի խոսում շանտաժի լեզվով. ընկերությունը պատասխանում է քաղաքապետին

ԱԱԾ-ում չգիտեն, թե ինչքան գումար է տրամադրվելու ՀԱՊԿ շրջանակում տեղեկատվական համակարգ ներդնելու համար

Մենք ռիսկերը մինիմալի կարող ենք հասցնել, բայց խնդիրը ամբողջությամբ վերացնել չենք կարող. մարզպետը՝ քարաթափման դեպքի մասի

Նախորդ տարի Սեւանում նույն պատկերն արձանագրվելուց հետո ինչ է արվել 1 տարում. պարզաբանում է նախարարը

Սահակյանցն ու մայրը կինեմատոգրաֆիստների միությունից դուրս են եկել «Ոսկե ծիրան»-ի մրցանակների պատճառով

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 15.2 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Կրակել, ապա դանակահարել է․ նոր հաղորդում Նարեկ Սարգսյանի եւ նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի դեմ

Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի ունեցած վթարի արդյունքում 4 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Մարությանը՝ «Սանիթեքի» մասին

25 տարի անց. «Առյուծ արքայի» նոր տարբերակի համաշխարհային պրեմիերան կայացել է. կլինի նաեւ ՀՀ-ում (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է իր հետ հանդիպելու ցանկություն հայտնած ամերիկահայ 6-ամյա տղային (լուսանկարներ, տեսանյութ)

Կայացել է ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի հերթական աշխատանքային հանդիպումը (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը, որին մակագրել էին Էջմիածնի քաղաքապետի դեմ հայցը, ինքնաբացարկ է հայտնել

ՀՀ-ի կողմից Հալեպի Հայ ծերանոցին և զինհոսպիտալին բժշկական պարագաներ են անհատույց տրամադրվել

ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացել է ՀՀ ՊՆ պարգևների

Յուրի Խաչատուրովի որդին նորից հայց է ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի եւ Լորետա Բարսեղյանի դեմ. պահանջը նույնն է

Արդարադատության նախարարն այսօր երդվել է բարեխղճորեն կատարել իր պարտավորությունները