Ո՞րն է ճիշտ եւ ո՞րը սուտ. աղետի հետշոկային վարկածները

04/05/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի մայիսի 4-ի համարում

Ցանկացած մեծ աղետ հանրության մեջ անմիջապես տարաբնույթ մեկնաբանություններ է առաջացնում՝ իր հնարավոր եւ անհնար վարկածներով։ Եւ արդեն իսկ թե՛ ժողովրդի ու թե՛ քաղաքական տարբեր շրջանակներում տրամաբանականից մինչեւ անտրամաբանական վարկածներ են շրջանառվում «A-320» ինքնաթիռի կործանման հետ կապված։  Ըստ շրջանառվող վարկածներից մեկի,  ինքնաթիռի վթարի պատճառն ահաբեկչությունն է։ Ու արդեն երեկ, երբ ռուսական որոշ լրատվամիջոցներ տարածեցին, որ գտնվել է 3 մարդու դիակ, որոնք չեն ճանաչվել եւ որոնք ինքնաթիռի ուղեւորացուցակում գրանցված չեն եղել, ահաբեկչության հնարավոր վարկածն ավելի ամրացավ։ Ըստ այդ վարկածի, ինքնաթիռում ռումբ է տեղադրված եղել, եւ պատահական չէ, որ ռուսական «Վեստի» լրատվական ծրագիրը ներկայացրել է ականատեսների, որոնք պնդում էին, թե ինքնաթիռն օդում պայթել ու հետո նոր ընկել է ծովը։

Իսկ ռումբն, իբր, նախատեսված է եղել օրենքով գող Ռոստովցի Բենիկի եւ հոկտեմբերյանցի քարհանքերի սեփականատեր Ատոմի համար, որոնք այդ ինքնաթիռով թռչում էին Սոչի։ Ահաբեկչության հաջորդ տարբերակի կողմնակիցները պնդում են, որ ռումբը նախատեսված է եղել ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի որդու եւ «Զվարթնոցի» VIP ծառայության պետ Ալբերտ Ազարյանի համար, որոնք Սոչի էին մեկնում սեփական հյուրանոցային համալիրի բացմանը։ Ահաբեկչության վարկածի կողմնակիցներն իրենց տեսակետը փորձում են հիմնավորել նրանով, որ գտնված մարմիններից շատերը բաժանված են եղել կտորների, իսկ դա հիմնականում հնարավոր է պայթյունի ժամանակ։

Եւ չնայած թե՛ հայկական եւ թե՛ ռուսական կողմերը միանշանակ հերքել են ահաբեկչության վարկածը, ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանն, օրինակ, կարծում է, որ գործող հանձնաժողովը պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրի շրջանառվող բոլոր վարկածները, քանզի այս պատմության մեջ մութ եւ կասկածելի բաներ շատ կան։ Ոչ միայն Արշակյանի, այլ շատերի համար անհասկանալի է ռուսական եւ հայկական լրատվամիջոցների ներկայացրած տեղեկատվության իրարամերժությունն ու միմյանց հերքելու աշխատաոճը:

«Երբ մեր լրատվամիջոցները փորձում են մեղադրել դիսպետչերին ու հայտարարում են, թե նրա ցուցմունքները խիստ հակասական ու կասկածելի են, անմիջապես ռուսական լրատվամիջոցներով տարածվում է, որ որոշ ականատեսներ պայթյուն են տեսել եւ կամ փորձում են մեղքը տանել դեպի անձնակազմը։ Բացի այդ, անմիջապես շրջանառության մեջ դրեցին, որ «սեւ արկղերը» չեն կարողանում գտնել։ Մինչդեռ, այդ ինքնաթիռների «սեւ արկղերն» այնպիսի տեխնիկական հնարավորություններ ունեն, որ դեռ երկար ժամանակ իրենց մասին իրենք ինֆորմացիա են տալիս։ Ու եթե այդ արկղերը չգտնեն, նշանակում է՝ ինչ-որ մեկի կամ ոմանց դեմքը փրկելու խնդիր է եղել։ Վերջին տարիներին ես պարբերաբար ահազանգել եմ քաղավիացիայում տիրող վիճակի մասին եւ մի առիթով նույնիսկ ասել էի, որ ավիացիայի թեման փակում եմ ու դրան կանդրադառնամ միայն այն ժամանակ, երբ հերթական «Էյրբասը» կընկնի։ Այս պահին ես չեմ ցանկանում քաղաքական հետեւություններ անել, մի բան, սակայն, հստակ է՝ այս աղետը ոմանց անհագուրդ հարստանալու մոլուցքի հետեւանք է։ Ես կարծում էի, որ խորհրդարանում ստեղծված հանձնախումբը կարող է ինչ-որ գործ անել՝ աղետի պատճառների բացահայտմանն օգնելու համար, բայց պարզվեց, որ  մենք ընդամենը թաղման հանձնաժողովի ինչ-որ գործառույթներով պետք է զբաղվենք»,- ասում է Ա. Արշակյանը, որի աղջիկն, ի դեպ, նույն այդ ինքնաթիռով երեկ պետք է մեկներ Ամստերդամ։

Կործանված լայների շուրջ այս օրերին շրջանառվող ինֆորմացիաներում բավականին կասկածելի հակասություններ է տեսնում նաեւ ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։ Վերջինիս համար մի բան արդեն իսկ պարզ է՝ ՌԴ-ն ամեն ինչ անում է այդ աղետը մարդկային գործոնով, այսինքն՝ օդաչուների մեղքով բացատրելու համար: «Նախ, եթե հայտնաբերվում է 3 դիակներ, որոնք ՀՀ օդանավակայանում գրանցված չեն եղել, սա նշանակում է, որ ՀՀ-ն պետական սահման չունի, եւ այդ մարդիկ կարող են սահմանն անցնել առանց գրանցման։ Բացի այդ, հայ-ռուսական բարեկամության ֆոնի վրա ինձ ուղղակի զարմացնում է այն ակտիվությունը, որով հայկական եւ ռուսական կողմերն  իրար «պադստավկա» են անում։

Մերոնք համառորեն փորձում են մեղքի սլաքն ուղղել դիսպետչերի վրա, իսկ ռուսներն անընդհատ ներկայացնում մարդկային գործոնը։ Իսկ ամենակասկածելին այն է, որ որպես թիվ մեկ տեղեկատվություն՝ ներկայացվեց, թե «սեւ արկղերը» գտնել դժվար թե հաջողվի։ Որքան տեղյակ եմ, «սեւ արկղերի» որոնմամբ արդեն զբաղվում են ֆրանսիացի մասնագետները, եւ եթե նրանց չխանգարեն, ապա շատ բան այս պատմության մեջ կարող է դառնալ հասկանալի։ Այդուհանդերձ, մի բան արդեն պարզ է. անգամ նման մեծ ողբերգությունը փորձում են ուղղորդել»,- ասում է Հովհաննիսյանը։ Եւ ընդհանրապես, որքան շոկի առաջին էֆեկտն անցնում է, այնքան խիստ հակասական ու տարօրինակ տեղեկություններ են ի հայտ գալիս աղետի հետ կապված։

Երեկ բավականին արտառոց տեղեկություն է հաղորդել ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը. ըստ թերթի՝ հայտնաբերված բոլոր դիակները եղել են մերկ, եւ դա շատ տարօրինակ է համարել Կրասնոդարի մարզի Արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցը։ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը եւս, որը երկար տարիներ զբաղվել է ավիացիայի խնդիրներով, չնայած գրեթե բացառում է ահաբեկչության վարկածը, սակայն որոշ դրվագներ համարում է անհասկանալի. «Ինձ համար հասկանալի եւ ընդունելի են մասնագետների բացատրությունները, որ նման ինքնաթիռը 250 կմ/ժամ արագության տակ չէր կարող շրջադարձ կատարել։ Բայց ինձ համար հասկանալի չէ, թե ի՞նչը կարող էր պատճառ դառնալ, որ ինքնաթիռի շարժիչը միանգամից անջատվի, եւ ինքնաթիռը 61 աստիճան անկյան տակ ընկնի ծովը։ Դա խիստ անհասկանալի է եւ լուրջ պարզաբանման կարիք ունի»։

ՀՀ քաղաքական ուժերը գտնում են, որ այս աղետի բոլոր մանրամասները մինչեւ վերջ պետք է ներկայացվեն հանրությանն, ու առաջիկայում պահանջելու են խորհրդարանական լսումներ: «Եթե ինչ-որ բան ինչ-որ երկրի շահը պաշտպանելու համար թաքցվեց, կարծում եմ, հանրությունը դա չպետք է ների»,- ասում է ՀԱԱԿ նախագահ Հ. Հովհաննիսյանը։ Իսկ այս օրերին Սոչիում գտնվող ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ զոհվածների հարազատները հավաքված են Սոչիի կինոթատրոններից մեկում, նրանք պարբերաբար գնում են դիահերձարան՝ իրենց հարազատների դիակները ճանաչելու համար։ Երեկվա դրությամբ հայտնաբերվել է 53 դիակ, որից 28-ի ինքնությունը ճանաչվել է. նրանցից 5-ը ՌԴ քաղաքացիներ են: Թվով 24 ճանաչված դիակ կեսգիշերին հատուկ չվերթով կբերվի Երեւան։ Հայտնաբերվել են դիակների 35 տարբեր կտորներ, որոնց ինքնությունը պարզված չէ, եւ որոնք այսօր հողին կհանձնվեն Սոչիի եղբայրական գերեզմանոցում։ Ա. Աղաբաբյանն ասում է, որ իր ընկերների դիակները եւս գտնված ու ճանաչված չեն, իսկ Կ. Պետրոսյանը դեռ չի գտել որդու՝ Արամի դիակը։

Նաիրա Զոհրաբյան  

Տպել
1823 դիտում

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում