ՀՀ ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ծայրահեղ մտահոգիչ է որակել Էրդողանի հայտարարությունը

03/05/2019 schedule21:50

ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը, մայիսի 2-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի թիվ 1226 նիստի ընթացիկ հարցերի շուրջ, ԵԱՀԿ մասնակից պետությունների ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահի կողմից արված հայտարարություններին, ինչպես նաև Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության խոչընդոտման հարցերին:

Ինչպես հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից ապրիլի 24-ին արված հայտարարությանը՝ դեսպան Պապիկյանը նշել է, որ դա զոհերի հիշատակի և վերապրածների հանդեպ անհարգալից վերաբերմունքի առավել քան վիրավորական և ցավալի դրսևորում է, ինչպես նաև՝ ցեղասպանության արդարացման ծայրահեղ մտահոգիչ փորձ։ Այն Թուրքիայի իշխանությունների կողմից վարվող ժխտողականության քաղաքականության ցայտուն դրսևորումներից մեկն է։

Դեսպանը նկատել է, որ Թուրքիայի նախագահի խոսքերը վկայում են Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման, և որ նման արտահայտությունները միանշանակ կարելի է որակել որպես ատելության և ատելության հրահրմանն ուղղված խոսք։

«Անդրադառնալով Թուրքիայի կողմից խաղաղ հավաքների և խոսքի ազատության հիմնարար իրավունքների ոտնահարմանը, դեսպան Պապիկյանը, մասնավորապես, անդրադարձավ Թուրքիայի իշխանությունների կողմից ս.թ ապրիլի 24-ին Ստամբուլի Սուլթանահմեդ հրապարակում Մարդու իրավունքների կառույցի (IHD) ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման արգելելուն, ինչը խաղաղ հավաքների կազմակերպման հիմնարար իրավունքի խախտում է: Դեսպան Պապիկյանը նշեց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին հենց այդ նույն հրապարակ են բերվել 235 ականավոր հայ գործիչներ, այդ թվում` Օսմանյան խորհրդարանի անդամներ, կրոնական և համայնքային ղեկավարներ, նշանավոր գրողներ և արվեստագետներ, որոնք հետագայում սպանվել են:

Դեսպանը նաև տեղեկացրեց, որ ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, նույն օրը, հրապարակայնորեն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար, ոստիկանության կողմից բերման է ենթարկվել հայազգի ակտիվիստ, որը Թուրքիայում ազատ խոսքի իրավունքի հերթական խախտումներից մեկն է։

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Արմեն Պապիկյանը շնորհակալություն հայտնեց ԵԱՀԿ մասնակից պետություններին Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա զոհերի հիշատակի ոգեկոչմանն ուղղված որոշումների, հռչակագրերի և նախաձեռնությունների համար, միաժամանակ կոչ անելով միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված Թուրքիայի իշխանությունների վիրավորանքը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տպել
1416 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց