Արծրունի Սահակյանը ներկայացնում է Մատենադարանի տնօրենի դոկտորականի մասին իր գրախոսությունը, պնդում, որ արտագրություն է

Բանասիրական եւ պատմական գիտությունների դոկտոր, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Արծրունի Սահակյանը գիտությամբ հետաքրքրվողների դատին է ներկայացնում Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ իր կարծիքը, որը նա գրել էր ԲՈՀ-ի առաջարկով: Հենց այդ կարծիքն է, ըստ Սահակյանի, նրանց հարաբերություններում լարվածություն ստեղծել, ինչին էլ հաջորդել է Մատենադարանում իր ղեկավարած գիտական խմբի լուծարման նախաձեռնությունը: Գրախոսող գիտնականը պնդել է, որ Մատենադարանի ներկայիս տնօրենի դոկտորական ատենախոսությունը կրկնությունն է իր իսկ թեկնածուական ատենախոսության: Սույն կարծիքը, Արծրունի Սահակյանի փոխանցմամբ, գրել է որպես փակ գրախոս, բայց Վահան Տեր-Ղեւոնդյանին հաջողվել է բացահայտել դրա բովանդակությունը:

Նշված ծավալուն կարծիքը ներկայացնում ենք ստորեւ: 

«Ի ծանուցումն Մատենադարանի Հոգաբարձուների նախկին և ներկա խորհուրդների, ի «վայելումն» Մատենադարանի տնօրենի «կնքահայրեր» Լևոն Մկրտչյանի, Վիգեն և Սերժ Սարգսյանների

                                                               Կարծիք

                                 «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները»

                                         դոկտորական ատենախոսության մասին 

Վերնագիրը միանգամից հիշեցնում է նույն հեղինակի թեկնածուական ատենախոսությունը և գիրքը «Կիլիկյան Հայաստանը և Մերձավոր Արևելքի արաբական երկրները» վերնագրով (Երևան 1994): Միայն թե սույն աշխատանքն ընդգրկում է 1171-1260-ական թվականնները, իսկ թեկնածուականը՝ 1145-1226 թթ.:

Այսինքն, այդ աշխատության մի զգալի հատվածը (1147-1226թթ.), որը 55 տարվա պատմությունն է ներկայացնում, համընկնում է դոկտորական ատենախոսության համապատասխան պատմաշրջանին:

Դոկտորականի մեջ թեկնածուական աշխատանքից չի ընդգրկվել միայն 25 տարվա ժամանակաշրանը, իսկ  թեկնածուականի համեմատ՝ դոկտորականին ավելացվել է մոտ 40 տարվա պատմաշրջան, եթե հաշվի առնենք, որ թեկնածուականի ընդգրկած ընդհանուր ժամանակաշրջանը կազմում է 80  տարի, իսկ դոկտորականինը՝ ավելի քան 90 տարի:

Իհարկե, հնարավոր է, որ թեկնածուականի և դոկտորականի մեջ համընկնող 55 տարվա պատմությունը վերջինիս կազմում ավելի խորացվի և մանրամասնորեն վերլուծվի: Բայց, ցավոք, խորացվելու կամ նորովի վերլուծվելու փոխարեն պատմությունը կրկնված է որոշ ոչ էական լրացումներով հանդերձ: Ինչո՞ւ ոչ էական, որովհետև այդ լրացումները ոչ թե վերլուծական, մենկաբանական, այլ միանգամայն տեղեկատվական-նկարագրական բնույթի են և քաղված են, որպես  կանոն՝ ավելի հաճախ, արաբական աղբյուրներից և տարբեր հետազոտություններից՝ կարծես թեկնածուականի մեջ տեղ չգտած մասերը լրացնելու և ավելի մեծ ծավալ ստանալու նպատակով: Դրանք, իրականաւոմ, պատմաքաղաքական հետազոտության եզրահանգումների, քաղաքական դեմքերին տրված հեղինակային գնահատականների, վճռորոշ դեպքերի և իրադարձությունների շուրջ արված ընդհանրացումների վրա չեն ազդել և փոփոխման չեն ենթարկել հեղինակային  հիմնադրույթները (Տես օր. էջ 117-ի հղումը, էջ 120-121, էջ 126 և այլն):

Այժմ անդրադառնանք կրկնվող հատվածներին:

Երկու ատենախոսությունների բնագրային առնչություններն սկսվում են դոկտորականի Ա գլխի 5-րդ ենթագլխից, որը վերնագրված է՝ «Ռուբինյան իշխանապետության և Այուբյանների հարաբերությունները (1174-1183) էջ 55-74»:

Այսպես, դոկտորական դիսերտացիայի էջ 56-ում II պարբերության սկիզբը և վերջը, ինչպես նաև III փոքր պարբերությունը կրկնում են թեկնածուական դիսերտացիայի հրատարակված տարբերակի (այսուհետ «Գիրք») էջ 75-ի պարբերույթներ:

Այնուհետև, իբր հավելում թեկնածուական գործի, հեղինակը փոքր- ինչ բացատրություն է տալիս առհասարակ Սալահ ալ Դինի և հայերի առնչությունների վերաբերյալ՝ բաժանելով այն երեք դրվագների:

Ապա, դիսերտացիայի էջ 58-60-ում կրկնվում է Գրքի էջ 75-77-ը՝ ներառյալ հղումները, նույնը շարունակվում է դիս. էջ 61-ում՝ կրկնում է Գրքի 78 էջը: Որպեսզի չխճճվենք էջահամարների  նշումներով, կազմենք բնագրային նույնությունների ցուցակ:

Դիս. էջ 63 = գիրք, էջ 79-80, էջ 65 = էջ 81, էջ 67 = էջ 80-81,  էջ 68 = էջ 81, էջ 69 = 82, էջ 70 = 84, էջ 71-72 = 84-85, էջ 72-73 = 86-87: Հեշտ է նկատել, որ քննարկվող գլխում բնագրային  առնչություննեից զերծ  դիս. էջերը կամ լրացնում են գրքի բաց թողնված տեղեկությունները և վկայակոչումները, կամ էլ վերջում ավելացնում են նախորդ շարադրանքը ամփոփոխ խոսք, ինչպես էջ 73-74- ում:

Այժմ անցնենք Բ գլխի առաջին ենթագլխին՝ «Ասորիքի վերջնական նվաճումը» վերնագրով :

Մինչև բնագրային կրկնությանը հասնելը հեղինակը մեկ էջի չափով (էջ 75-76) ընդհանուր տեղեկություններ է հաղորդում՝ օտար հեղինակներից քաղելով Սալահ ալ Դինի հալեպյան ժառանգությունների մասին: Ի  դեպ, այս մոտեցումը ընդհանրական է դիս. –ում, այն է՝ հայկական Կլիկիայի հետ Այյուբյանների հարաբերություններից դուրս եղած շարադրանքը քաղվածք է օտար կամ հայրենի հեղինակներից՝ առանց սեփական հետազոտական ներդրումի: 

    Դիս. էջ 76 = էջ 87, էջ 77 = 87 -88, էջ 78 = 89, էջ 79 = 90, էջ 80 = 91, էջ 81 = 91-92, էջ 82 = 92, էջ 83 = 93, էջ 84 = 93, էջ 85 = 94, էջ 86 = 95, էջ 87 = 95-96, էջ 88 = 96-97: Եվ ենթագլուխն ավարտվում է դարձյալ ամփոփիչ խոսքով, որը չկա գրքում (Դիս. էջ 89-90):

III ենթագլխի սկիզբը նշող I և II պարբերույթները (էջ 91, էջ 97-98) կրկնելուց հետո հեղինակը կատարում է մի ոչ էական շեղում՝ պատմագրության մեջ Խաչակրաց III արշավանքի և հայր ու որդի Ֆրիդրիխների ու Սալահ ալ Դինի հետ ունեցած հարաբերությունների մասին վկայող աղբյուրների գնահատման թեմայով՝ մեկ-մեկ կրկնելու օրինակներ տալով.

Դիս. էջ 97-98=99-100, էջ 99=100, էջ 103=103, էջ 108=103-104 և վերջապես ենթագլխի վերջին երեք պարբերույթները՝ Դիս. էջ 109-110=104-105:

IV ենթագլուխը կրկնվող մի-քանի տեղիներ ունի, թեկուզ կարճ է (ընդ. 6 էջ):

Դիս. էջ 110=106, էջ 111-112=106-107, էջ 112-113=107-108, էջ 114-115=112:

Անցնենք III գլխի առաջին ենթագլխին (էջ 116-130):

Դիս. էջ 116-117=107-108, էջ 118=109, էջ 119=114, էջ 120=114-115, (Տողատակի ծանոթագրություններով՝ տես դիս. ծան. N 319, 320):

Էջ 121-ից մինչև վերջ՝ էջ 129-ը հեղինակը ինքն իրեն չի կրկնում, բայց վերաշարադրում է հայտնի աղբյուրների և հետազոտեղների տեղեկությունները՝ չգիտես ինչու հղելով Գիրքը (թեկն. աշխատանքը էջ113), որի առիթը, սակայն, բոլորովին չկա, տես էջ122, տողատակ 322,323:

II Ենթագլուխը սկսում է կրկնելով. Դիս. էջ130 = 116-117, էջ 132-133 = 117-118, էջ 137-138 = 119-120, էջ 139 = 121, էջ 140 = 122:

III Ենթագլուխը (էջ 140-150):

Դիս. էջ 151=124, էջ 152=124, էջ 154=125, էջ 157=125, էջ 157=116, էջ 157=115, էջ 158=116:

IV գլխի առաջին ենթագլխով (էջ 154-173) ավարտվում են կրկնությունները, որովհետև սպառվում են ժամանակային համընկնումները:

Դիս. էջ 159-160=127-126, էջ 165-166=167-168=127-129, էջ 169-170=130-131, էջ 171=132: Վերընշյալ կրկնվող հատվածներում հեղինակը միայն երկու անգամ է հղել Գիրքը: Վերջին հղումը (էջ122), ինչպես նշվեց, անկապ է, որևէ կերպ չի պատճառաբանվում, իսկ առաջին հղումը (էջ107) ոչ թե մեջբերվող, կամ կրկնվող հատվածի, այլ իր ունեցած ընդանուր հայացքի վրա է. «համենայնդեպս մեր դիտարկումներն այդ են ապացուցում» (էջ107): Սա դարձյալ նշանակում է, որ դոկտորական աշխատության մեջ իր նախկին հայացքը չի փոխվում:

Այժմ անցնենք նորաստեղծ հատվածներին և կատարենք քանակական վերլուծություն: Դոկտորական դիսերտացիային ավելացվել են առաջին գլխի Ա-Դ ենթագլուխները (24-54 էջերը), չորրորդ գլխի երկրորդ ենթագլուխը (173=189 էջերը) և վերջին գլուխը (190-219 էջերը), ինչպես նաև փոքր հավելվածը՝ Սասնա Ծռերի մասին (20-223 էջերը)։ Ընդամենը՝ 80 էջ՝ 40 տարվա հավելյալ ժամանակի դիմաց։

Առաջին գլխում («Սալահ Ալ-Դինի պետությունն ու Կիլիկյան Հայաստանը») եղած 3 հավելյալ ենթագլուխներից գիտական արժեք է ներկայացնում միայն առաջին ենթագլուխը («Իբն Լևոն արքայատոհմն ու Իբն Լևոնի երկիրն» Այյուբյան շրջանի արաբ պատմագրության մեջ) էջ24-44։ Մյուս երկուսը, ինչպես երևում է ենթավերնագրերից, ընդանուր մերձարևելյան պատմանագիտական մտքի կողմից մշակված, յուրացված դրույթներ են և ատենախոս Վահան Տեր-Ղևոնդյանը հենց դրանք էլ կրկնել է՝ տեղ-տեղ միայն վերաշարադրանքն օժտելով համապատասխան հղումներով։

Ինչ վերաբերում է արժեքավոր մասին, ապա պետք է ասել, որ հեղինակը հատկապես չի ձևակերպում, որ Իբն Լևոն արտահայտության տակ թաքնված է ոչ թե Լևոն անունով մի հեղինակություն, այլ Լևոն հայրանվամբ մի շատ հեղինակավոր որդի, որը մեծ գործեր է արել և երկար իշխել, և որի անունով հետագայում կոչվել է տոհմը և երկիրը՝ որպես արաբական քերականական բացառություն՝ նշվելով եզակի թվով: Այն հայերեն թարգմանելով՝ կդառնա Թորոս Բ (1143-1180): Սա իմիջիայլոց՝ իբրև պատասխան հեղինակի հետևյալ հայցադրման. «Հարց է ծագում, ինչո՞ւ է արաբ պատմագրությունը մեզ հայտնի տոհմը կոչել Լևոն Ա-ի և ոչ թե նրա պապի, հոր, կամ եղբոր անունով։ Կարծում ենք՝ պատճառն այն էր, որ նրանցից միայն Լևոն Ա-ին հաջողվեց թեկուզ և կարճ ժամանակով (1132-37), բայց և այնպես տիրել դաշտային Կիլիկիային՝ իր Տարսոն, Ադանա, Մամեստիա մեծ քաղաքներով հանդերձ» (էջ36)։

Իրականում, Լևոն անունը հռչակվեց իբր XII դ. արքայատոմի և երկրի անուն Թորոս Բ-ի (նաև նրա եղբայր Մլեհի) շնորհիվ։ Ըստ էության, «Իբն Լևոն» կոչվում էին Լևոն I իշխանապետի որդիները (Թորոս, Մլեհ) և թոռները (Ռուբեն, Լևոն Մեծագործ): Իսկ եթե այդ անունը ետին թվով տարածվում էր նաև XI-XII դդ. գործիչների վրա, ապա միայն «Իբն Լևոնի երկիր» կապակցության միջոցով, որովհետև արաբ պատմագիրը դրանով վաղ իշխանին ոչ թե «Իբն Լևոն» է անվանում, այլ «Իբն Լևոնի երկրի» տեր է անվանում՝ Կիլիկիա ասելու փոխարեն:

Ի դեպ «Իբն Լևոնի երկիր» արտահայտությունը կարծես արաբերենից հայերեն թարգմանելով՝ վկայել է Վահրամ Րաբունին, «Որք (ամենայն ազգերը) և Կիլիկիա անուն թողեալ, եւ Թորոսի երկիր կոչեալ» (Տես. էջ40)։

Ակնհայտ է, որ ատենախոսն իր իսկ մեջբերած տողը Րաբունու ոտանավորից, ճիշտ չի ընկալել։ Րաբունու ասածը չի հակասում արաբ պատմագիրների ասածին, այլ լիովին համաձայնում է, որովհետև օտար արաբներն ասում են «Իբն Լևոնի երկիր», որ նույնն է, թե ասեն՝ Թորոսի երկիր։ Ի դեպ արաբ պատմագրության մեջ այդ անվանումը վկայվել է ամենավաղը Թորոսի ժամանակից (Ալ Կալանիսի):

Դառնալով դոկտ. ատենախոսության Դ գլխի II ենթագլխին (Կիլիկյան Հայաստանի զինուժի մասնակցությունը Երզնկայի ճակատամարտին 16 էջ), պետք է ասել, որ այն, մինչև էջ 179-ը, կրում է ընդանուր տեղեկատվական բնույթ՝ դարձյալ քաղված հայտնի աղբյուրներից ու հետազոտողներից։ Իսկ վերջին 10 էջերում (79-89) հեղինակը փորձում է իր ներդրումը անել նշյալ թեմայի մեջ, բայց չի հաջողվում, որովհետև ամեն ինչ թողնում է անհայտության մեջ, դեռ մեկն էլ ավելացնելով իր կողմից՝ քանի որ անհամոզիչ է։ Դա այն է, թե հայերը ում կողմից էին մտել ճակատամարտի մեջ՝ Այուբյանների՞, թ՞ե սելջուկների։ Մինչդեռ եղած փաստերը վկայում են սելջուկների օգտին, մանավանդ, որ հայ-ֆրանկյան միացյալ զորքը 1000-ի չէր հասնում, ինչը վկայում է ռազմական օգնություն տալու պարտականության մասին։ Հեղինակը չի նկատում, որ հայ տարեգիրները հաղթանակի մեջ մեծ տեղ են հատկացնում հայերին, արաբ պատմիչը՝ Այուբյաններին, իսկ սելջուկների տեսանկյունից պատմող չկա, չնայած նրա զորքը 20000 էր, և Իկոնիան էլ հակամարտության գլխավոր կողմն էր, որից էլ հաջող դուրս գալուց հետո հայտնվում են հայ-սելջուկյան միացյալ դրամները։    

 Իսկ ին՞չ բնույթի է վերջին գլուխը՝ 3 ենթագլուխներով (190-219=30էջ)։

Առաջին ենթագլուխը (էջ190-192) թեկուզ վերնագրված է «Կիլիկյայի հայկական թագավորությունն ու Այյուբյան պետությունները 1230-1234 թթ.», ավելի շուտ սակավանյութ լինելու պատճառով ամբողջովին վերաբերվում է Իկոնիայի, Այյուբյանների, խորեզմցիների և տաճարականների հարաբերություններին, և ոչինչ չի ասվում վերնագրում նշված թեմայով, ուստի կարող էր նաև չլինել։

Երկրորդ ենթագլուխը՝ «Կիլիկիայի հայկական թագավորությունն ու Ասորիքի Այյուբյան սուլթանությունը մոնղոլների դեմ հանդիման» վերնագրով, դարձյալ ոչինչ չունի ասելու հայ-այյուբյան անմիջական հարաբերությունների իմաստով։

   Իսկ առանձին-առանձին հարաբերվել մոնղոլ նվաճողների հետ, հետաքրքիր է, բայց թեմայի առանցքից շեղվում է, մանավանդ, որ մեծ մասը (198-204) նվիրված է Հալեպի Այյուբյանների ճակատագրին՝ անկախ Կիլիկյան Հայաստանից։ Այդ մոտիվը շարունակում է երրորդ ենթագլխում, որ վերնագրված է «Հալեպի ու Դամոսկոսի գրավումը։ Այյուբյան սուլթանության վախճանը»։ Այստեղ հայերի դերը զուտ դաշնակցային է, և եթե Կիլիկյան զորքը դուրս է գալիս Ասորիքի դեմ, ապա՝ Մոնղոլական բանակի կազմում (1259-60թթ.) եթե ունենում է տարածքային նվաճումներ, դարձյալ մոնղոլների շնորհիվ։ Իսկ եթե պիտի խոսվի Կիլիկիայի Հայոց արտաքին հարաբերությունների մասին, ապա նոր գլխավոր դերակատարներն են մոնղոլները և մամլուքները, որոնց անդրադառնալը արդեն թեմայից դուրս է։

    Մի խոսքով, ամբողջովին վերջին գլուխը ավելի շատ նվիրված է արտաքին ուժերի պատմությանը, քան Կիլիկյան Հայաստանին, և, բնականաբար, շարադրված է ոչ թե հեղինակային հետազոտություն, այլ արտաքին հեղինակների, միջազգային պատմական երկերի հիման վրա: Թեմայից շեղված այդ գլխի առկայությունը մի անգամ ևս ապացուցում է, որ հեղինակը ծավալի խնդիր ունի:

Ինչ վերաբերում է «Հավելվածին» («Այյուբյանները Սասնա Ծռերում», էջ 220-223), ապա պետք է ասել, որ թերի են ներկայացված թե՛ հարցի պատմությունը (Մսրա Մելիքի քաղաքի տեղորոշումը), թե՛ տրված մեկնաբանումները, որովհետև հեղինակը մասնագիտորեն չի պատկերացնում էպոսի ժանրի պոետիկայից բխող հատկանիշները, դրա համար էլ հենվում է ոչ մասնագիտական կարծիքի վրա՝ փորձելով այն ամրացնել իր հակասական դատողություններով: Իբր թե, ինչպես էպոսի մեջ է անունը Մելիք, այնպես էլ արաբական տիրակալներն են կրել Մելիք վերադիր անունը՝ կարծես անտեսելով, որ այն տրվում է թագավորին՝ իր բուն նշանակությամբ. Ալ Մալիք ալ Ադիլ և այլն: Կամ՝ եթե «Սասունն անմիջականորեն չի մտել Այյուբյանների տիրապետության մեջ», ապա ինչպես կարելի է թյուրիմացորեն համարել, որ «էպոսի ձևավորման համար այդ գավառին… հավասար նշանակություն է ունեցել նաև Վասպուրականը, որն արդեն գտնվում էր Այյուբյանների անմիջական տիրապետության տակ», ի դեպ, որը շատ կարճատև էր: Իրականում մտքի հակասական դեգերումները չէին լինի, եթե հեղինակը խորապես ծանոթ լիներ խնդրին և նրա լուծման վերջին նորություններին:

Այսպիսով, գլխավոր դիտողությունը վերաբերում է ծավալին: Հեղինակը թեկնածուական աշխատանքի համապատասխան մասին ավելացրել է 30 էջ սկզբից, 50 էջ վերջից (17+30+3): Եթե դրան էլ գումարենք կրկնվող մասերին ավելացված ևս 70 էջ, ապա կստանանք 155 էջ շարադրանք: Իսկ եթե հաշվի առնենք, որ ամեն մի էջում պակաս է մոտ 5 տող, ապա կունենանք ծավալի նվազում ևս 30 էջով, ու կստանանք 124 էջանոց ատենախոսություն: Ահա, թե որն է պատճառը, որ հեղինակը նույնությամբ կրկնել է իր թեկնածուականի ավելի քան 50 էջերը:

Հարց է առաջանում, թե այդ դեպքում սեղմագրում նշված 16 հոդվածները թեմատիկ նյութի ինչ ծավալ են ընդգրկում:

Հարցի պատասխանը կստացվի հեղինակային հրապարակումների համեմատական վերլուծումից:

Սեղմագրում առաջինը նշված է մենագրությունը, որը լիովին համապատասխանում է դոկտորական ատենախոսության բնաագրին՝ նույն վերնագրով. «Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան պետությունները», Եր., «Տիր» հրատ., 2017, 265 էջ: Այստեղ կարևոր է նշել, որ գիրքը լույս է տեսել տարվա սկզբին՝ հունվարին, մինչև առաջին սեղմագրի առաքումը (հունվարի 27): Երբ ԲՈՀ-ի պահանջով անհրաժեշտ եղավ հրապարակումների պակասը լրացնելու և նոր սեղմագիր թողարկելու, հեղինակը հրատարակված վերոնշյալ գրքից առանձնացրեց մի քանի հատվածներ և հոդվածների տեսքով նորից տպագրեց: Դրանք են՝ սեղմագրի (էջ 36) N 14 հոդվածը, որ տպագրվել է «Կանթեղում», ոչ թե «Էջմիածնում», ինչպես սխալմամբ նշված է, N 15-ը, որ ռուսերեն թարգմանվել և տպագրվել է Ստավրոպոլում, N 16-ը, որ տպագրվել է «Էջմիածնում», ոչ թե «Կանթեղում», ինչպես նշվել է: Կարելի է եզրակացնել, որ նշված հանդեսները արդեն հրատարակված նյութը կրկին տպագրել են ոչ թե գործարքի գնալով, այլ խաբվելով:

Ինչ վերաբերում է մյուս հրապարակումներին.

N 1-ի տակ նշված անգլերեն հոդվածը նույնությամբ կրկնում է թեկնածուական ատենախոսությունը ներկայացնող Գրքի երկրորդ գլուխը («Կիլիկյան Հայաստանը և Այյուբյան սուլթանությունը ԺԲ դարի 70-90-ական թթ.»):

N 2-ը, որ տպագրվել է ՊԲՀ-2010, ամբողջովին կրկնել է Անթիլիասի «Հասկ Հայագիտական» տարեգրքի (ԺԱ տարի) հոդվածը՝ տպագրված 2009 թ.: Իդեպ, երկրորդ սեղմագրից «Հասկի» նշումը հանված է արդյո՞ք այն պատճառով, որ կրկնվում է, թե՞ որ ԲՈՀ-ի ցուցակում «Հասկը» չկա:

N 4-ը («Բանբեր Մատենադարանի», 2014) և N 5-ը («Բանբեր Հայագիտության» 2014, N 2-3) իրար կրկնում են բառացիորեն ի վնաս տվյալ հանդեսների հեղինակության, որովհետև չեն կարողացել չխաբվել: Հեղինակը, հավանաբար, միաժամանակ է տրամադրել նույն նյութը՝ տարբեր վերնագրերով:

N 6-ը (Գիտ. Ժող., 2016), N 7-ը («Էջմիածին», 2016, նոյեմբեր), և N 8-ը (Ֆրանս. Ռեվյու, 2016, 37) կրկնվում են բառացիորեն՝ տպագրվելով դարձյալ նույն տարում՝ հնարավորություն չտալով հրատարակիչներին չխաբվելու: Իսկ եթե հաշվի առնենք նաև դոկտորականի Գիրքը, որի Ա. գլխում ամբողջովին կրկնվում է վերոնշյալը, ապա կունենանք նույն շարադրանքի քառակի հրապարակում:

N N 3, 9, 10, 11 հրապարակումները թեկուզ հատուկ չենք համեմատել, սակայն կարելի է ենթադրել, որ կլինեն որոշ ընդհանուր հատվածներ, ասենք N 2-ի և N 12-ի միջև, N 10-ի և N 11-ի միջև և այլն:

Բացի նկատված նույնությունները, բոլոր այն հրապարակումները, որոնց թեմաները համընկնում են թեկնածուականի Գրքի թեմաներին, անհրաժեշտաբար կրկնում են Գրքին այնքանով, որքանով որ դոկտորականը կրկնել է Գրքին (տե՛ս հրապարակումների լուսանցքներում արված նշումները, օր. N 12-ի 7 էջանոց հոդվածից կեսը կրկնվում է):

Ամփոփելով՝ կարող ենք արձանագրել.

ա. վերջին 3-ից 2-ը, բացի ռուսերեն հրապարակումից, ավելորդ են:

բ. կրկնվող N 4 և N 5-ը պետք է հաշվել մեկ հրապարակում:

գ. կրկնվող N 6, 7, 8 հրապարաումներից պետք է հաշվել 2-ը, մեկը հայերեն, մյուսը ֆրանսերեն:

դ. N 1-ը թեկնածուական աշխատանքի համար պահանջվող 3 հրապարակումներից մեկն է:

Այսպիսով՝ սեղմագրի 16 հոդվածներից առնվազն 4-ը պակասում են:

Քանի որ տարբեր վերնագրերով նույն հոդվածի կրկնակի, եռակի հրապարակումները գիտական կյանքում ընդունված են, բայց ԲՈՀ-ի պահանջները խախտում են, առաջարկում եմ այդ երևույթը ԲՈՀ-ի տեսակետից կանոնակարգել և մեկընդմիշտ կանխել նման կրկնությունները ատենախոսությունների համար պահանջվող հրապարակումների ցանկերում:

ԱՐԾՐՈՒՆԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Պատմական և բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի Ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման գիտական խմբի ղեկավար, ԵՊՀ Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի պրոֆեսոր

Տպել
6414 դիտում

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը