Կասիլյասը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

Իսպանացի հայտնի դարպասապահ Իկեր Կասիլյասը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն՝ հղում կատարելով ֆուտբոլիստի ներկա ակումբին՝ պորտուգալական «Պորտուին»: Նշվում է, որ սրտի վիրահատությունից հետո նրա հետ ամեն ինչ լավ է, հետվիրահատական բարդություններ չկան:

Ավելի վաղ գրում էին, որ Կասիլյասը կարող է դուրս գրվել հիվանդանոցից մայիսի 4-ին: Սակայն նրա կինը՝ ճանաչված մարզական լրագրող Սառա Կարբոներոն, լրատվամիջոցներին ասել է, որ իրենք հույս ունեն, որ նա տուն կվերադառնա երկուշաբթի՝ մայիսի 6-ին: Նշվում է, որ Կասիլյասին ասել են, որ վերականգնողական փուլը կարող է 2-3 ամիս տեւել:

Այսօր՝ մայիսի 3-ին, նրան այցելել է «Պորտուի» նախագահը: Այսօր նրան տեսնելու են գնալու նաեւ «Պորտուի» թիմակիցները:

«Ռեալ Մադրիդի» լեգենդար ավագը, որը մայիսի 20-ին կդառնա 38 տարեկան, սրտի կաթված էր ստացել չորեքշաբթի օրը՝ մայիսի 1-ին, մարզման ժամանակ: Նրա ներկայացուցիչը լրատվամիջոցներին ասել է, որ նրա կյանքը հաջողվել է փրկել «Պորտուի» բժիշկների՝ ժամանակին ցույց տված օգնության շնորհիվ ու եթե դեպքն այլ վայրում եղած լիներ, դա կարող էր ճակատագրական լինել ֆուտբոլիստի համար:

Մի շարք մասնագետներ իրենց հարցազրույցներում ընդգծում են, որ նման վիրահատությունից հետո ֆուբոլիստը՝ առավելեւս դարպասապահը, որն անընդհատ բախումների մեջ է ու ցատկեր է կատարում, չի կարող շարունակել պրոֆեսիոնալ կարիերան: Կասիլյասը վերջերս էր 1 տարով երկարաձգել «Պորտուի» հետ պայմանագիրը:

Տպել
838 դիտում

Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Հայաստան-Սփյուռք կապերը պետք էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնել. վարչապետ

Օհանյանին ու Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ սոցապի պետն էի. ԱԺ պատգամավորը գոհ է եղել աշխատակիցներից

Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում. վարչապետն անդրադարձել է աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը (տեսանյութ)

Ինչո՞ւ են ՔԿ-ի քննիչները և փորձագետներն Ամուլսարի հանքավայր այցելել «Լիդիան Արմենիա»-ի մեքենաներով. պարզաբանում

«Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրգործ

Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ. ոստիկանությունը զգուշացնում է

Հեռացող Տուսկի այցը. ԵՄ-ն աջակցո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Արարատ Միրզոյանը Atlantic Council-ում ներկայացրել է Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումները

Տիգրան Պասկեւիչյանն ազատվել է ՀՌՀ խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից

Հայաստանը 114-րդ հորիզոնականում է. հրապարակվել է ամենաթանկ ու էժան երկրների վարկանշային աղյուսակը

Եվրո 2020-ի դեսպան Նունու Գոմեշը, «Ռեալից» ու այլ հայտնի թիմերից մի շարք սկաուտներ Հայաստանում են

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Հարկադիր կատարման ծառայությունը 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը․ ՊՎԾ

Սևանը ինքնամաքրվում է, այսօր թափանցիկությունը 6.5 մետր է. Շրջակա միջավայրի փոխնախարար

Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են քաղաքացու վրա և քարերով հարվածել

Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակել

Սոցապ ծառայության պետի տեղակալն ազատվել է, քարտուղարը դեռ աշխատում է, սակայն չգիտի, թե ինչ կլինի

Մաքրման աշխատանքները պատշաճ կերպով չիրականացվեցին եւ ջրի որակի վատթարացում գրանցվեց. Համբարձումյանը՝ Սեւանա լճի մասին