Երևան
12 °C
Հայաստանի վարչապետի ու կառավարության դեմ սոցիալական ցանցերում համակարգված արշավ է իրականացվում, որի հետքերը տանում են դեպի Ռուսաստան․ այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր վերլուծական կենտրոնը՝ Atlantic Council-ը՝ այսօր հրապարակած հետաքննության մեջ:
Կազմակերպության փորձագետները փաստում են՝ անցած մայիսին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մի կողմից վերականգնել է հասարակության հավատը կառավարության հանդեպ, մյուս կողմից՝ համախմբել նրանց, որոնք դեմ էին քաղաքական փոփոխություններին:
Անցած ամիսներին, փաստում է հետաքննությունը, ընդդիմախոսներից մի քանիսը համախմբվել են #SutNikol հեշթեգի տակ ու խճճված օնլայն արշավ սկսել, որի նպատակն է վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին՝ ապատեղեկատվություն ու կողմնակալ լրատվություն տարածելու միջոցով:
Ըստ փորձագետների, այս խմբերը հասարակությանը մոլորեցնելու հատուկ մեթոդ են կիրառում. ներկայանում են իբրև փաստերը ստուգող կազմակերպություն՝ հետևորդներ հավաքելու համար, հետո միակողմանի եւ պառակտող հայտարարություններ տարածում քաղաքական զարգացումների մասին:
Հրապարակման մեջ նշվում է, որ այս գործողություններն անկեղծ չեն, և գնալով ավելի են ակտիվանում:
Ուսումնասիրելով #SutNikol հեշթեգի սկզբնաղբյուրը՝ Atlantic Council-ի մասնագետները առանձնացրել են դրա հետ կապվող 4 անձանց, որոնք էլ հիմնականում պատասխանատու են բովանդակության և այն տարածելու համար. նրանք են AntiFake.am-ի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը, «Ադեկվադի» հիմնադիրներ Արթուր Դանիելյանը եւ Նարեկ Մալյանը, ինչպես նաեւ Blognews-ի հիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը (նկարում):
«Ադեկվադը» ներկայանում է կարգախոսով, իբրեւ ներկայացնում են այն, ինչի մասին լռում են մյուսները: Էջը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ անցած տարվա հունիսին, և տարածում է պատկառելի թվով տեսանյութեր՝ Արթուր Դանիելյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս իբրև թե ներկայացնում է Փաշինյանի կառավարության անօրինական քայլերը կամ կեղծ հայտարարությունները:
Օրինակ հոլովակներից մեկում Դանիելյանը մեղադրում է Փաշինյանին «ֆեյքերի բանակ» ունենալու մեջ, մյուսում՝ կասկածի տակ դնում բյուջեի վերաբերյալ վարչապետի ներկայացրած վիճակագրությունը կամ մեղադրում խոստումներ տալու եւ դրանք չկատարելու մեջ: Ընդ որում, տեսանյութերում հնչող մտքերը փաստերով չեն ներկայացվում, այլ մի շարք լրատվամիջոցների այս կամ այն լուրով:
Մյուս էջը՝ AntiFake.am-ը, հայտարարում է, թե իր նպատակն է բացահայտել չկատարված խոստումները, կեղծ լուրերը, մանիպուլյացիաները, պրոպագանդան, հրապարակել օդում կախված լուրերը և ստուգել դրանց հավաստիությունը։
AntiFake.am-ի ուսումնասիրմամբ պարզ է դառնում, որ բովանդակությունը մեծապես կենտրոնացած է Փաշինյանին վարկաբեկելու վրա:
Atlantic Council-ի փորձագետները մանրամասնում են, որ Էջի ամենաշատ քննարկված հոդվածներում հասարակությանը պառակտող քաղաքական մեկնաբանություններ են, չհիմնավորված հաղորդումներ, որոնք պնդում են, թե Փաշինյանն այցելել է գործարան, որը գոյություն չունի, կամ թե Փաշինյանն իրեն է վերագրում նախորդ կառավարության հաջողությունները:
Փորձագետները նկատել են նաեւ, որ երկու էջերն էլ քաղաքական արշավից բացի կենտրոնանում են նաև պատվաստանյութերի դեմ պայքարի եւ կեղծ լրատվության վրա:
Արևմտյան մամուլում կարծիքներ են հնչում, որ պատվաստումների դեմ արշավը սկիզբ է առել և հովանավորվում է Ռուսաստանից: Սա, սակայն, դրսից միջամտության մասին վկայող միակ փաստը չէ: Atlantic Council-ի պնդմամբ, հստակ ապացույցներ կան, որոնք վկայում են՝ առնվազն AntiFake.am-ը ամբողջությամբ Հայաստանից չի կառավարվում, դոմեյնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ էջի ինտերնետային հասցեն գրանցված է Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում: Ավելին, whois.net֊ում այդ դոմեյնի գրանցման և դրա պատասխանատու անձի մասին տվյալները փակ են՝ «անձնական տվյալների գաղտնիության նկատառումներով»:
Փորձագետները նշում են, որ գտել են ապացույցներ, որոնք վկայում են, որ AntiFake.am-ը կարող է կապված լինել Ռուսաստանում գրանցված անձանց կամ կազմակերպությունների հետ:
Անցած տարիներին արևմտյան բազմաթիվ պետություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, հայտարարել են, թե Ռուսաստանը փորձում է միջամտել իրենց ներքաղաքական կյանքին՝ համացանցի ու օնլայն տեխնոլոգիաների միջոցով: Կեղծ տեղեկություններ տարածող, հասարակություններին պառակտող ու Պուտինի վարչակազմը գովերգող այդ կառույցն, ի դեպ, ևս գրանցված է Սանկտ Պետերբուրգում:
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի
Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան
Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա
Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը
Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն
Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո
Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում
Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն
Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին
Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP
Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին
Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել
Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան
Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան
ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ
Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում
Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել
Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT