Մեր գնահատմամբ՝ այդ 50 հազար աշխատատեղերի 1/5 մասը նոր աշխատատեղեր են. նախարար

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում ներդրումներով պայմանավորված քանի՞ նոր աշխատատեղ է բացվել Հայաստանում: Խաչատրյանը նշեց, որ նախարարությունը լրատվամիջոցներին տեղեկանք կփոխանցի, որտեղ ներկայացված կլինեն այն աշխատատեղերը, որոնք ստեղծվել են Կառավարության կողմից արտոնություններ ստացած ծրագրերի շրջանակներում:

«Բայց մենք ամեն ստեղծվող աշխատատեղերի մասին չէ, որ գիտենք, գիտենք միայն այն դեպքում, երբ այդ ծրագիրն իրականացնողը դիմել է մեզ: Մեկ նրբություն կա, երբ կառավարությունը ծրագիրը հաստատում է, տնտեսվարողն ասում է, որ իրեն տանք երեք տարվա արտոնություն, որպեսզի իրականացնի իր ծրագիրը եւ ստեղծի, ենթադրենք, 960 աշխատատեղ: Բայց դա չի նշանակում, որ նրա թվարկած բոլոր աշխատատեղերը ստեղծվելու են առաջին եռամսյակի ընթացքում:

Նույն կերպ այսօր ստեղծվում են աշխատատեղեր, քանի որ կառավարությունը երկու տարի առաջ արտոնություն էր տվել, եւ այդ ծրագրի իրականացումը սկսվել է երկու տարի առաջ: Այսինքն՝ եթե մենք ցանկանում ենք իմանալ, թե այս ժամանակահատվածում ինչ աշխատատեղեր են ստեղծվել, պետք է նայենք նախորդ եւ այդ ընթացքում տրված ծրագրերի արտոնություններին»,- ասաց Խաչատրյանը:

Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված 50 հազար նոր աշխատատեղերի մասին հարցին, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դրա մասին շատ է խոսվել, եւ դա ունի իր բացատրությունը:

«Վիճակագրությունը չի կարող տարբերել, որ այդ աշխատատեղը, որը ստեղծվել է, իր մասին հայտարարություն է ներկայացրել հարկային մարմին եւ սկսել հարկեր վճարել, այն նոր աշխատատեղերն են: Մեր գնահատմամբ՝ այդ 50 հազար աշխատատեղերի 1/5 մասը նոր աշխատատեղեր են»,- ասաց Խաչատրյանը:

Տպել
806 դիտում

Եթե հարցեր լինեն Սերժ Սարգսյանին, կդիմենք, որ ինքն էլ պատասխանի. Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ում

Հայաստան-Սփյուռք կապերը պետք էլ ավելի ճկուն ու դինամիկ դարձնել. վարչապետ

Օհանյանին ու Բաբաջանյանին ես էի հրավիրել աշխատանքի, երբ սոցապի պետն էի. ԱԺ պատգամավորը գոհ է եղել աշխատակիցներից

Խնդիրը 3 միլիարդ դրամի ծախս է պահանջում. վարչապետն անդրադարձել է աղետի գոտու բնակարանային խնդիրների լուծմանը (տեսանյութ)

Ինչո՞ւ են ՔԿ-ի քննիչները և փորձագետներն Ամուլսարի հանքավայր այցելել «Լիդիան Արմենիա»-ի մեքենաներով. պարզաբանում

«Սիգ» ձկնատեսակի որսի արգելված լինելու պայմաններում 44 000 կգ սիգի իրացման փաստեր են պարզվել. հարուցվել է քրգործ

Արարատի մարզի Բուրաստան համայնքի տարածքում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ. ոստիկանությունը զգուշացնում է

Հեռացող Տուսկի այցը. ԵՄ-ն աջակցո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը

Արարատ Միրզոյանը Atlantic Council-ում ներկայացրել է Հայաստանում սպասվող դատական համակարգի բարեփոխումները

Տիգրան Պասկեւիչյանն ազատվել է ՀՌՀ խորհրդի նախագահի խորհրդականի պաշտոնից

Հայաստանը 114-րդ հորիզոնականում է. հրապարակվել է ամենաթանկ ու էժան երկրների վարկանշային աղյուսակը

Եվրո 2020-ի դեսպան Նունու Գոմեշը, «Ռեալից» ու այլ հայտնի թիմերից մի շարք սկաուտներ Հայաստանում են

ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն

Հարկադիր կատարման ծառայությունը 143.9 մլն դրամի վառելիք է ձեռք բերել՝ չհիմնավորելով դրա հետագա ծախսը․ ՊՎԾ

Սևանը ինքնամաքրվում է, այսօր թափանցիկությունը 6.5 մետր է. Շրջակա միջավայրի փոխնախարար

Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են քաղաքացու վրա և քարերով հարվածել

Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի փոխնախարար է նշանակել

Սոցապ ծառայության պետի տեղակալն ազատվել է, քարտուղարը դեռ աշխատում է, սակայն չգիտի, թե ինչ կլինի

Մաքրման աշխատանքները պատշաճ կերպով չիրականացվեցին եւ ջրի որակի վատթարացում գրանցվեց. Համբարձումյանը՝ Սեւանա լճի մասին