Նախանշված ծրագրերն իրականանալու դեպքում կարող են ստեղծվել 1200-1500 աշխատատեղեր. Կոտայքի մարզպետ

29/04/2019 schedule17:45

Կոտայքի մարզում նախատեսված է իրականացնել շուրջ 72 ծրագիր՝ ընդհանուր 4 մլրդ դրամ բյուջեով: Կկառուցվեն նոր մանկապարտեզներ, կկատարվեն նաեւ հիմնանորոգումներ: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Նախատեսված են իրականացնել շուրջ 72 ծրագրեր, դրանց ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 4 մլրդ դրամ: Մեծ մասամբ միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաեւ համայնքներում խնդիր հանդիսացող նախակրթական հաստատությունների եւ արտադպրոցական մշակութային դաստիարակության կենտրոնների կառուցմանն ու հիմնանորոգումներին: Շուրջ 5 մանկապարտեզներ կառուցվելու են զրոյից, նախատեսվում է եւս 7 մանկապարտեզի հիմնանորոգում, 5 մշակութային տան վերակառուցում եւ 3 մշակութային կենտրոնի կառուցում»,- ասաց Պետրոսյանը:

Մարզպետի խոսքով՝ մարզում նախատեսվում են նաեւ բազմաթիվ բակային տարածքների, մայթերի, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման ու ասֆալտապատման աշխատանքներ, այդ թվում՝ ջրագծերի, կոյուղագծերի, ոռոգման ցանցերի կառուցում: Ծրագրերն ընդգրկելու են բոլոր 67 համայնքները:

Պետրոսյանը վստահեցրեց, որ բոլոր համայնքների ՏԻՄ բյուջեով արդեն նախատեսված են այդ միջոցները, եւ համայնքների մասով համաֆինանսավորման հետ կապված որեւէ խնդիր չի լինելու: Պետրոսյանի խոսքով՝ կառավարության համաֆինանսավորման մասը կախված է կառավարության որոշումից, որը նախատեսված է քննարկել մայիսի կեսերին, կառավարության հատուկ նիստում:

«Մարզում տնտեսական զարգացման հայեցակարգով նախանշել ենք 4 հիմնական ուղղություններ: Առաջինն, իհարկե, տուրիզմի ոլորտն է: Միայն Ծաղկաձորում այսօր ունենք 48 հյուրանոցային համալիրներ՝ շուրջ 5002 մահճակալներով։ Մարզում այսօր գործում են 96 հանգստյան տներ ու հանգստավայրեր: Այս պահին քննարկման մեջ են եւ մեկնարկային փուլում են գտնվում երկու խոշոր հյուրանոցային, առողջարանային համալիրների կառուցման նախագծեր, մեկը՝ Հանքավանի գոտում, մյուսը՝ Ծաղկաձորի հատվածում, եւս մեկը՝ Արզնիի վարչական տարածքում: Երեւան-Սեւան մայրուղու աջ հատվածում աշխատանքները մեկնարկել են»,- ասաց Պետրոսյանը:

Մարզպետը նշեց, որ մարզի տնտեսական զարգացման հաջորդ ուղղություն են նախանշել ինտենսիվ այգեգործությունն ու տեխնոլոգիական գյուղատնտեսությունը: Ինտենսիվ այգեգործության լայն հնարավորություններ ունեն հատկապես Եղվարդի տարածաշրջանում եւ Նաիրիի հատվածում: «Այս պահին 150 հեկտար ինտենսիվ այգեգործության 3 խոշոր բիզնես ներդրումային ծրագիր է քննարկվում: Դրանցից մեկը կառավարության դաշտում է: Մյուս երկուսում արդեն հողային աշխատանքներ են կատարվում: Գառնիում 50 հա մոշի այգու նախագիծ է իրականացվում, արդեն տնկիները ներկրվել են, եւ ծառատունկի շրջանն է»,- ասաց Պետրոսյանը:

Մարզպետի խոսքով՝ այս պահին մարզի 4 համայնքներում շուրջ 20 հա ջերմոցային տնտեսություններ են հիմնվում: Նա նշեց նաեւ, որ մարզի տնտեսական զարգացման երրորդ ուղղությունն ադամանդագործությունն է: «Աբովյանում առաջիկայում՝ արդեն 1-2 ամսից, 3000 քառ մետր եռահարկ արտադրամասում ադամանդագործության ընկերությունը կընդլայնի իր աշխատանքը։ Աշխատողների թիվը ներկայիս 80-ի փոխարեն դառնալու է 600»,- նշեց մարզպետն ու հավելեց, որ մարզի զարգացման չորրորդ ուղղությունը վերականգնվող էներգետիկան են նախանշել՝ ելնելով արեւային օրերի քանակից, մարզի աշխարհագրական դիրքից: Քննարկվում են 4-5 մեծ ծրագրեր: Նախանշված ծրագրերն իրականանալու դեպքում խիստ պրագմատիկ հաշվարկներով կարող են ստեղծվել 1200-1500 աշխատատեղեր:

Պետրոսյանը նաեւ ասաց, որ այս պահին Կոտայքի մարզի 6 համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական գործեր են հարուցված «Այդ թվում՝ Հրազդանի նախկին համայնքապետի, Աբովյանի գործող համայնքապետի, Պտղնիի գործող համայնքապետի, Նոր Գեղիի նախկին համայնքապետի, Արզնիի նախկին համայնքապետի նկատմամբ: Բոլորը հիմնականում չարաշահումների, յուրացումների, հողային ֆոնդերի ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում, կառուցապատումների, հողազավթումների, քաղաքաշինական նորմերի խախտումների արդյունքում»:

Տպել
1241 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը