Երևան
12 °C
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու եւ կապված քրեական հետապնդում հարուցելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
Կուսակցության հայտարարության մեջ մասնավորապես ասված է․
««Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ սույն թվականի ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացուներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։
Հետեւյալ տեսանյութերը հիմք ընդունելով՝ ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․
1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում:
2․ Օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ։
Նույն տեսանյութերի հիմքով դիմում է հղվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով․
1․ Իրականացնել համապատասխան գործողություններ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 157-րդ հոդվածի կատարման համար, այն է՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելը։
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածների համաձայն ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով և անցկացնել քննություն խնդրո առարկայի վերաբերյալ։
«Խոսքը վերաբերում է ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ զբաղվելու կասկածին, ինչի հաստատման դեպքում նշված պատգամավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Հայաստանի Հանրապետությունում բիզնեսը պետական կառավարման համակարգից պետք է տարանջատված լինի և վերջ»,-ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Տեսանյութերն ու դիմումները՝ ստորեւ․






Ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. կա ձերբակալված
Ո՞վ համոզեց Վանեցյանին «նաջարյանաբար» փոշմանել․ ԱԱԾ նախկին տնօրենը՝ պրոռուսական ուժերի դետեկտոր
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ
Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Իսրայելի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի պաշտպանության նախարարն ու ԻՀՊԿ-ի հրամանատարը. Reuters
Աշտարակ-Գյումրի ճանապարհին ավտոմեքենա է այրվել
Քուվեյթի օդային տարածքը փակ է․ ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները․ դեսպանություն
Մահացել է «Խաղաղության երկխոսություն» ՀԿ հիմնադիր Էդգար Խաչատրյանը․ ՄԻՊ-ը ցավակցություն է հայտնել
Թուրքիան թույլ չի տա իր օդային, ցամաքային և ծովային տարածքներն օգտագործել ռազմական գործողությունների համար
Լավ չհասկացա՝ ընդդիմությունը նեղվե՞լ է, որ էս տարածաշրջանային արյունահեղությունից դուրս ենք մնացել․ Ալեքսանյան
ԻԻՀ գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ողջ է․ Իրանի ԱԳՆ
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել․ քննարկվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը
Իրանում զոհված դպրոցական երեխաների թիվը հասել է 60-ի
Դուբայի միջազգային օդանավակայանը կաթվածահար է. բոլոր չվերթերն անորոշ ժամանակով դադարեցվել են․ տեսանյութ
Շարունակվող հակամարտությունը վտանգավոր է․ Իրանի հարցով ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ պետք է հրավիրել․ Մակրոն
Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում դատապարտել է ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական հարձակումը Իրանի վրա
Բավրայի մաքսային անցակետը բեռնատարների համար փակ է․ ինչ է առաջարկվում վարորդներին
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
Լավ ենք, դուք լավ լինեք վարչապետ ջան․ ՔՊ ներկուսակցական քարոզարշավը շարունակվում է․ լուսանկարներ
Ցուցաբերել առավելագույն զսպվածություն․ Իրանում տեղի ունեցող զարգացումները մտահոգիչ են․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Իրանում տասնյակ աշակերտներ մնացել են դպրոցի փլատակների տակ. կան զոհեր
Ահազանգին օպերատիվ արձագանք է եղել․ ինչ է կատարվել Սևանավանքում զբոսաշրջային խմբի և զբոսավարի հետ
Իրանը hարվածներ է հասցրել Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Բահրեյնում ԱՄՆ ռшզմական բազաներին
Լևոն Տեր-Պետրոսյան, եթե համոզված ես, որ Սամվել Կարապետյանը «կայացած» գործիչ է՝ հստակ դիրքավորվիր․ Խաչատրյան
Այս ագրեսիային արձագանքելը Իրանի օրինական իրավունքն է․ Թեհրանը ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել
Իրանում և Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հետևել պաշտոնական ցուցումներին․ ԱԳՆ
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման լիազորության շրջանակում բռնագանձվել է 5 մլրդ 454 մլն-ի գույք, դրամական միջոց
Մահվան ու սգի գործակալներն իրենց լրատվականներով ակտիվացան․ ցավում են, որ Հայաստանը ներքաշված չէ պատերազմի մեջ
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ ձյուն ու անձրև կտեղա․ լեռնային շրջաններում բուք կլինի
«Համախմբված ռուսասերները» իրենց 25 տոկոսը կստանան և կշարունակեն թունավորել ՀՀ քաղաքական դաշտը․ Ղևոնդյան
Սյունիքի մարզի դատախազությունը՝ լավագույն ստորաբաժանում. ամփոփվել է դատախազությունների աշխատանքը
Իրանը պատասխան հարվածներ է հասցրել․ բալիստիկ հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ․ տեսանյութ
Առաջին կանգառը՝ Մեծամոր․ «Քաղաքացիական պայմանագիր»-ը շարունակում է ներկուսակցական քարոզարշավը․ տեսանյութ
Իրանի քաղաքներում պայթյունների նոր ալիք է սկսվել
Տեղի է ունեցել քննարկում՝ հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերի առնչությամբ
Թրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն լայնածավալ մարտական գործողություններ է սկսել Իրանի դեմ
Իրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի hարձակումներից․ ԶԼՄ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին տարհանվել է անվտանգ վայր
Ինչն է Տեր-Պետրոսյանին մղում թավալվել տարատեսակ օլիգարխների, մոնղոլ-թաթարների ոտքերի տակ․ ընդ որում՝ ապարդյուն
Իրանը և Իսրայելը փակել են իրենց օդային տարածքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT