Խալաթ գողանալ չէ. Հմայակը պահանջում է հրաժարական

29/04/2019 schedule10:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 28-ի համարում

Մոսկվայի «Պրեզիդենտ Հոթելից» խալաթ գողանալուց, բյուջեի հաշվին կես միլիոն դոլար արժողությամբ զրահապատ BMW գնելուց եւ ԱՊՀ գագաթաժողովներից մեկում ԼՂ ժողովրդի գործողությունները որպես անջատողականություն որակող բանաձեւին պատահմամբ կողմ քվեարկելուց հետո ԱԺ նախկին խոսնակ Արմեն Խաչատրյանը 2000-ի սեպտեմբերի 26-ին դրեց իր վստահության եւ հրաժարականի հարցը։ Հրաժարականն, իհարկե, չանցավ, բայց դրանից հետո Արմեն Խաչատրյանն ամեն տեղ հայտարարում է, որ որպես քաղաքական գործիչ ինքը կատարել է իր բարոյական քայլը։ Մեր պառլամենտարիզմի պատմության ահա այս դրվագն էր երեկ հիշել ԱԺ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը, որը եկող շաբաթ մեկնարկող ԱԺ հերթական քառօրյայում կոչով դիմելու է քաղաքական կոալիցիային։ Կոչի բովանդակությունը հստակ է.

«ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պարտավոր է խորհրդարանին ներկայացնել իր հրաժարականը»,- ասելու է Հմայակ Հովհաննիսյանն ու հիմնավորելու է, թե ինչո՞ւ է պարտավոր։ «Արթուր Բաղդասարյանը մասնավոր անձ կամ ֆիրմայի ղեկավար չէ, որ պաշտոնական այցերի ժամանակ մասնավոր կարծիք ներկայացնելու իրավասություն ունենա։ Նա խորհրդարանի ղեկավարն է եւ միջազգային կառույցներում պարտավոր է ներկայացնել այն տեսակետը, որը կիսում է խորհրդարանական այն մեծամասնությունը, որը ընտրել է նրան։ Եւ եթե այսօր երկրի նախագահը, ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարում են, որ խոսելով երկրի արտաքին քաղաքական կողմնորոշումների մասին՝ ԱԺ նախագահը չի ներկայացնում իրենց տեսակետը, ուրեմն նրանք պարտավոր են Արթուր Բաղդասարյանից անհապաղ պահանջել խորհրդարանին ներկայացնել հրաժարական, ինչը եւ ես առաջարկելու եմ։

Արթուր Բաղդասարյանը դիսիդենտ կամ հեղափոխական չէ, որ երկրի որդեգրած արտաքին քաղաքական կուրսին հակառակ հայտարարություններ անի, եւ Հայաստանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ ազգային անվտանգության հարցերում երկրի առաջին դեմքերն ունեն միասնական մոտեցումներ։ Եթե կոալիցիան երկրի անվտանգության հիմնահարցը համաձայն է դարձնել իշխանության համար մղվող ներքաղաքական պայքարում արտաքին ուժերի հետ սակարկություններում մանրադրամ, ապա Քոչարյանն ու կոալիցիան Արթուր Բաղդասարյանին պետք է թողնեն ԱԺ խոսնակի պաշտոնում. հակառակ դեպքում՝ նա այլեւս իրավասու չպետք է լինի ներկայացնելու Հայաստանի խորհրդարանի այն մեծամասնությանը, որը նրան ընտրել է»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը։ Եւ որպես առաջին քայլ երկրի նախագահին եւ խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է արգելել Արթուր Բաղդասարյանին մեկնել պաշտոնական այցերի, քանզի այդ այցերի ժամանակ նա չի ներկայացնում քաղաքական մեծամասնության եւ երկրի արտաքին քաղաքական շահը:

«Բնավ կարեւոր չէ, որ ասելով, թե մենք գնում ենք դեպի ՆԱՏՕ-ն, նա լավ բան է ասել, թե վատ։ Շատ հնարավոր է, որ նրա այդ հայտարարությունն ընդունելի է, սակայն նա լիարժեք հնարավորություն ուներ, լինելով ԱԺ նախագահ, եթե խնդիր ուներ սրբագրումներ մտցնելու երկրի արտաքին քաղաքական ուղեգծում, այդ մասին խոսել նախեւառաջ մեր երկրում, կազմակերպել խորհրդարանական լսումներ եւ իր քաղաքական գործընկերներին ու երկրի նախագահին տեղեկացներ իր արտաքին քաղաքական գերապատվությունների մասին, այլ ոչ թե երկիրն այդ մասին իմանար միջազգային քաղաքական այս կամ այն կենտրոնում նրա արած հերթական հայտարարությունից։ Գերմանական թերթին տված իր այդ հարցազրույցով նա ուղղակի ապտակ է հասցրել երկրի բարձրագույն իշխանությանն ու կոալիցիային, եւ եթե մեծամասնությունը չստիպի նրան հրաժարական տալ, ուրեմն կոալիցիան կընդունի, որ իրենք պոլի փետեր եւ քաղաքական անմեղսունակներ են։ Ի վերջո, սա խալաթ գողանալ չէ»,- հայտարարում է պատգամավորը։

Այսպիսով, ըստ պատգամավոր Հովհաննիսյանի, Ռոբերտ Քոչարյանն ու կոալիցիան հայտնվել են երկու քարի արանքում. կա՛մ նրանք պետք է հայտարարեն, որ իրենք են լիազորել Արթուր Բաղդասարյանին միջազգային քաղաքագիտական կենտրոններում անել ցանկացած հայտարարություն եւ դրա համար կրում են քաղաքական պատասխանատվություն, կա՛մ, եթե չեն լիազորել, Արթուր Բաղդասարյանը երկուշաբթի օրվանից չպետք է լինի խորհրդարանի ղեկավար եւ ԱԺ-ին պետք է ներկայացնի իր հրաժարականը: «Եւ եթե կոալիցիան նրանից չպահանջի հրաժարական ներկայացնել, ուրեմն կոալիցիայի բոլորը կողմերն ընդունում են, որ Արթուր Բաղդասարյանը ճիշտ է անում, երբ իր մասնավոր տեսակետը ներկայացնում է որպես Հայաստանի Հանրապետության տեսակետ, եւ ուրեմն Հայաստանի Հանրապետությունը Արթուր Բաղդասարյանն է»,- եզրափակում է Հմայակ Հովհաննիսյանը։

Ինչեւէ, պատգամավորի այս նախաձեռնությանը ՀՀԿ-ում եւ ՀՅԴ-ում առայժմ չեն շտապում որեւէ կերպ արձագանքել. նրանք սպասում են Արթուր Բաղդասարյանի պարզաբանումներին եւ Քոչարյանի մոտ սպասվող կոալիցիայի խորհրդի նիստի արդյունքներին։ «Օրինաց երկրում» եւս սպասում են Արթուր Բաղդասարյանին՝ այս օրերին լրագրողներից խուսափելով՝ ինչպես թռչնագրիպից։ Ի դեպ, ԱԺ նախագահի հրաժարականը համարվում է ընդունված, եթե դրան կողմ կքվեարկի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը. այսինքն՝ 66 պատգամավոր։

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1180 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը