Հրաժարվել մեկնելուց. չթանկանալով թանկացել են

29/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 28-ի համարում

Հայաստանի ավիացիոն շուկան շարունակում է զարմացնել այստեղ հնարավոր տոմսերի կտրուկ թանկացումների տեսանկյունից: Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանից իրականացվող գրեթե բոլոր չվերթների տոմսերը թանկացել են 10-ից 20 դոլարով: Ավելին, ավիագործակալություններում պնդում են, որ վերջին երկու ամիսներին տոմսերի թանկացումները սկսել են պարբերական բնույթ կրել: Ըստ ավիատոմսեր վաճառողների, թանկացումները երբեմն նաեւ ուղղակի նկատելի չեն, չնայած դրանք տեղի են ունեցել: Ասենք, հինգ կամ վեց ամիս առաջ էժան տոմսեր վաճառելը ներկայացվել է որպես զեղչի կիրառում, ինչը այսօր հանվել է: Սակայն ընդհանուր թանկացումների ֆոնին առավել ուշագրավ է Մոսկվայի ուղղությամբ չվերթների տոմսերի շուկայում տիրող իրավիճակը: Այս ուղղության տոմսերը կարելի է ասել, որ գրեթե կրկնակի են բարձրացել, չնայած, պաշտոնապես, կրկին ոչ մի գին չի փոխվել:

Երեւան-Մոսկվա չվերթներն իրականացնում են երեք ավիաընկերություններ՝ հայկական «Արմավիան», ռուսական «Սիբիրը» եւ «Աերոֆլոտը»: Ապրիլի 10-ից, երբ թռիչքուղու վերանորոգման պատճառով «Զվարթնոց» օդանավակայանը անցավ գիշերային աշխատանքի ռեժիմի, Մոսկվայի ուղղությամբ օրական իրականացվում է 4 չվերթ՝ նախկին 6-ի փոխարեն: Իրականացվող չվերթներից երկուսը իրականացնում է «Արմավիան», իսկ մեկական` «Սիբիրը» եւ «Աերոֆլոտը»: Ավիատոմսարկղերում ասացին, որ Մոսկվայի չվերթների տոմսերի ամենացածր (էկոնոմ կարգ) եւ ամենաբարձր (բիզնես կարգ) գները շարունակում են մնալ նույնը: «Արմավիայի» դեպքում մեկ ուղղությամբ տոմսերը վաճառվում են 141-ից 301 դոլարով, «Սիբիրի» չվերթներինը` 176-ից 380, իսկ «Աերոֆլոտինը»` 190-ից 480 դոլարով:

Թանկացումը տեղի է ունեցել այն պարզ պատճառով, որ էժան կարգի տոմսեր գրեթե հնարավոր չէ ճարել, հնարավոր է միայն, եթե ուղեւորը պատրաստ է, ասենք, երկու կամ երեք ամիս հետոյի համար տոմս գնել, իսկ առաջիկա 20 օրերի կամ մեկ ամսվա համար առաջարկվում են արդեն 250 դոլարի սահմաններում տոմսեր: Ի դեպ, ի՞նչն է հետաքրքիր, Մոսկվայի չվերթի տոմսերի թանկացման այս ձեւը վերջին տարիներին դարձել է ավանդական, սակայն, եթե նախկինում այս երեւույթը դիտվում էր ամռան ամիսներին, ապա այժմ այն սկսվել է հենց գարնանից, քանի որ շուկայում արհեստականորեն ստեղծվել է դիֆիցիտ: Ի վերջո, երկու չվերթների բացակայությունը նշանակում է սովորականից մոտ 300 տոմսով պակաս, ինչը պահանջարկ վայելող չվերթի համար, մեղմ ասած, մեծ թիվ է:

Ամենահետաքրքիրն այն է, որ ստեղծված իրավիճակում ամենաշահեկան դիրքում հայտնվել է Միխայիլ Բաղդասարովի «Արմավիան», քանի որ, ինչպես նկատեցիք, չվերթների ուղիղ կեսը իրականացնում է հենց այս ավիաընկերությունը, ուստի ստեղծված դեֆիցիտից էլ ամենաշատն օգտվում է հենց այս ավիաընկերությունը: Իսկ պակասող երկու չվերթների ավելացման դեպքում նրան բաժին կհասնի միայն մեկը, այդ դեպքում ուղեւորները կշահեն, սակայն «Արմավիան», ինչպես հասկանում եք, ավելի քիչ գումարներ կվաստակի, քանի որ ավիացիայում եկամուտները հաշվարկում են կոնկրետ չվերթից ստացած շահույթով:

Հարկ է նշել, որ վերը բերված իրավիճակում, երբ տոմսի գնի պաշտոնական բարձրացում տեղի չի ունեցել, եւ խոսքը էժան կարգի տոմսերի բացակայության մասին է, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործնականում որեւէ կերպ չի կարող միջամտել: Ըստ էության, միայն հարկային մարմինները կարող են ստուգել, թե «Արմավիան» քանի եւ ինչ գնանոց տոմսեր է վաճառել: Մի խոսքով, մնում է միայն հրաժարվել Մոսկվա մեկնելուց եւ վերջ: Ի դեպ, Երեւան- Ստամբուլ չվերթի տոմսը «Արմավիան» օրերս թանկացրել է 20 դոլարով՝ երկկողմանի տոմսի գինը 300-ից դարձնելով 320 դոլար: Իհարկե, այս ուղղությամբ չվերթներ է իրականացնում նաեւ թուրքական «ՖլայԷր» ընկերությունը, որի երկկողմանի տոմսն առաջարկվում է 280 դոլարով:

Վահագն Հովակիմյան

Տպել
735 դիտում

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)