Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

28/04/2019 schedule20:11

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի 7-րդ տուրում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով պարտվել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենին (Նորվեգիա):

ՀԱՕԿ-ը հայտնում է, որ հայ գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 38-րդ քայլում:

Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) պարտվել է Գեորգ Մեյերին (Գերմանիա), իսկ Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ) ուժեղ է գտնվել Արկադի Նայդիչից (Ադրբեջան): Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) եւ Վինսենտ Կեյմեր (Գերմանիա) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) պարտիաներում հաղթող չի եղել:

7-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 5-7-րդ տեղերը: Միանձնյա առաջատար Մագնուս Կարլսենը վաստակել է 5.5 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող Ֆաբիանո Կարուանան՝ 4.5: Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի, Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու Վինսենտ Կեյմերի հետ, ինչպես նաեւ հաղթել էր Պյոտր Սվիդլերին:

Ապրիլի 28-ին անցկացվելիք նախավերջին՝ 8-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը կչափի աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Տպել
794 դիտում

Աննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի կնոջ՝ Դիանա Նաուսեդիենեին

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Վեդիի ԲԿ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով

Զանգվածային ցույցեր Իրանի տասնյակ քաղաքներում. ցուցարարները հրդեհում են բանկերը, բենզալցակայանները, երկրում քաոս է

Արացախյան պատերազմի ժամանակ, երբ այս առարկաները պարտադիր չէին, պակաս հայրենասերներ չենք ունեցել. Արայիկ Հարությունյան

Բարձր կարգի թոշակ՝ հրաժարականի դիմաց. ՍԴ անդամները կգնա՞ն այս քայլին

Փակված հանքի տարածքում տնկվել է ավելի քան 600 ծառ

Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին. Սահակաշվիլին Ալիեւին իր եղբայրն է անվանել

Կառավարությունում քննարկվել են պետություն-եկեղեցի հարաբերություններում հարկային և մաքսային ոլորտի հարցեր

Վրաստանի խորհրդարանի մուտքերը արգելափակված էին 24 ժամ. ջրցան, հատուկջոկատայիններ և տուժածներ, ցույցը ցրվել է

Մոսկվայում Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ընդլայնվել են կեցության փոխհատուցում ստացող ուսանողների խմբերը

Տավուշի մարզում եւ Արցախում ականի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Հերթ պահող քաղաքացիները երբեմն իրենց հերթերը վաճառում են. շահագործվեց Գյումրու ավտոմաքսատան առաջին հատվածը

Տան տանիքում հրդեհ է բռնկվել. ԱԻՆ

Վարչապետը և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր

Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բացահայտել են ոսկյա զարդերի գողությունը. ոստիկանություն

Ինչու է Red Eagles-ը պահանջում ՀՖՖ գործկոմի հրաժարականը. ֆան-ակումբը քննադատում է, իսկ գործկոմը՝ հակադարձում

ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը կազմակերպել է երկօրյա այցելություն ՊԲ զորամասեր. ՊՆ

Վայքը նոր ոստիկանապետ ունի. ոստիկանապետի պաշտոնակատարը նշանակում է կատարել