Ճապոնական սակուրաներ, պատգամավորական պար, օպերա, հրավառություն. ՀՀ Քաղաքացու օրը Գյումրիում (լուսանկարներ)

27/04/2019 schedule23:20

ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները Գյումրիում ծառատունկով մեկնարկեցին: Բայց ոչ թե տանձ ու խնձոր, այլ ճապոնական 200 սակուրա  տնկվեց «Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում: Գյումրի եկել, ճապոնական բալենիներն էլ իր հետ բերել էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան: «ՀՀ քաղաքացու օրը բացի նրանից, որ տոնական է բոլորիս համար, այլև խորհրդանշական և այսօրվա բազմաբնույթ միջոցառումները մեկնարկում ենք ծառատունկով որպես նոր կյանքի, բարեկամության ու համերաշխության խորհրդանիշ»,- ասաց  Տիգրան Պետրոսյանը:Տոնական օրը շարունակվեց Ռուսավելի փողոցում: Գույների հրավառություն եւ արհեստի ու արվեստի մոլորակ: Գյումրու եւ Շիրակի մարզի տարբեր հաստատություններ եւ անհատներ էին իրենց ձեռքի աշխատանքները ներկայացրել:Գյումրու հյուրերը, ԱԺ պատգամավորներն ու այլք առաջին անգամը չէ, որ տեսան դարբիններին, զենքից զարդ պատրաստող Արտակին, տիկնիկագործներին եւ էլի շատերին: Բայց որ Գյումրու պատմական միջուկում պատգամավորը Գյումրվա տրնգի պարեր՝ առաջին անգամն էր: Ռուզան Հայրապետյանի պարը ոգեւորությամբ ընդունվեց:Գյումրեցի դարբինները եւ տեղում երկաթն իրենց ենթարկեցին, եւ արդեն պատրաստած առարկաներ ունեին: ԱԺ պատգամավորներին մուրճեր նվիրեցին:Հետո բոլորը հավաքվեցին Շիրակի մարզային գրադարանի «Վերնահարկ»-ում: «Կարդա նորը» խորագրի ներքո տեղի ունեցավ  «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» (հեղ.՝ Գրիգ) և «Զորեղ քան լացդ» (հեղ.՝ Շնորհիկ Շահինյան) գրքերի շնորհանդեսները և նախորդ տարվա ընթացքում Շիրակի մարզում լույս տեսած գրքերի ցուցադրությունը:Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց  երիտասարդական քննարկում, ՇՊՀ-ում ՝ հանրային քննարկում կայացավ՝ «Իրազեկ քաղաքացի» խորագրի շրջանակներում:Գյումրու դրամատիկականը թանկ հյուր ուներ: Իր «Անուշ»-ն էր  տուն եկել: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացրեց Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: «1982 թվականին նշել եմ «Անուշ»-ի 70-ամյակը, 1992 թվակաին 80-ամյակն եմ նշել, իսկ 2012 թվակաին նշել եմ «Անուշ»-ի 100-ամյակը: Ահավոր շատ չարչարվեցինք, եւ մենակատարները, եւ պարային համույթները, եւ դեկորացիան: Մեծ սիրով, քիչ ֆինանսով, մեծ հայրենասիրությամբ արեցինք, քանի որ սա «Անուշ»-ի ծննդավայրն է: Առաջին ազգային օպերան մեր այգու մեջ է հնչել, այսօր էլ է այստեղ, իր ծննդավայրում: Ես այգում նաեւ Անուշ հուշաղբյուր եմ կառուցել»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց ՀՀ  մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը:Տոնը Գյումրիում եզրափակվեց Աբովյան փողոցում կայացած համերգով եւ հրավառությամբ:

Տպել
3408 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»