Ֆրանսիան պետական մակարդակով ոգեկոչեց Հայոց ցեղասպանությունը (լուսանկարներ)

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության տարելիցն առաջին անգամ ոգեկոչվեց իբրև հիշատակի պետական օր՝ համապատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայի պաշտոնական օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակի օր ներառելու կապակցությամբ հրամանագրի: Այս համատեքստում, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները Ֆրանսիայում անցկացվեցին առավել լայնամասշտաբ կերպով: Նախագահ Մակրոնը գրառում կատարեց թվիթերյան իր միկրոբլոգում՝ նշելով. «Այսօր, ապրիլի 24-ին, մենք պաշտոնապես հիշատակում ենք հայոց ցեղասպանությունը, հիշելու, որ մարդն ընդունակ է վատագույնին, եթե մոռանում է թե ինչն է կապում իրեն իր մերձավորի հետ և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի իր սխալները»:ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Փարիզում հիշատակի միջոցառումները մեկնարկեցին ապրիլի 23-ին՝ Հաղթական կամարի ներքո Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին հարգանքի տուրքի մատուցման զինվորական արարողությամբ: Ֆրանսահայ նախկին ռազմիկների միության կազմակերպմամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ՝ հատուկ այդ կապակցությամբ մասնակիորեն փակված Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Շուրջ երեք տասնյակ ծաղկեպսակներ տեղադրվեցին Ֆրանսիայի տարբեր քաղաքների, մարզերի, խորհրդարանական բարեկամության խմբերի, ինչպես նաև՝ հրեական, հունական, ասորա-քալդեական համայնքների ղեկավարների կողմից։ Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:Ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի անունից տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակի հարևանությամբ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Կոմիտասի արձանի մոտ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կազմակերպմամբ կայացավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որին ներկա գտնվեց և ընդարձակ ելույթով հանդես եկավ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Էդուար Ֆիլիպը:Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները, Գյուղատնտեսության նախարար Դիդիե Գիյոմը, կրթության և երիտասարդության հարցերով պետքարտուղար Գաբրիել Ատալը, օտարերկրյա դեսպաններ, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ:Իր ելույթում վարչապետ Ֆիլիպը նշեց. «Հարգանքի տուրք մատուցելով հայոց ցեղասպանության զոհերին Ֆրանսիան հավատարիմ է ինքն իրեն, հավատարիմ իր արժեքներին, և իր համար պատիվ է դա ընդունելը: Ֆրանսիայի վրա չի կարող ազդել որևէ ճնշում կամ սուտ: Այն ինչ մենք փնտրում ենք՝ պատմական ճշգրտությունը և հաշտեցումն է»:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Ելիսեյան դաշտեր պողոտայով:Ապրիլի 22-ին Փարիզի Լիբանանի Աստվածամոր տաճարում մատուցվել էր Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Այդ ամենամյա պատարագը նախատեսված էր անցկացնել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը սակայն տեղափոխվեց ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով:

Ապրիլի 24-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

Ֆրանսահայ կառույցների կոչով՝ ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ տեղի ունեցան Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում` Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դեսպանության մասնակցությամբ:Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում:

Տպել
1729 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց