2002-ին 200․000 դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հիմնադիրը օֆշորային ընկերություն է

Կառավարության 2002 թվականի 1465 Ա որոշման երկրորդ կետով նշվում է, որ «Արարատցեմենտ» ընկերության բաժնետոմսերի գինը 200 հազար դոլար է սահմանված, որը պետք է վճարվի բանկային 3 օրվա ընթացքում, դրանից հետո պարտքերի մասին է խոսվում, որոնք պետք է մարվեն եւ այլն։ Այս մասին այսօր Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Գեւորգյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի այն հայտարարությանը, թե Գագիկ Ծառուկյանն «Արարատցեմենտը» 200 հազար դոլարով չի գնել, այլ պարտքերի հետ ընդհանուր հաշվարկով մոտ 10 մլն դոլարով, եւ որ Հայկ Գեւորգյանն իր պնդման մեջ առնվազն ազնիվ չի եղել։

«Որպեսզի հասկանանք՝ ինչի մասին է խոսքը, պիտի պարզենք՝ էդ ժամանակ վճարում կատարվել է, թե ոչ։ Երկրորդը, գործարանը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որի հետ իր կապը չի հաստատում Գագիկ Ծառուկյանը։ Ես կմեջբերեի որոշման նաեւ մյուս կետերը, որոնցով էլեկտրաէներգիայի բոլոր պարտքերը ներվում են գործարանին, կհորդորեի իմ գործընկերներին՝ ներկայանցել իրավիճակը, թե ինչ է եղել գործարանի հետ սեփականաշնորհումից մեկ տարի առաջ, ինչպես է «Հայռուսգազարդի» նկատմամբ պարտքը 1 մլն-ից դարձել յոթ միլիոն եւ այսպես շարունակ։ Բայց․․․ իրենց կայքում դրված է, որ 2002-ին գործարանն անցել է «Մուլտի գրուպ»-ին, իսկ իրականում 2002-ին, երբ 200 հազար դոլարով «Արարատցեմենտ»-ը վաճառվել է «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, սակայն դրա հիմանդիրը օֆշորային ընկերություն է, թող բարի լինեն բացահայտել էդ օֆշորային ընկերության իրական սեփականտերերին»,-պարզաբանեց Հայկ Գեւորգյանը։

Լրագրողի հարցին՝ փաստորեն ստացվում է՝ Գագիկ Ծառուկյանը հիմա «Արարատցեմենտը» նվիրելու է Հայկ Գեւորգյանի՞ն, քանի որ Ծառուկյանն ասել էր, որ եթե Գեւորգյանն ապացուցի, ապա կնվիրի իրեն գործարանը, պատգամավորը կեսկատակ պատասխանեց՝ թող Գագիկ Ծառուկյանը որոշի, ես սպասում եմ առաջարկներին։

Տպել
4327 դիտում

Մխիթարյանը խաղադաշտ մտավ ու 4 րոպե անց գոլ խփեց. նրա ցուցանիշները «Ռոմա» տեղափոխվելուց հետո

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվել է տուն. 61-ամյա բնակչուհին այրվածքներ է ստացել

«Հայփոստ» ՓԲԸ աշխատակցին մեղադրանք է առաջադրվել յուրացումների եւ փաստաթղթեր կեղծելու համար

Մանվել Գրիգորյանը գրավի դիմաց ազատ չի արձակվի. Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց որոշումը

Էրդողանն ԱՄՆ-ին սպառնացել է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»

Սերժ Սարգսյանն ու Սերգո Կարապետյանը առերես հարցաքննվել են

ԱԱԾ-ում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ. քննարկվել են ՀՀ անվտանգության սպառնալիքների չեզոքացման հարցեր

Լոռիում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը

Էջմիածին քաղաքում ոչ բնակելի վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է

«Իմ քայլը» հիմնադրամի ամենամյա բարեգործական գալա-ընթրիքը՝ լուսանկարներով

Երևանում թալանել են Հայաստանում Վրաստանի դեսպանի՝ դիվանագիտական համարանիշով Mercedes-ը

Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում բախվել են 3 մեքենաներ, տուժել է վարորդներից մեկը

Սևան, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի տարածաշրջանում գիշերը ձյուն է տեղացել

Երևանում «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա

Խառնակչություններ՝ բանտից եւ աքսորից

Մանկապարտեզի տնօրենն ապօրինի աշխատակից է ընդունել, հետո կռիվ սարքել քաղաքապետարանում. Արմավիրի քաղաքապետ

Մարիամի հետ կիրակի երեկոն անցկացրել ենք Երևանում բացված Ամանորյա տոնավաճառում. Աննա Հակոբյան

Ինչի վրա կծախսվի «Իմ քայլը» հիմնադրամի՝ երեկ հավաքած մոտ 700 մլն դրամը . Լենա Նազարյանը թվարկել է ծրագրերը

Արցախի ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Այսօր 2700 ստերջացված, պատվաստված ու համարակալված կենդանի կա․Հակոբ Կարապետյան