Թուրք ոստիկանները լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելեցին հարցեր ուղղել Փայլանին (լուսանկարներ)

Ստամբուլի հայկական գերեզմանատանն ապրիլի 24-ի խորհրդի շրջանակում տեղի ունեցավ ութ տարի առաջ՝ 2011 թվականին, թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակի արարողություն:

Մինչ այդ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառումները սկսել էին քաղաքի կենտրոնում գտնվող Սուլթան Ահմեդի մզկիթի մոտ, որտեղ ոստիկանությունը խոչընդոտեց մամուլի ասուլիսի անցկացումը: Այնուհետեւ միջոցառումները շարունակվեցին Մարդու իրավունքների պաշտպանության Ստամբուլի գրասենյակում և քաղաքի հայկական գերեզմանատանը, որտեղ ոգեկոչվեց նաև 2011 թվականին թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակը:

Ի դեպ տարբեր երկրներից լրագրողների ու հասարակական գործիչների այցը Ստամբուլ՝ Ցեղասպանության հիշատակի միջոցառումներին մասնակցելու նպատակով, կզամակերպել էին Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU) եւ (EGAM) European Grassroots Antiracist Movement-ը:

Հատկանշական է, որ Ստամբուլի շրջանի ղեկավարությունն արգելել էր Սուլթան Ահմեդի մզկիթի մոտ արդեն ավանդական դարձած հիշատակի ցույցի անցկացումը. թույլատրվել էր անցկացնել միայն լուռ երթ՝ առանց ցուցապաստառների ու ելույթների: Արգելվել էր նաև այնտեղ մամլո ասուլիս անցկացնել: Երթին մասնակցում էին թուրք իրավապաշտպաններ, Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, հյուրեր արտասահմանից, որոնց թվում՝ Եվրախորհրդարանի ու Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:

Այն պահին, երբ լրագրողները սկսեցին հարցեր ուղղել Կարո Փայլանին և երթն այդ պատճառով կանգ առավ, ոստիկաններն անմիջապես միջամտեցին: Նրանք նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին արգելեցին հարցեր ուղղել Փայլանին:

Եթե Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին մասնակցում էին թուրք իրավապաշտպաններ ու արտասահմանցի հյուրեր, ապա Ստամբուլի հայկական գերեզմանատանը Սեւակի հիշատակի միջոցառմանը մասնակցում էին հիմնականում ստամբուլցի հայերը:

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Ստամբուլի հայկական գերեզմանատանը տեղի ունեցած արարողությունից հետո հայտարարեց, որ Սևակի սպանության համար պետք է ներողություն խնդրել, քանի որ չկարողացան կանխել այն, ինչպես Հրանտ Դինքի պարագայում: Նա նշեց, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նման դեպքեր կարող են տեղի ունենալ: «Մենք չկարողացանք պաշտպանել Սեւակի կյանքը: Մենք պետք է պայքարենք, որ նրա եւ Դինքի սպանությունը հենց այնպես չանցնի: Ցեղասպանության ճանաչման առաջին հասցեատերը Թուրքիան է, եւ այն պետք է ճանաչի: Մենք այս ուղղությամբ շատ անելիք ունենք, թեպետ Թուքիայում ազատ խոսքը շարունակաբար ճնշվում է», - մեզ հետ զրույցում ասաց Փայլանը:

Տպել
896 դիտում

Գեւորգ Կոստանյանը ոնց որ թե միտք չունի գալ Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Մովսես Հակոբյանը հրավիրվելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով. Անդրանիկ Քոչարյան

Հանդիպում-քննարկում ՊՆ-ում՝ կոշիկի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող կազմակերպությունների հետ

Աննա Հակոբյանը Վիլնյուսում աշխատանքային ճաշ է ունեցել Լիտվայի վարչապետի տիկնոջ հետ

Շմոլ գազի թունավորումից մահացած 4 երեխաների հայրը վաղն առավոտյան կլինի Հայաստանում. ԱԳՆ խոսնակ

Նոր Հաճնում տատիկի եւ 4 թոռների կյանքը խլած դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Համընկնող հետաքրքրություններ և հեռանկարային համագործակցություն. Արմեն Սարգսյանն այցելել է Կատարի հիմնադրամ

Ես զենք չեմ տեսել, նման բան չեմ հիշում. «Ֆլեշ»-ի Բարսեղի գործով հարցաքննվում է նրա նախկին խորհրդականը

Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա տղան հայտնաբերվել է

Ստեփանակերտի բնակելի շենքերից մեկում հրդեհի հետեւանքով քաղաքացի է մահացել (լուսանկարներ)

Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը դատի է տվել Օպերային թատրոնին. պահանջում է վերականգնել իրեն թատրոնում զբաղեցրած պաշտոնում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի առանցքային խաղացողը կարող է հայտնվել հունական հայտնի թիմում

Փախուստի դիմած դատապարտյալին հսկելիս է եղել ՔԿՀ երեք ծառայող. նրանք արդեն հարցաքննվել են

Մեղադրանք է առաջադրվել Երևանի երկու բնակչի՝ կեղծ դոլարներ պատրաստելու և իրացնելու համար

Փաստաթղթեր կեղծելու և ակնհայտ կեղծ փաստաթղթերով դեղեր ձեռք բերելու դեպք՝ պետական գնման մրցույթում. դատախազություն

Առավոտյան վրաերթի են ենթարկվել 5 հոգի, 4 երեխաներին տեղափոխել են հիվանդանոց. Սուրբ Աստվածամայր Բ/Կ

Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հրավիրյալը ՊԲ ռազմական հետախուզության նախկին պետն է

Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն կտեղա, կցրտի 8-10 աստիճանով. Սուրենյան

Վթար Նալբանդյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Վարչապետի որոշումներով՝ աշխատանքից ազատվել են Մովսես Հակոբյանը, Կամո Քոչունցը եւ Վաչագան Ներսիսյանը