Սպորտի նախարարությունը ՀԲՖ ֆինանսավորումը կասեցրել է ու ասել, որ ֆեդերացիային կաջակցի ՀԱՕԿ-ը

Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը կասեցնելուց հետո ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հայտարարել է, որ ֆեդերացիային կաջակցի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Ինչպես գրում է նախարարության պաշտոնական կայքը այս մասին տեղեկացրել է նախարարի պարտականությունները կատարող, նախարարի առաջին տեղակալ Գաբրիել Ղազարյանը: Երեկ՝ ապրիլի 22-ին, նա հանդիպել է բռնցքամարտի տարբեր տարիքային խմբերի հավաքականների մարզիչների հետ ու հորդորել է շարունակել բնականոն մարզումները:

«Անելու ենք առավելագույնը, որ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայում ստեղծված իրավիճակն իր բացասական ազդեցությունը չթողնի մարզիկների ուսումնամարզական գործընթացի վրա: Ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցումից հետո քննարկումներ ենք կազմակերպել ՀԱՕԿ-ի հետ, որի աջակցությամբ էլ կկազմակերպվեն մարզիկների մարզումների անընդհատությունն ապահովելու եւ նրանց միջազգային մրցաշարերին մասնակցելու գործընթացները: Հունիսին կայանալիք Եվրոպական խաղերից առաջ պետք է լավ մարզվել՝ մեր երկիրն արժանապատվորեն ներկայացնելու համար»,- ասել է նա:

Նա մարզիչներին առաջարկել է երկօրյա ժամկետում նախարարություն ներկայացնել 2019 թ. մարզական միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված միջոցառումների նախահաշիվները համապատասխան գրությամբ ՀԱՕԿ փոխանցելու համար:

Բնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարությունը հայտնել է մոտ 1 շաբաթ առաջ: Պատճառը վերջին ամիսներին ֆեդերացիայի շուրջ ստեղծված սկանդալն է: Բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ համաձայն չեն 2018-ի օգոստոսին կայացած նախագահի ընտրությունների արդյունքների հետ, քանի որ իր պաշտոնում վերընտրվել էր Արթուր Գեւորգյանը: Դժգոհողները նոր ֆեդերացիա են ստեղծել, որը ղեկավարում է Հովհաննես Հովսեփյան անունոմ մի երիտասարդ: Նա նշում է, որ ինքն էլ է ցանկացել առաջադրվել, սակայն ինֆորմացիայի պակասի պատճառով չի հասցրել:

Ավելի վաղ սառեցվել էր ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին: Այդ մասին հայտնել էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա նաեւ ասել էր, որ ԱԻԲԱ-ից (Բռնցքամարտի միջազգային միությունից) նամակ է ստացել, ըստ որի ԱԻԲԱ-ն պահանջում է ֆեդերացիայի նախագահի նոր ընտրություներ անցկացնել: Գեւորգյան իր հերթին հայտնել էր մի նամակի մասին, որում ասում է, որ ԱԻԲԱ-ն պատրաստականություն է հայտնում հանդիպել բոլոր կողմերի հետ խնդրին լուծում տալու համար:

ՀԱՕԿ ֆինանսավորման են գործում Հայաստանի մի քանի ֆեդերացիաներ: Դրանց թվում են առաջատար ծանրամարտի ու ըմբշամարտի ֆեդերացիաները:

Տպել
1728 դիտում

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է