Ողբամ քեզ, Հայոց աշխարհ.  հնդիկներին Քյալյանը չի ծննդաբերել

23/04/2019 schedule10:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 22-ի համարում

Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողի հետ նախօրեին տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո երեկ բուհում շարունակվում էր բողոքի ալիքը: Հիշեցնենք, որ նախորդ օրը բժշկական համալսարանի հանրակացարանի 6-րդ հարկից վայր էր ընկել հնդիկ ուսանող Պրիշանտ Անչալյան: Ըստ հնդիկ ուսանողների, շտապ օգնության մեքենան դեպքի վայր է հասել մոտ 50 րոպե ուշացումով, եւ այդ ընթացքում գետնին ընկած հնդիկ ուսանողին ոչ ոք որեւէ օգնություն ցույց չի տվել: Ավելին, երբ հնդիկ ուսանողները հանդիպում են պահանջել բուհի ռեկտոր Գոհար Քյալյանից, վերջինս նրանց ցույց է տվել երկու ձեռքի միջնամատերը, որից հետո ուսանողները պահանջում էին Քյալյանի հրաժարականը: Բժշկական համալսարանի ղեկավարությունը, սակայն, երեկ բոլորովին այլ կերպ էր  բացատրում տեղի ունեցածը:

Դեռ առավոտյան ռեկտոր Քյալյանը մեզ պատմեց, որ մահացածը դեպքի գիշերը հարբած վիճակում շատ ուշ վերադարձել է գիշերային ակումբից: Պարետը, չնայած սահմանված կանոններին, ուսանողին թույլ է տվել բարձրանալ իր սենյակ: Իսկ արդեն առավոտյան Անչալյան իր սենյակի ընկերոջ հետ իջել է պարետի մոտ, եւ վերջինս հայտարարել է, որ Անչալյան գող է, իր մոտից գումար է կորել, եւ դա վերցրել է հենց Անչալյան: Այն բանից հետո, երբ պարետը փորձել է հաշտեցնել ընկերներին, նրանք, ըստ Քյալյանի, ասել են` դե լավ, մեր հարցերը մենք ինքներս կլուծենք: Արդեն 15 րոպե անց հանրակացարանի դիմացի մասնաշենքից ինչ-որ մեկը զանգել է պարետին եւ ասել, որ ձեր հնդիկներից մեկն արյունլվա պառկած է գետնին: Անչալյայի ընկերը հայտարարել է, որ այդ ժամանակ ինքը զուգարան էր գնացել եւ վերադառնալով տեսել է, որ ընկերը չկա:

Դեպքից հետո հանրակացարան ժամանած Հայաստանում Հնդկաստանի դեպանության քարտուղար պարոն Բալին հրապարակայնորեն հայտարարել է, որ ամեն ինչի պատասխանատվությունը պետք է կրի բժշկական համալսարանը: Երեկ բուհի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ասում էր, որ Բալիի այդ հայտարարությունից հետո ուսանողները դարձել են շատ ագրեսիվ եւ 1 ժամ ժամանակ են տվել տիկին Քյալյանին` իրենց հետ հանդիպելու համար` խոստանալով, որ այլապես իրենց ճանապարհին կփշրեն ամեն ինչ: Այնուհետեւ ռեկտոր Քյալյանը պատմում էր, որ հնդիկները շատ կատաղած, գոռալով, ճվալով եկել են բուհ եւ սկսել են ջարդել պատուհանները:

«Ահավոր վայնասուն, աղաղակից հետո ես իջա, նրանք սկսեցին գոռալ եւ ինձ այդ մատը ցույց տալ, բոլորով: Ես էլ ասացի` եթե դուք այդ մատը ցույց եք տալիս ռեկտորին (ըստ ռեկտորի՝ ինքը այստեղ է ուսանողներին մատ ցույց տվել-խմբ), ես ձեր հետ խոսելու բան չունեմ: Շուռ եմ եկել եւ գնացել եմ»,- երեկ պատմում էր տիկին Քյալյանը: Երբ մենք հիշեցրինք, որ հնդիկ ուսանողները հայտարարում են, որ շտապ օգնությունը, որն, ի դեպ, թթվածին էլ չի ունեցել, շատ ուշ է ժամանել դեպքի վայր, արտասահմանցի ուսանողների գծով դեկան Աննա Սարգսյանը, լինելով բժիշկ, օգնություն ցույց չի տվել տուժածին եւ այլն, Քյալյանն ասաց. «Նրանք շատ բան են ասում, սուտասան, գնչու ազգ են»:

Ըստ ռեկտորի, այս ընթացքում հնդիկ ուսանողները բուհում, չգիտես ինչու, ունեցել են հատուկ եւ արտոնյալ կարգավիճակ: «Այն ժամանակ, երբ մեր ուսանողներին մի չհանձնած ստուգարքի պատճառով հեռացրել են բուհից, հնդիկներին մի քանի չհանձնած քննություններով, պոչերով մի կուրսից մյուս կուրս են տեղափոխել: Հնդիկը չպետք է տեղացիից ավելի արտոնյալ լինի, քանի որ վճարում է գրեթե նույնքան: Ես իմ գալուն պես ասել եմ, որ նրանք այլեւս չպետք  է այդպիսի արտոնություններ ունենան»,- ասում էր տիկին Քյալյանը: Ավելին, նախօրեին բարձրացված աղմուկն, ըստ նրա, ունի բոլորովին այլ պատճառներ: Բանն այն է, որ դեռ մոտ մեկ շաբաթ առաջ կրիկետ խաղալու ժամանակ հնդիկ ուսանողներն իրար այնպես են ծեծել, որ նրանց մի մասը մարմնական ծանր վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում, իսկ մյուս մասը` ոստիկանությունում:

«Այդ խուլիգանները գիտեին, որ իրենց պոչը Հայաստանից խուզելու ենք»,- երեկ ասում էր տիկին Քյալյանը: Եւ, ըստ բուհի ղեկավարության, հենց դա է պատճառը, որ հնդիկներն աղմուկ են բարձրացրել եւ փորձում են ամեն ինչ այլ հունով տանել: «Ես չեմ կարծում, որ համալսարանը պատասխանատու է այն մարդու համար, որը ինքնակամ որոշել է թռնել 6-րդ հարկից: Կարող է ինչ-որ մեկը օգնել է նրան եւ այդ մեկը նա է, ով վիճել է 150 դոլարի համար: Բայց դա իրենց սեփական տարածքն է, եւ մենք պատասխանատու չենք»,- ասում էր ռեկտորը: Ավելին, տիկին Քյալյանը պնդում էր, որ ամբողջ այս շարժումը դիտավորյալ է հրահրվում բուհի դեմ: Իսկ Հնդկաստանի դեսպանատունն էլ, ըստ ռեկտորի, մի կողմ է քաշվել ու լվացել ձեռքերը:

«Ասում են` ձեր ուսանողն է, մենք կապ չունենք: Կարելի է մտածել, որ մեր ուսանողին մենք ենք այստեղ ծննդաբերել: Երբ նրանք եկան այստեղ եւ ինձ փորձում էին ծնկի բերել ուսանողության առաջ, ես ծնկի չեկա, ու հիմա նրանք իրենց պոզիցիան են պահում եւ, փաստորեն, ազգամիջյան բաներ հրահրում: Ուղղակի այստեղ մի քիչ ամբիցիաների խնդիր կա, եւ նրանք ուզում են պահպանեն իրենց արտոնությունները: Մենք էլ դրա հետ համաձայն չենք: Մենք հնդիկներին հարգում ենք, բայց այդ մի քանի այլանդակները հեռացվելու են բուհից: Ուսանողներն ընդամենը գործիք են, եւ ես վստահաբար ասում եմ, որ հրահրողները կպարտվեն»,- ասում էր Գոհար Քյալյանը: Մեր այն հարցին, թե արդյո՞ք այս ամենից հետո բժշկական համալսարանում հնդիկ ուսանողների արտահոսք չի լինի, Քյալյանն ասաց. «Կարծում եմ, որ կգնան շատ քչերը, որովհետեւ նրանց մոտ ուսումը 10-պատիկ թանկ է: Բայց եթե իրենց դուր չի գալիս այստեղ սովորելը, կարող են շատ հեշտությամբ վեր կենալ եւ գնալ, ի՞նչ է եղել»: 

Լուսինե Բարսեղյան

Տպել
1349 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց