Արտաշատի թատրոնում բացակայում են նվազագույն պայմանները. մարզպետը խոստացել է վերանորոգել

Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն ու 13 հոգանոց ստեղծագործական անձնակազմը մշտական բնակություն ունեն Երեւանում, որոնք գրեթե ամեն օր ստիպված են լինում մոտ 2 ժամվա ճանապարհ կտրել եւ հասնել Արտաշատ՝ աշխատանքի:

Թատրոնի տնօրեն Գագիկ Ռոստոմյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ այն ավտոբուսները կամ փոքր մեքենաները, որոնք իրենց երթեւեկությունն են ապահովել ժամանակին՝ տարիների ընթացքում մաշվել են: «Խորհրդային տարիներին լավ բան կար, դերասաններին ուղարկում էին շրջանային թատրոններ, շրջաններում նրանց բնակարաններով էին ապահովում, հետագայում այդ մարդիկ մշտական բնակություն էին հաստատում տվյալ մարզում կամ քաղաքում: Հիմա նման բան չկա, եղած ֆոնդերն էլ վաղուց կա՛մ վաճառվել են, կա՛մ սեփականաշնորհվել»,-նկատեց Ռոստոմյանը:

Գագիկ Ռոստոմյանը 2017 թվականից զբաղեցնում է Արտաշատի թատրոնի տնօրենի պաշտոնը: Թատրոնը գեղարվեստական ղեկավար չունի: «Փորձում ենք ինքներս լուծել երթեւեկության հարցերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ գալ»,-ասաց Ռոստոմյանը: Տնօրենը դժվարացավ պատասխանել, թե դերասաններն ինչքան աշխատավարձ են ստանում, կամ թե պետությունն իրենց ինչքան գումարով է ֆինանսավորում: Հայտնեց, որ պետությունն իրենց միայն աշխատավարձ եւ ջեռուցման գումար է տրամադրում:

Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի շենքը, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում է: Տնօրենը նշեց, որ բեմ չունեն, լուսավորություն՝ եւս, անցած տարի վերանորոգում է իրականացվել, սակայն կիսատ է թողնվել եւ ավելի վատ վիճակում է հիմա: Շենքի վերանորոգման համար մշակույթի նախարարություն են դիմել: Դիմել են նաեւ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին, վերջինս խոստացել է այս տարի անպայման աջակցել: «Նախարարություն էլ չենք դիմում, որովհետեւ այնտեղ եւս անորոշ վիճակ է, չգիտենք՝ փոխնախարարները մնալու են, չեն մնալու, դեռեւս այդ հարցով չենք էլ անհանգստացրել»,-ասաց Ռոստոմյանը:

Չնայած այդ բոլոր անհարմարություններին, թատրոնը տարեկան 4-ից 5 պրեմիերա է ներկայացնում, 80-ից ավելի ներկայացումներ են խաղում: Այս տարի դեռեւս մեկ պրեմիերա են ունեցել, Արշակ Սեմիջյանի «Դարպասները բացվում են» պիեսի հիման վրա համանուն ներկայացումը:

Տպել
577 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ