Ստուգումներ՝ «Հրազդան» եւ «Աբովյան» ՔԿՀ–ներում. հայտնաբերվել են խախտումներ

22/04/2019 schedule18:23

Կալանավորված անձանց եւ դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաեւ պատժի կրման կարգի եւ պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» եւ «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկներում:

Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ստուգման առարկա է դարձել նաեւ դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի եւ խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը եւ համաչափությունը:

Արդյունքում նշված երկու ՔԿՀ-ներում հայտնաբերվել են նույնաբովանդակ որոշ խախտումներ: Մասնավորապես պարզվել է, որ ինչպես «Հրազդան», այնպես էլ «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկներում չեն կատարվում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պահանջները, պատժախցերը եւ կարանտինային բաժանմունքում առկա խցերն  ապահովված չեն կենցաղավարման որոշ պարագանելով եւ հարմարություններով: Բացի այդ, երկու ՔԿՀ-ում էլ առկա են եղել խնդիրներ՝ կապված հեռախոսազանգից եւ տեսազանգից օգտվելու ժամանակացույցի հետ: 

ՔԿՀ-ներում պահվող մի շարք անձանց անձնական գործերի ստուգմամբ պարզվել է, որ  իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին հաշվառված չեն իբրեւ  ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը անհրաժեշտ է նրանց սոցիալ-հոգեբանական նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բժշկական սպասարկման բաժնում առկա չէ ստացիոնար բաժանմունք, եւ յուրաքանչյուր անգամ պահվող անձանց ստացիոնար բուժման նպատակով տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Բացի այդ, նշված ՔԿՀ-ում արձանագրվել են առանց համապատասխան թույլտվության որոշ պահվող անձանց քնելատեղերի՝ վարագուրապատվածության դրսեւորումներ, ինչը հնարավորություն չէր տալիս ՔԿՀ-ի համապատասխան ծառայողի կողմից ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը: Որոշ խցերում արձանագրվել են նաեւ քրեական ենթամշակույթին բնորոշ փորագրված կամ նկարված նշաններ:

«Հրազդան» ՔԿՀ-ում արձանագրված մյուս խախտումները վերաբերել են առանձին դեպքերում կարգապահական  տույժ կիրառելու համաչափության սկզբունքը չպահպանելուն, պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների  հետագա բնակության վերաբերյալ սահմանված ժամկետներում հարցումներ կատարելուն, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու պահանջը չկատարելու, պահվող անձանց տրամադրվող զբոսանքի ժամանակցույց չունենալուն, ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց ամենօրյա ռեժիմով այցեր կատարելուն, առանձին դեպքերում ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում դատապարտյալների ներգրավման կանոնները չպահպանելուն:

Ստուգման պահին արձանագրվել է խնդիր նաեւ հանձնուքի ընդունման եւ հանձման գործընթացում՝ կապված հանձնուքում առկա առարկաների եւ սննդամթերքի տեսականու եւ քանակի՝ դիմումում առկա տվյալներին համապատասխանության որոշման հետ:

Այսուհանդերձ, ստուգմամբ պարզվել է նաեւ, որ բարվոք վիճակում են «Հրազդան» ՔԿՀ-ի տարածքի եւ կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք համապատասխանել են սահմանված չափանիշներին: Բացի այդ, պահպանված են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, իսկ պահվող անձանց անվտանգության իրավունքի ապահովման համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դեպքում հիմնական խախտումները պայմանավորված են եղել ՔԿՀ-ի կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահություն բացակայությամբ եւ համապատասխան վերահսկողության չիրականացման, ՔԿՀ-ում ստեղծված կրոնական, մշակութային, լուսավորչական եւ մարզական 4 ինքնագործ միավորումների կազմավորման, աշխատանքների ղեկավարման եւ կազմակերպման համար սահմանված պահանջների պահպանման հետ:

Արձանագրված խախտումների մեծ մասը «Հրազդան» եւ «Աբովյան» ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վերացվել են հենց ստուգումների ժամանակահատվածում: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից անցկացված խորհդրակցությունների ընթացքում ՔԿՀ-ների վարչակազմերը պարտավորվել են սեղմ ժամկետներում վերացնել մնացած բոլոր խախտումները եւ արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

Ստուգումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչության պետը անցել է ՔԿՀ-ների բոլոր խցերով, զրուցել դրանցում բնակվող անձանց հետ, ըստ անհրաժեշտության՝ տվել պարզաբանումներ նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Տպել
1597 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին