Այն ժամանակ Արցախի իշխանությունները ունեին պապա, նրա անունը Սերժ Սարգսյան էր. Հայկ Խանումյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը վերջերս տեղեկացրել էր, որ դեպի Արցախ միասնության ավտոերթի միջոցառումներ է կազմակերպելու: Այն տեղի է ունենալու 2019 թվականի մայիսի 25-28-ը ներառյալ: Ըստ կուսակցության տարածած տեղեկատվության` ավտոերթի նպատակներն են. «Ցույց տալ, որ մեր ազգը միասնական է եւ Արցախը ճանաչում է որպես ՀՀ մարզ, խափանել Արցախը ՀՀ-ից հեռացնելու դավաճանական ընթացքը»:

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը նորմալ է վերաբերվում երթին:

- Պարոն Խանումյան, «Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարել է մայիսի 25-ից 28-ը դեպի Արցախ ավտոերթ իրականացնելու մասին: Արցախում ինչպե՞ս են վերաբերվում սրան:

- Տարբեր շրջանակներ տարբեր ձեւ են վերաբերվում: Մենք եւ մեր կուսակցությունը նորմալ ենք վերաբերվում: Նորմալ ենք վերաբերվել նաեւ 2015 թվականի իրենց երթին եւ առաջինն ենք, որ դատապարտել ենք այդ երթի մասնակիցների նկատմամբ կատարված բռնությունը: Ցանկացած քաղաքական ուժ, ցանկացած կազմակերպություն դեպի Արցախ կարող է երթ իրականացնել՝ այդ թվում քաղաքական կարգախոսներով եւ քաղաքական նպատակներով, ես խնդիր չեմ տեսնում:

- Նախորդ ավտոերթը եւ դրա հետեւանքները բոլորն են հիշում: Այս անգամ հնարավոր համարո՞ւմ եք, որ նման սցենար կարող է էլի կրկնվել:

- Չէ, ես հիմա բացառում եմ, որ նման սցենար կարող է լինել: Որովհետեւ այն ժամանակ ուրիշ միջավայր էր: Այն ժամանակ Արցախի իշխանությունները ունեին պապա, նրա անունը Սերժ Սարգսյան էր եւ այդ պապայի նկատմամբ յուրաքանչյուր քննադատություն, յուրաքանչյուր խոսք՝ իսկ այդ ժամանակ Հիմնադիր խորհրդարանը «100-ամյակն առանց ռեժիմի» կարգախոսով էր ուզում երթ անել, ցանկացած այդ տեսակի բան Արցախի խամաճիկների կողմից շատ վատ էր ընդունվում: Իրենք իրենց պատվի հարցն էին համարում, երբ որ ինչ-որ մեկից Սերժ Սարգսյանի հասցեին քննադատություն էին լսում: Այնպես որ այն ժամանակ բռնությունների համատեքստը դա էր եւ այստեղ տարբեր ուժայիններ փորձել են իրար հետ մրցակցել, ով ավելի լավ կծեծի, ով ավելի ջանասիրություն կցուցաբերի Սերժ Սարգսյանի «անունը» փրկելու համար: Բնականաբար այս պայմաններում նման բան բացառվում է, որովհետեւ բնականաբար Հայաստանի իշխանություններն էլ կարող են բռնություններին բավականին կոշտ արձագանքել: Բռնություններ գործադրելու անհնարինությունը նաեւ դրանով է բացատրվում:

- Այսինքն, եթե չլիներ Հայաստանի ներկայիս իշխանությունների հանգամանքը միգուցե Արցախի իշխանությունները նորից այդ մեթոդների՞ն դիմեին:

- Եթե չլիներ Հայաստանի հեղափոխությունը, այդ երթը չէր լինի, որովհետեւ երթի մասնակիցների մեծ մասը բանտերում կլիներ: Եւ բնականաբար այլ ձեւ կլիներ ու Արցախի իշխանություններն այլ կերպ կարձագանքեին: Չնայած՝ բավականին իմիջային կորուստներ են ունեցել Արցախի իշխանությունները թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում 2015 թվականի հունվարի 31-ի Բերձորի ջարդերից հետո:

- Որպես Արցախի ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, համագործակցության եզրեր տեսնո՞ւմ են «Սասնա Ծռեր»-ի հետ:

- Այդպիսի համագործակցություն մենք չունենք եւ դժվար էլ ունենանք առաջիկայում: Բայց նորմալ մարդկային շփումներ կան: «Սասնա ծռեր»-ի անդամներին վաղուց եմ ճանաչում: Բայց մոտեցումների հարց կա, մենք էլ արդեն հայտարարել ենք, որ ընտրություններին միայնակ ենք մասնակցելու: Այնպես որ այդպիսի համագործակցության հեռանկար չեմ տեսնում:

- Ինչո՞վ եք պայմանավորում այս երթը: Անկախությա՞ն երթ է, թե նախագահական ընտրություններից առաջ պլանավորված երթ է՝ կոնկրետ քաղաքական նպատակներով:

- Ընտրություններին դեռ 1 տարի կա: Ես չեմ կարծում՝ նպատակը դա է: «Սասնա ծռեր»-ը սիրում է այդպիսի աղմկոտ ակցիաներ: Արշավներ էին անում նախկինում, ավտոերթեր: Ամեն քաղաքական ուժ իր աշխատելու ոճն ունի ու ես այդտեղ էլ խնդիր չեմ տեսնում:

Տպել
4628 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է