Հեղափոխությունից հետո տեղական ցեմենտի գնի նվազեցումը «Արարատցեմենտ»-ի բարի կամքի դրսեւորում է եղել․ Արման Աբովյան

Հեղափոխությունից հետո տեղական ցեմենտի գնի նվազեցումը «Արարատցեմենտ»-ի բարի կամքի դրսեւորում է եղել, ոչ թե կառավարության վարած քաղաքականության։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ հակադարձելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթին, որում վերջինս հայատարել էր՝ հեղափոխությունից հետո ցեմենտի գները 10 000 դրամով նվազեցնելը ոչ թե տեղական արտադրողների բարի կամքի դրսեւորման, այլ կառավարության եւ վարչապետի վարած քաղաքականության արդյունք է։

Արման Աբովյանն ասաց, որ դա առաջին ռեալ, շոշափելի քայլն էր տնտեսական հեղափոխությունը իրականացնելու, ոչ թե դեկլարատիվ ինչ-որ հայտարարություններ կամ ցանկություններ․

«Որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, որ ցեմենտը շինարարություն է, շինարարությունն էլ մուլտիպլիկացիոն էֆեկտ է: Հաշվի առնելով այդ ամենը՝ դա առաջին իրական քայլն էր, որը թույլ էր տալիս ասել, որ Հայաստանում շինարարությունը նվազագույնը խրախուսվում է, եւ խրախուսվում էր բարի կամքի դրսեւորմամբ»։

Անդրադառնալով ցեմենտի բաղադրիչ կլինկերի վերաբերյալ քննարկումներին, այն ներկրման տուրքից ազատելուն՝ Աբովյանը շեշտեց, որ հիմնական խնդիրն այն է, որ իրականանա տնտեսական հեղափոխություն, իսկ դրա բաղադրիչն այն է, որ պաշտպանվի տեղի արտադրողը։

Աբովյանը նաեւ նշեց, որ եթե Հայաստանում ցեմենտի որակը վերահսկվում է, ապա ներմուծվող ցեմենտը կամ կլինկերը չի վերահսկվում․

«Եթե ցեմենտն անորակ է, շինարարության մասին խոսք չի կարող գնալ, նամանավանդ որ Հայաստանը սեյսմավտանգ գոտու մեջ է։ Մենք չունենք որակի սանդղակ՝ ներկրվող ցեմենտի համար»։

Վերադառնալով կլինկերին՝ Աբովյանն ասաց, որ եթե կլինկերը արտադրվում է Հայաստանի տարածքից դուրս, ապա այստեղ փաթեթավորումը արվում է, եւ արդյունքում Հայաստանի աշխատանքային շուկան կորցնում է աշխատատեղեր։ Ո՞վ է պատասխան տալու այն մարդկանց առաջ, որոնք կմնան անաշխատանք, եւ հարցը միայն «Արարատցեմենտ» ընկերությանը չի վերաբերում»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը։

Ի դեպ՝ «Արարատցեմենտ»-ի սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է։

Տպել
2199 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց