Անկուսակցականը. Զախարյանը քավում է մեղքերը

18/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 18-ի համարում

Նախկինում մարզ համարվող Երեւան քաղաքը նոր Սահմանադրությամբ դարձել է համայնք: «Երեւանը համայնք է, եւ Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով»,- նշված է Սահմանարության 108-րդ հոդվածում: Սակայն Սահմանդրության մեջ նշված չէ, թե ինչ մեխանիզմով պետք է ընտրվի Երեւանի քաղաքապետ, եւ դա պետք է կարգավորվի «Երեւան քաղաքի մասին» օրենքով, որը պետք է պատասխանի` արդյո՞ք Երեւանի քաղաքապետը պետք է ընտրվի ուղղակի` Երեւանի քաղաքացիների կողմից, թե՞ անուղղակի` ավագանիների միջոցով: Այսօր «Երեւան քաղաքի մասին» օրենքը դեռեւս մշակման նախնական փուլում է, սակայն արդեն հայտնի են որոշակի տարբերակներ, որոնք մասնավորապես Երեւանի գործող քաղաքապետ Երվանդ Զախարյանը ցանկանում է ամրագրել օրենքով:

Առաջին հերթին դա վերաբերում է Երեւանի քաղաքապետի ընտրությանը: Բնականաբար, Երվանդ Զախարյանը «լոբբինգ» է անում այն տարբերակի օգտին, որ նոր օրենքով Երեւանի քաղաքապետի ընտրությունը լինի անուղղակի` ավագանիների միջոցով: Հասկանալի է, որ Երեւանի քաղաքապետի ընտրություններն անցկացվեն ուղղակի, ապա Երվանդ Զախարյանը այդ պաշտոնում ընտրվելու որեւէ շանս չի ունենա, քանի որ մայրաքաղաքում վերջին տարիներին իրականացված սեփական տների իրացումները, կանաչ գոտիների կառուցապատումները եւ ընդհանրապես բոլոր ապօրինությունները Երեւանի բնակչությունը կապում է հենց Զախարյանի անվան հետ: Համենայնդեպս, վերջինս այն պաշտոնյաներից է, որի հրաժարականի պահանջով կառավարության եւ Երեւանի քաղաքապետարանի շենքերի առջեւ գրեթե ամեն շաբաթ հանրահավաքներ են անցկացվում:

Դրա համար Երվանդ Զախարյանին օդի, ջրի պես անհրաժեշտ է, որ ընտրություն կատարեն համայնքապետերի կողմից գրեթե հարյուր տոկոսով վերահսկելի ավագանիները: Այդ մասին մի քանի անգամ հայտարարել է հենց ինքը` Երեւանի քաղաքապետը, որը երեկ հրավիրված ասուլիսում վերահաստատեց իր դիրքորոշումը: «Ես իմ կարծիքն արդեն ասել եմ, ճիշտ կլինի, որ Երեւանի քաղաքապետն ընտրվի ավագանու կողմից, որը կընտրվի ուղիղ ընտրությունների միջոցով»,- պատասխանելով Երեւանի քաղաքապետի ընտրովիության վերաբերյալ մեր հարցին՝ հայտարարեց Երվանդ Զախարյանը: Նրա խոսքերով, «Երեւան քաղաքի մասին» օրենքը նոր է սկսել մշակվել, սակայն կառավարության 2006 թվականի ծրագրով այն պետք է ընդունված լինի մինչեւ այս տարվա վերջը:

Այսինքն` օրենքն ուժի մեջ կմտնի այն ժամանակ, երբ 2007 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկած կլինի: Երվանդ Զախարյանի հաշվարկը թերեւս այն է, որ նախընտրական շրջանում Երեւանի քաղաքապետի փոփոխություն չի լինի եւ արդեն խորհրդարանական ընտրություններից հետո` նաեւ առաջիկա ԱԺ մեծամասնության հետ համաձայնեցնելով, ինքը կկարողանա կազմակերպել իր ընտրությունները: Համենայնդեպս, մեր հարցին, թե արդյոք պատրաստվում է ընտրություններից առաջ անդամագրվել որեւէ կուսակցության, Երվանդ Զախարյանը բավական բազմանշանակ պատասխան տվեց:

«Ես չեմ գտնում, որ Երեւանի քաղաքապետը, իսկ այսօր ես եմ Երեւանի քաղաքապետը, մինչեւ ընտրությունները որեւէ մի կուսակցության պետք է անդամակցի, որպեսզի շահարկումներ չլինեն, թե Երեւանի քաղաքապետը ամբողջ քաղաքը տրամադրում է այս կամ այն կուսակցությանը»,-շեշտելով «մինչեւ ընտրությունները» արտահայտությունը՝ հայտարարեց Երվանդ Զախարյանը՝ ըստ էության չբացառելով, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ինքը կարող է որեւէ, ասենք, իշխող կուսակցության անդամ դառնալ: Պատկերացրեք մի այսպիսի վիճակ. 2007 թվականի ԱԺ ընտրություններից հետո Երվանդ Զախարյանը դառնում է, օրինակ, խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության անդամ եւ արդեն որպես կուսակցական առաջադրում է իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում: Համենայնդեպս, պրն Զախարյանն արդեն գիտի, թե ինչպես պետք է աշխատի հաջորդ քաղաքապետը:

«Հաջորդ քաղաքապետը, որը կլինի արդեն, այսպես ասած, քաղաքական քաղաքապետ, նա պարտավոր կլինի աշխատել այն թիմի հետ, որը կգա իշխանության»,- ահա այսպես է պետկերացնում Երեւանի գործող քաղաքապետը արդեն ընտրված քաղաքապետի գործունեությունը: Եւ եթե խորհրդարանական ընտրություններից հետո Երվանդ Զախարյանն անդամակցի, ասենք, «Բարգավաճ Հայաստան» կամ Հանրապետական կուսակցությանը, ամենեւին պետք չէ զարմանալ, քանի որ ներկայումս ոչ պաշտոնապես նրա թիկունքին կանգնած «Օրինաց երկրի» հեռանկարները շատ մշուշոտ են: Ինչ վերաբերում է Երվանդ Զախարյանի երեկվա ասուլիսին, ապա այն ամբողջովին նվիրված էր անցած երեք ամիսներին քաղաքային իշխանությունների կատարած տքնաջան աշխատանքին:

Գրեթե բոլոր ոլորտներում Երեւանի քաղաքապետարանը կա՛մ կատարել, կա՛մ գերակատարել է նախատեսված ցուցանիշները` կապիտալ շինարարություն, կանաչապատում, կոմունալ տնտեսություն եւ այլն եւ այսպես շարունակ: Իսկ եթե հիշենք, որ այս տարի Ռոբերտ Քոչարյանն առաջինը այցելել էր Երեւանի քաղաքապետարան եւ «ջղայնացել» էր նրա աշխատակիցների վրա, ապա Երվանդ Զախարյանի երեկ ներկայացրած թվերը կարելի է համարել որպես մեղքերը քավելու փորձ:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
857 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց