Վերաքննիչ. վճիռս արհամարհված թող մնա

18/04/2019 schedule10:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 18-ի համարում

Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը երեկ մերժեց «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանի վերաքննիչ բողոքը, որով հայցվորը պահանջում էր ԿԸՀ-ին պարտավորեցնել կատարել նույն վերաքննիչ դատարանի` դեռեւս 2003թ. նոյեմբերի 11-ին կայացրած վճռի պահանջը: Վերաքննիչ դատարանը` Տիգրան Սահակյան, Աստղիկ Խառատյան եւ նախագահող Արմեն Թումանյան կազմով, երեկ, կարելի է ասել` հերթական անգամ ապացուցեց, որ ընտրական իրավունքը դատական մակարդակով Հայաստանում անհնար է պաշտպանել: Այս պատմությունը սկսվել է դեռեւս 2003թ. մայիսի 25-ի  ԱԺ ընտրություններից առաջ:

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը, որը ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն էր իրականացնում, քվեարկությունից առաջ տարածած հայտարարություններում մատնանշել էր քարոզչության փուլում արձանագրված ընտրական խախտումները եւ կեղծիքները: Այնուհետեւ պատգամավորական ակումբի նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որպեսզի պարզեն, թե ինչ միջոցներ են ձեռնարկվել խախտումները եւ կեղծիքները կանխելու ու դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ: ՀՀ գլխավոր դատախազությունը պատասխանել էր, որ «ԳԽ» պատգամավորական ակումբի հայտարարություններին հետեւած միջոցառումների արդյունքների վերաբերյալ կպատասխանի ԿԸՀ-ն:

Վերջինս այդպես էլ պատգամավորական ակումբին որեւէ պատասխան չէր տվել: ԿԸՀ-ից որեւէ պարզաբանում ստանալու նպատակով Թորոսյանը դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Այս դատարանը` դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, 2003թ. սեպտեմբերի 12-ին բավարարել է հայցը եւ ԿԸՀ-ից պահանջել է պատասխանել պատգամավորական ակումբին: ԿԸՀ-ն այդ որոշումը բողոքարկել է քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարան: Վերջինս 2003թ. նոյեմբերի 12-ին վճռել էր առաջին ատյանի որոշումը թողնել անփոփոխ` պնդելով, որ ԿԸՀ-ն պատասխանի, թե ինչ միջոցներ է ձեռնարկել նախընտրական կեղծիքները եւ օրինախախտումները կանխելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ:

Սրանից հետո խնդիրը տեղափոխվել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ոլորտ: ԴԱՀԿ-ի միակ ձեռքբերումը եղել է այն, որ 2004թ. հունվարի 21-ին հաջողվել է ԿԸՀ-ից մի երկտող պոկել` բարձրացված հարցերը ժամանակավրեպ են: Ինչեւէ, Ռ. Թորոսյանն այս անգամ արդեն ստիպված է եղել դատական կարգով բողոքարկել ԴԱՀԿ ծառայության գործողությունները, որպեսզի վերջինս ԿԸՀ-ին պարտադրի, որ այդ մարմինն ըստ էության պատասխանի պատգամավորական ակումբին եւ կատարի վերաքննիչ դատարանի վճռի պահանջը: Սակայն, ապարդյուն: Իսկ երեկվա որոշումից հետո կարելի է ասել, որ ինքը` վերաքննիչը, արդեն կողմնակից է, որ իրենց իսկ վճիռն արհամարհեն:

Ընտրական իրավունքի դատական պաշտպանության վերը բերված օրինակը դասական դեպք է այն պարզ պատճառով, որ դիտորդական առաքելություն իրականացնողը հետեւողական կերպով անցել է, բոլոր «օրինական» ճանապարհներով, որոնցով կարելի էր գնալ «սահմանադրական ուղով» սեփական իրավունքները պաշտպանելու համար: Այդ իսկ պատճառով էլ չնայած այս դատական վեճում քննարկվող փաստերը մի քանի տարվա վաղեմություն ունեն, բայց գործնականում երեւույթը հատկապես կարեւոր է ներկա եւ ապագա Հայաստանի համար:

Բանն այն է, որ նույն մարդիկ կամ առնվազն նրանց մեծ մասը ովքեր կեղծել են 2003թ. նախագահական եւ ԱԺ ընտրությունները, 2005թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, այսօր էլ պաշտոնավարում են, եւ կասկած չկա, որ կպաշտոնավարեն նաեւ մոտ ապագայում: ԿԸՀ նախագահությունը մինչ օրս հնազանդ ծառայել է եւ կշարունակի ծառայել ՀՀ ներկա քաղաքական ղեկավարներին` նրանց համար «նկարելով» քվեարկության ցանկալի արդյունքներ: Իսկ դատական համակարգը կապահովի ջուրծեծոցին, որպեսզի ընտրությունները կեղծելուց ամիսներ անց ԿԸՀ-ն կարողանա ասել, որ կեղծիքների հարցը բարձրացնելը ժամանակավրեպ է: Ի դեպ, Ռ. Թորոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը վերաքննիչ դատարանի վճիռը կբողոքարկի վճռաբեկ դատարան:

Վահագն Հովակիմյան

Տպել
659 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է