Տեղյա՞կ եք, որ պետությունը հրաժարվում է փոխհատուցել «Գալա» հեռուստաընկերության կրած վնասը․ Մարուքյանի հարցը վարչապետին

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարություն-խորհրդարան հարց ու պատասխանը։

Գործադիրի անդամներին հարց տալու համար հերթագրվել է 35 պատգամավոր։

Առաջին հարցը հնչեցրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին․

«2007 թվականի հոկտեմեբրի 17-ին Դուք գնացել եք Գյումրի եւ «Գալա» հեռուստաընկերությանը հարցազրույց եք տվել։ Դրանից հետո հ/ը-ի դեմ սկսվել է մեծ բռնարարքների շարք, ԱԱԾ-ի կողմից գովազդատուներին վախեցնել, գովազդները հանվել են, հարկայինը 25 մլն դրամ տուգանել է, որից հետո մարդիկ դրամահավաքով վճարել են, որից հետո Վանաձորում գտնվող մեր փաստաբանական գրասենյակը Կարեն Թումանյանի գլխավորությամբ դիմել է ՄԻԵԴ։ ՄԻԵԴ-ը որոշել է, որ տեղի է ունեցել խախտում։ Եվրոդատարանի որոշման հիման վրա Հայաստանում վերաբացվել է գործը, եւ վարչական դատարանը վերացրել է 25 մլն դրամ տուգանելու մասին ակտը։ Տեղի է ունեցել մի բան, որն ինձ համար շատ զարմանալի է․ պետությունը բողոք է գրել՝ ընդդեմ վարչական դատարանի որոշման։ Այսինքն՝ ընկերությունը հետապնդվում էր Ռ․ Քոչարյանի օրոք, վարչական դատարանում վկաներն ասել են, որ ԿԳԲ-ն ինչ ասել ա, էդ էլ գրել ենք, վարչական դատարանը վերացնում է էդ որոշումը, եւ հիմա պետությունը բողոք է գրել եւ ասում է, որ էդ որոշումը պետք է վերացվի, եւ հետեւաբար «Գալա»-ի կրած վնասը մենք չենք ուզում վերադարձնել որպես պետություն»,-ասաց Մարուքյանը եւ հարցրեց․

«Պարոն վարչապետ, դուք տեղյակ եք դրանից, թե ոչ, ինչպե՞ս է որոշվել, որ բողոքը գրվի եւ պահպանվի այն, ինչ եղել է»։

Վարչապետն ասաց, որ առաջին անգամ է լսում Մարուքյանի հայտնածի մասին, բայց առաջին անգամ չէ, որ նման դեպքերի մասին լսում է․

«Բնականաբար կհետաքրքրվեմ, առավել մանրամասն ծանոթանալուց հետո որոշում կկայացնեմ, բայց ենթադրում եմ, որ վարչական բողոքը գրել են էն մարդիկ, որոնք 2007-ին այդ նույն ստուգումները ձեռնարկել են, եւ այս առումով նրանց արձագանքը գուցե բնական է։ Բայց համաձայն եմ ձեզ հետ, այդպիսի իներցիոն երեւույթները էնքան էլ բնական չեն համարվում արդի պայմաններում, եւ այո, ոչ միայն այդտեղ, պետական կառավարման համակարգում կան դեպքեր, որոնք իներցիոն են։ Բնականաբար ես չեմ կարող ամեն ինչով միանգամից զբաղվել, բայց ես ձեր ասածի մեջ խնդիր եմ տեսնում էն առումով, որ նման խնդիր կա, եւ կարծում եմ՝ դեռ երկար կլինի, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների գաղափարաբանությոնը ամեն տեղ չէ, որ ընկալվում է, նկատի ունեմ կառավարման համակարգում։ Աշխատանք կա անելու։ Ձեր ասածի մեջ ողբերգություն չկա, որովհետեւ խնդիրը հասանելիության եւ լուծելիության տիրույթում է, ես որոշակի պարզաբանումներ ստանալուց հետո ձեր հարցին ավելի կոնկրետ եւ առարկայական կպատասխանեմ»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ բացառում է, որ ՀՀ-ում որեւէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի, այդ թվում՝ «Գալա»-ն։

Տպել
1161 դիտում

Խոշոր վթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր (լուսանկարներ)

Երեւան-Բաթումի գնացքում հարբած տղամարդը հայհոյել ու քաշքշել է ուղեւորներին

Ստամբուլում բացվել է Հրանտ Դինքին նվիրված «հիշողության կենտրոն»

Հենրիխ Մխիթարյանի հարսանեկան ֆոտոշարքը The Daily Mail-ում

Ապամոնտաժվում են կամուրջների, վերգետնյա անցումների և ուղեանցերի անօրինական գովազդները

Կոտայքում 81-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ իր կիսաշրջազգեստի գոտու մեջից հափշտակել են մոտ 15 հազար դոլար

Խարկովում 18-ամյա հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալներն ադրբեջանցիներ են

Խաղաղությունը եւ հանդուրժողականությունը Հայաստանում առաջնահերթ սկզբունքներ են. Միրզոյան

Քարագլուխ համայնքում բրուցելոզ հիվանդությունը չի նահանջում. վարակված են նաեւ մի քանի բնակիչներ (լուսանկարներ)

ՀՀ ՄԻՊ-ն ու ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալը կարևորել են դատաիրավական բարեփոխումների իրականացմանն աջակցելը

Երեւանի Արգենտինայի հրապարակում կտեղադրվի Մանուել Բելգրանոյի կիսանդրին

Ապամոնտաժվում են Կոմիտասի պողոտայի շուկայի հարակից առևտրային տաղավարները (լուսանկարներ)

Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

ԱԺ-ում քննարկվել են մշակույթի ոլորտի գնումներին առնչվող հարցեր. կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ

Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել իր պսակադրությունից

Աղբահանության նորաստեղծ հիմնարկի տնօրենը կվարձատրվի այնքան, որքան քաղաքապետը՝ 850 հազար դրամ, հավաքարը՝ 200-300 հազար

Տեղի է ունեցել ՀՅԴ-ԲՀԿ կուսակցությունների հանդիպում

NTV-ն հրապարակել է Ջիգարխանյանի նախկին կնոջ եւ Էլինա Մազուրի ծեծկռտուքի ամբողջական տեսանյութը

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսին

ՃՏՊ Նորավան գյուղի մոտակայքում. կան տուժածներ