Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը մարվել է, բայց ներսի կոնստրուկցիաները դեռ փլվում են ու ծխում

16/04/2019 schedule09:02

Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, սակայն դեռ շարունակվում են փլուզվել ու ծխալ ներսի կոնստրուկցիաները: Այս մասին հայտնել է Փարիզի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Գաբրիել Պլյուսը, հաղորդում է РИА Новости-ն:

«Հրդեհը մարվել է, մենք շարունակում ենք վերահսկել կրակի մնացած օջախները, սառեցնում ենք կոնստրուկցիաները, այդ թվում` փլուզվողները: Այնպես որ կրակն այլևս չի տարածվի»,- նշել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռ չի մարվել:Նշենք, որ տաճարի հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժել է մեկ փրկարար: Այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: 

Փարիզի հրշեջ-փրկարարական ջոկատների պատասխանատուն պարզաբանել է նաեւ, թե ինչու չեն կիրառվում ջրցան թռչող մեքենաներ, որոնք կարող էին կրակը մարել վերեւից: Նա ասել է, որ այդ դեպքում կրակը կարող էր տարածվել հորիզոնական, բացի այդ, տաճարի ամբողջական փլուզումն անխուսափելի կլիներ: 

Աստվածամոր տաճարի մամուլի խոսնակը լրատվամիջոցներին հայտնել է, որ ներսում հրո ճարակ են դարձել գրեթե բոլոր փայտե կոնստուկցիաները, շուրջ 8-դարյա պատմություն ունեցող թանկարժեք նմուշներ, ամեն ինչ այրվում է, տաճարն ահռելի վնաս է կրել:

Փարիզի Աստվածամոր տաճարից շատ մասունքներ եւ անգին գանձեր է հաջողվելփրկել։ Դրանց թվում են Փշե թագը, որը, ինչպես համարվում է, կրել է Հիսուսը, ինչպես նաեւ Սեն Լուիի վուշե տունիկան։ Դրանք տեղափոխվել են անվտանգ վայր, հայտնում է France 24-ը։

Հրշեջներին հաջողվել է կրակից հեռու պահել տաճարի հետնամասը, որտեղ գտնվում են ամենաթանկ արժեքները: Բոլոր տարհանված իրերը տեղափոխվել են հատուկ թաքստոց:

Փարիզի արքեպիսկոպոս Միշել Ապետիտը հոգեւորականներին կոչ է արել հնչեցնել բոլոր զանգերը եւ աղոթել Աստվածամոր տաճարի համար: Աղոթում են նաեւ տաճարի մոտակայքում հավաքված հազարավոր ֆրանսիացիներն ու զբոսաշրջիկները:

Տպել
5133 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց