Այսօր ունենք ամբողջական համակարգ, որը չի զիջում արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ին. Գալոյան

Լուսանկարում «Դավարո» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Գալոյան

ՀՀ կառավարության համար կարեւորագույն ճյուղերից մեկն է համարվում ռազմարդյունաբերությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 ամիս առաջ ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ եւս մեկ անգամ շեշտեց, որ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը իրենց կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն: Թերեւս այս ամենից ելնելով էլ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո ստեղծվեց տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարությունը:

Պարզվում է, որ ոչ միայն կառավարությունը, այլ քաղաքացիները եւս քայլեր են ձեռնարկում՝ ռազմարդյունաբերության զարգացման համար: «Հայկական ժամանակ»-ը զրուցեց «Դավարո» ՍՊԸ-ի հիմնադիր Դավիթ Գալոյանի հետ, որի ընկերությունը զբաղվում է ռազմարդյունաբերությամբ:

- Պարոն Գալոյան, որքա՞ն ժամանակ է՝ զբաղվում եք ռազմարդյունաբերությամբ եւ ի՞նչ տեխնիկայի արտադրությամբ եք զբաղվում:

- Մշակումները սկսել ենք 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո: Հասկանալով, որ բանակը նման զինատեսակների խիստ պահանջ ունի, փորձեցինք սկսել մշակումներ իրականացնել։ Առաջին փուլում փորձեցինք հասկանալ՝ ինչ տեսակներ եւ ինչ ֆունկցիոնալ հնարավորություններ պետք է ունենան համակարգերը։ Քանի որ զորքերի կողմից կոնկրետ պահանջներ չկային, մենք ինքներս թիրախավորեցինք սարքերի շարքը։

Սկսեցինք թիմ ձեւավորել, բավականին դժվար փուլ էր։ Չունենալով մասնագետների բազա՝ ստիպված սկսեցինք օր ու գիշեր սովորել։ Ստեղծեցինք փորձանմուշներ, որոնք պատրաստված էին պարզունակ եւ էժան նյութերից, ինչպես նաեւ բաղկացուցիչ մասերից։ Մեկ տարի աշխատելուց հետո ունեցանք բավականին փորձ ու գիտելիքներ՝ նախագծերը ավելի բարելավելու եւ այն մակարդակի բերելու համար, որը թույլ կտա համակարգերը օգտագործել զինված ուժերում։

Զուգահեռ ստեղծվեցին ընկերություններ, որոնք մշակեցին կապի համակարգեր, տեղորոշման համակարգեր, արհեստական բանականության հիման վրա օպտիկական համակարգեր։ Այս բոլորը համադրելով՝ այսօր ունենք ամբողջական համակարգ, որը չի զիջում արտասահմանյան արտադրության ԱԹՍ-ին (Անօդաչու թռչող սարք)։ Նպատակներից մեկն այն է, որ բոլոր բաղկացուցիչ մասերը մշակվեն եւ արտադրվեն Հայաստանում։

- Եթե գնային փակագծեր շատ չբացենք, ամեն դեպքում գնային առումով ավելի մատչելի՞ են, քան հակառակորդի օգտագործած ԱԹՍ-երը :

- Գները արտասահմանյան արտադրանքների համեմատ տասնյակ անգամներ ցածր են։

- Ձեր ընկերությունը ե՞րբ է արտադրել ԱԹՍ-եր:

- ԱԹՍ-երը արտադրվել են տարբեր ժամանակահատվածներում, հիմա ունենք 10 տարբեր տեսակի համակարգեր՝ տարբեր նշանակությունների համար։ Հաշվի են առնվում ամենաժամանակակից մոտեցումները եւ լուծումները։ Հիմա պլանավորում ենք ստեղծել եւս մեկ ընկերություն (AURS), որը կզբաղվի բարձր տեխնոլոգիական, փորձակոնստրուկտորական եւ արհեստական բանականության հիման վրա համակարգերի մշակմամբ:

- Ֆինանսական աջակցություն ունե՞ք:

- Ֆինանսական աջակցություն չունենք, բոլոր նախագծերը իրականացնում ենք մեր ուժերով։

-Պաշտպանության նախարարության հետ համագործակցո՞ւմ եք:

- ՊՆ-ի հետ համագործակցում ենք, բայց դեռ պատվերներ չունենք՝ ոչ փորձակոնստրուկտորական, ոչ սերիական։ Մենք նախագածում ենք, կատարում ենք բոլոր պահանջվող ինժեներական հաշվարկները, իրականացնում ենք մակետային տարբերակ, փորձարկում ենք, սեփական ուժերով իրականացնում ենք սերիական արտադրության համար նախատեսվող կաղապարները: Կաղապարների միջոցով պատրաստվում են վերջնական մոդելները, որոնք նույնպես անցնում են փորձարկումներ եւ ներկայացնում ենք ՊՆ-ին։

- Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտում քանի՞ ընկերություն կա: Ոլորտը մրցակցային կարո՞ղ է դառնալ:

- Ներքին ընկերությունների միջեւ մրցակցություն կա, բայց դա միայն դրական հետեւանքներ ունի: Մենք միեւնույն ժամանակ համագործակցում ենք եւ մրցում՝ որակի, տեխնոլոգիական լուծումների առումով։

- Իսկ միջազգային ռազմարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների հետ մրցակցելու հնարավորություն կա՞ որակական առումով:

- Միանշանակ մրցակցելու տեղ ունենք եւ նույնիսկ հաղթելու մեծ հնարավորություններ: Կա մի խնդիր, ՊՆ-ի կողմից հետաքրքրություն եւ գործնական քայլեր՝ հնարավորինս արագ ժամկետներում, առանց արհեստական ստեղծված բարդությունների չի լինում:

- Այժմ կա՞ն այդպիսի բարդություններ եւ ինչի՞ հետ են հիմնականում դրանք կապված: Թերահավատորե՞ն են մոտենում:

- Բյուրոկրատական են: Ես չէի ուզենա այս թեման շատ բաց մեկնաբանել:

- Ձեր կարծիքով՝ Հայաստանն առաջիկա տարիներին հեռանկարներ ունի՞ ռազմարդյունաբերության ոլորտում զարգանալու համար:

- Այլընտրանք չկա:

Տպել
26197 դիտում

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը