Վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը

12/04/2019 schedule11:22

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքից:

Վարչապետը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին եւ հարցը հավանաբար կլինի հաջորդ քառօրյայի օրակարգում:

«Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգովորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»,- նշված է ՀՀ վարչապետի առաջարկության մեջ:

Նշենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխություններից հետո էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը միանալու է տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը:

Տպել
1212 դիտում

Բազմամարդ երթ եւ Սուրբ պատարագ Անթիլիասում՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի

Արգենտինայի նախագահը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ դիմել է հայ համայնքին

Հայաստանի սահմանը խախտած ադրբեջանցի կալանավորին վիրահատել են․ վիճակը կայուն է

Ոստիկանները պարզել են, որ հայրը երեխաներին ներգրավել է մուրացկանության մեջ

Այսօր փրկարարները ձյան մեջ արգելափակումից դուրս են բերել մեքենան

Լավ է՝ քաղաքացու օրը տաք եղանակ է, թե չէ Ռուսաստանից քաղաքական ապաստան էի խնդրելու. Սուրենյանը կատակում է

Քանի տարի է՝ երգիչները ՀՀ-ն ներկայացնում են միայն իրենց ուժերով. Տյոմը՝ «Նոր ալիքին» մասնակցելու մասին

Տիգրան Վիրաբյանը՝ ծախսատար միջոցառումները «Ֆակտորի փրոդաքշնից» պատվիրելու մասին

«Վուդու» 24-ժամյա սրճարանի ոստիկան սեփականատերը խախտում է օրենքը. բաց նամակ ոստիկանապետին

ՀՀ նախագահի նստավայրում ցուցահանդես կկազմակերպվի 4 արվեստագետի գործերով

Շվեդիայի խորհրդարանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը

ՀՊՏՀ-ում դասավանդման ժամավճարը երեք անգամ կբարձրանա՝ շնորհիվ կատարված տնտեսումների

ՀՀ-ն մտադիր է շարունակել իր ներդրումը ՄԱԿ-ի արտոնած խաղաղապահ գործողություններին. Դ. Տոնոյանի ելույթը Մոսկվայում

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Միլիոնատեր քաղհալածյալների «դուխը». իսկ գործընթացը դեռ երկար է շարունակվելու

«Քաղաքացիական պայմանագիրը» վարչության նիստ է գումարել. քննարկվել է առաջիկա համագումարը

Աշխարհի 14-րդ չեմպիոն Կրամնիկը կարող է դառնալ Լեւոն Արոնյանի մարզիչը

Վանաձորի սոցիալական ծառայության մասնագետը կաշառք է վերցրել. նա ձերբակալվել է (տեսանյութ)

Մեկնարկում է Հ.Յ. Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը

Երկու թեկնածու կպայքարի Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնի համար