Երևան
29 °C
«Ես ձեզ սիրում եմ», «Շնորհակալություն», «պարում ենք բոլորս». ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն ջանքեր չէր խնայում իր երեւանյան հանդիսատեսի հետ հայերեն խոսելու համար: Երգչուհին իր երկրպագուների հետ հանդիպեց երեկ՝ ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Իր՝ «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում նա ներկայացրեց շքեղ շոու:
Մեկուկես ժամ տեւողությամբ մենահամերգի ընթացքում Նատալիան կատարեց հայտնի «Վայրի հրեշտակը» հեռուստասերիալի իր հիթերը՝ այդ թվում շատերի սիրելի «Cmbio dolor»-ը, «Vengo del mar»-ը, «Me muero de amor»-ը, «No me arrepiento de este amor»-ը՝ հուշեր արթնացնելով սերիալի Միլիի սիրահարների մոտ: Կատարեց նաեւ այլ հայտնի ստեղծագործություններ, ինչպիսին է, օրինակ, «Rio de la Plata»:
Նատալիան ոչ միայն հիանալի երգում էր, այլեւ դրա հետ մեկտեղ պարում: 41-ամյա գեղեցկուհին ներկայացավ տպավորիչ կերպարներով: Նրա հագուստը փոխվում էր ամեն 2-3 երգից հետո: Իսկ էկրաններին նրա մասին ցուցադրվող անիմացիայի շնորհիվ երկրպագուները կարող էին տեսնել, թե հաջորդ կատարմանն ինչպիսի հագուստով է նա բեմում հայտնվելու:
Երգչուհին հատուկ անակնկալներ էր պատրաստել հայաստանյան հանդիսատեսի համար: Դադարներից մեկի ընթացքում էկրաններին հայտնվեց Հայաստանի դրոշը, իսկ նրա կիթառահարը կատարեց ՀՀ հիմնը: Ի դեպ, համերգի ընթացքում նրան մի քանի անգամ ՀՀ դրոշ նվիրեցին, դեպքերից մեկում դրա վրա կային նաեւ Ուրուգվայի եւ Արգենտինայի դրոշները: Երգչուհին չէր շտապում հայոց եռագույնը հանձնել իր անձնակազմի աշխատակիցներին: Նա սիրով շարունակում էր երգել դրոշը ձեռքին: Նրա մյուս անակնկալը շնորհավորանքն էր հայ կանանց Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:
ՀՀ հիմնը հնչում է 6:10 րոպեից
Երեկոյի հենց սկզբից Նատալիան դրական էներգիայով գրավեց հանդիսատեսին ու ստիպեց պարել հենց առաջին վայրկյաններից: Ողջ ընթացքում նա անընդհատ շփման մեջ էր իր հանդիսատեսի հետ: Սիրով մոտենում էր, լուսանկարվում, գրկում փոքրիկներին ու վերցնում իր նվերները: Երկրպագուներն էլ նրան էին վերադարձնում էներգիան, որը նա փոխանցում էր: Նրանք եկել էին երգչուհուն նվիրված պաստառներով, «Վայրի հրեշտակի»՝ նրա կերպարներով, ձայնակցում էին համերգի ընթացքում:
Վերջում Նատալիան ոչ թե հրաժեշտ տվեց, այլ թեեւ մեծ դժվարությամբ, սակայն արտասանեց. «Առայմ»: Գուցե, սա վերադառնալու խոստում է: Նա բեմից անմիջապես չհեռացավ, տեւական ժամանակ շարունակում էր լուսանկարվել ու շփվել երկրպագուներ հետ:
Նատալիա Օրեյրոն Երեւան էր ժամանալե ապրիլի 5-ին: Նա այստեղ էր ամուսնու ու որդու հետ, որոնց, ինչպես ինքն էր նշել, մոտ 1 ամիս չէր տեսել, քանի որ անընդհատ շրջագայությունների մեջ է: Մինչեւ Երեւան գալը երգչուհին հանդես էր եկել Ռուսաստանի մի շարք քաղաքներում: Այստեղից հետո նույնպես շրջագայությունը շարունակելու է Ռուսաստանում:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ «Հայկական ժամանակ»-ի
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել
Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»
Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել
Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են
Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ
Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն
Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր
Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը
Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց
Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից
Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով
ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)
Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն
Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)
Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել
Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը
Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան
ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները
Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել
Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են
Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը
Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը
Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է
Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)
Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա
© 2024 Հայկական ժամանակ