Աննա Հակոբյանը Բոստոնում մասնակցել է «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գալա-ընթրիքին

07/04/2019 schedule18:40

ՀՀ վարչապետի տիկին,  «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը, ԱՄՆ-ում ՀՀ  դեսպան Վարուժան Ներսեսյանի եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ ապրիլի 5-ի երեկոյան Բոստոնում ներկա է գտնվել «City of smile Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնած բարեգործական գալա-ընթրիքին: Միջոցառման մասնակիցների թիվը գերազանցել է 500-ը. նրանց թվում են՝ շերիֆ Փիթեր Քութուջյանը, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, հայտնի դիզայներ Մայքլ Արամը,  Մասաչուսեթսի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Դավիթ Մուրադյանը, Բոստոնում հայտնի այլ գործարարներ, բժշկներ, մտավորականներ եւ հասարակական գործիչներ:

Գալա-ընթրիքը մեկնարկել է ՀՀ եւ ԱՄՆ օրհներգերով եւ «Էրեբունի» անսամբլի պարային ներկայացումներով: Ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը, միջոցառման կազմակերպիչներ Սինտիա Ղազարյանն ու Արմինե Հովհաննիսյանը, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը, մանկական ուռուցքաբան Գեւորգ Թամամյանը: Հայր Վազգեն Կուզունյանն էլ սրբազան աղոթքով օրհնել է միջոցառումն ու բարի երթ մաղթել հիմնադրամի գործունեությանը:

Ընթրիքին ելույթով հանդես է եկել նաեւ միջոցառման պատվավոր հյուր Աննա Հակոբյանը:

Ողջունելով հյուրերին եւ միջոցառման կազմակերպիչներին, Աննա Հակոբյանը նշել է, որ երեկոն յուրահատուկ առաքելություն ունի՝ օգնել Հայաստանում քաղցկեղով հիվանդ երեխաներին։

«Ես երկար ճանապարհ եմ կտրել Բոստոնում այս միջոցառմանը գտնվելու եւ ձեր բոլորի աջակցությունը ստանալու համար։ Արել եմ դա՝ հավատալով, որ մենք միասին կարող ենք օգնել հայ մանուկներին հաղթահարել քաղցկեղը: Մեր մանուկներն ունեն դրա կարիքը եւ արժանի են ունենալ առողջ մանկություն։ Մեզ այսօր այստեղ միավորել է Հայաստանի մանուկներին խաղաղ, առողջ եւ երջանիկ մանկություն պարգեւելու առաքելությունը: Միասին մենք կարող ենք մեր երեխաներին ավելի առողջ եւ անհոգ մանկություն պարգեւել: Հայաստանի մանուկներն արժանի են ունենալ առողջ մանկություն»,- ասել է  Աննա Հակոբյանը:

Գալա-ընթրիքին Մասաչուսեթսի նահանգային օրենսդիր մարմնի անդամ Դավիթ Մուրադյանը տիկին Հակոբյանին է փոխանցել Մասաչուսեթսի նահանգապետ Չարլզ Բեքերի ստորագրած փաստաթուղթը, որով նահանգային օրենսդիր մարմինը ճանաչում է, որ Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավը, «Իմ քայլը» եւ «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամները նպաստում են ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների եւ միջազգային խաղաղության խթանմանը:

Տպել
2309 դիտում

Վրաստանում հակառուսական ցույցերը վերածվեցին բախումների, կիրառվում է ուժ, կան տուժածներ. ուղիղ

Վրաստանում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարան. Սաակաշվիլին կոչ է անում ոստիկաններին անցնել ցուցարարների կողմը

Կովկասի հակամարտությունները առաջիկայում լուծում կգտնեն. Օքթայ Ասադով

Ապօրինի ծառահատում Դիլիջանում. հայտնաբերվել է 2,5 խմ փայտանյութ

Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվողները ցմահ ազատազրկվեցին

Ադրբեջանն ընդունում է, որ իրենք չեն այլեւս իրադրության տերը. Պաշտպանության փոխնախարար

Երեւանում մոր թաղմանը մասնակցող կալանավորը մեքենայով դիմել է փախուստի. հնչել են կրակոցներ

Երբ կնորոգվի Ապարան-Ռյա Թազա ավտոճանապարհը. վարորդներն ահազանգում են (լուսանկարներ)

Առողջապահության նախարարը զորակոչային հանձնաժողովներին հորդորել է արագ և օբյեկտիվ անցկացնել զորակոչը

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ

Հսկվող այրում է իրականացվել Երեւանի մոտ 5,45 հեկտար տարածքում

Դասախոսների մրցույթին մասնակցելու համար ՀՊՏՀ է դիմել 450 մասնագետ. ռեկտորի ԺՊ դասախոսին թեժ մրցակցություն է սպասվում

Ճգնաժամ Սահմանադրական դատարանում. ինչպես է Վահե Գրիգորյանը ստանձնում Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները

Ռուստամ Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ

Մեզ համար սպասելի չէր դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը. Երեւան քաղաքի դատախազ

Երևանի կենդանաբանական այգում 4 եվրոպական եւ 1 պտավոր եղջերու է ծնվել

Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է համայնքների 3 մլրդ դրամի սուբվենցիայի ծրագրային 52 հայտ

Թուրքիայում դատում են Հրանտ Դինքի որդուն. նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում

Որեւէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին. Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը զգուշացրեց համակիրներին

Վաշինգտոնում մեկնարկել է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը