Վարչապետը ծանոթացել է Գյումրու Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, այցելել «Չերքեզի ձոր» ընկերություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլեկտրագնացքով Երևանից ժամանել է Գյումրի, որտեղ նրան գյումրեցիները դիմավորել են մեծ ոգևորվածությամբ և ջերմությամբ: Վարչապետը զրուցել է գյումրեցիների հետ, լսել  խնդիրներն ու նրանց ուղեկցությամբ այցելել Գյումրու երկաթուղային կայարանին հարակից Տիգրան Մեծ փողոց, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ:

Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, փողոցին հարակից բնակելի տների բնակիչները վարչապետին բողոքել են շինաշխատանքների հետևանքով ստեղծված անհարմարություններից և նշել, որ ստիպված են լինում ձյան և անձրևների դեպքում հաղթահարել մի շարք անհարմարություններ, քայլել ցեխակույտերի միջով: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք շինաշխատանքները նախագծողներն ու իրականացնողները մտածե՞լ են, թե ինչպես պետք է բնակիչները երթևեկեն և քայլեն: «Երբ շինարարությունն սկսում ենք, պետք է մտածել նաև միջավայրի մասին, ապահովել քաղաքացիների համար անհրաժեշտ պայմաններ: Մենք ունենք քաղաքաշինական նորմեր, որոնք պետք է ապահովենք, ներդնենք քաղաքաշինական նոր մշակույթ և քաղաքացիների համար ապահովենք պայմաններ», - նշել է Նիկոլ Փաշինյանը և պատասխանատուներից պահանջել հետագայում հաշվի առնել այս ամենը: «Կհրավիրեք ճարտարապետներին, նրանց, ովքեր աշխատում են ու կասեք, որ երբ շինարարություն է արվում, դա չի նշանակում, որ քաղաքի կյանքը պետք է կանգնի։ Անցանելիությունը պետք է ապահովել», - ասել է վարչապետը: Գյումրու քաղաքապետը տեղեկացրել է, որ շինաշխատանքներն ամբողջովին ավարտին կհասցվեն մինչև ընթացիկ տարվա հունիսի 30-ը: Ներկայում աշխատանքներն ընթանում են ինչպես փողոցի երթևեկելի մասում, այնպես էլ մայթերում, իրականացվում է նաև ենթակառուցվածքային համակարգի թարմացում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է «Չերքեզի ձոր» ընկերություն, որն զբաղվում է ձկնաբուծությամբ և ձկան վերամշակմամբ, այդ թվում՝ իշխանի խավիարի արտադրությամբ: Վարչապետը շրջել է ընկերությունում և ծանոթացել արտադրական գործընթացին: Տեղեկացվել է, որ վերջին տարիներին արտադրանքի 80 տոկոսն արտահանվել է ԱՄՆ, ՌԴ, Բելառուս, Ղազախստան: Ընկերությունը նախատեսում է նոր ներդրումային ծրագրով զարգացնել ոչ ավանդական արտադրությունը, ավելացնել ինկուբացիոն արտադրությունը և ընդլայնել մանրաձկան արտադրությունը:

***

Գյումրու Տիգրան Մեծ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Ավելի քան 1 կմ երկարություն ունեցող փողոցում շինաշխատանքներն սկսվել են 2018թ. հուլիսի 24-ին: Տիգրան Մեծ փողոցում առաջիկայում նախատեսվում է իրականացնել եզրաքարերի փոխարինում, ասֆալտի շերտի տեղադրում և լուսավորության ցանցի կահավորում: ՎԶԵԲ-ի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ընդհանուր առմամբ Գյումրիում հիմնանորոգվելու է շուրջ 40 փողոց: Շիրակի մարզի համայնքների կողմից ներկայացված 2019 թ. սուբվենցիայի ծրագրային հայտով հաստատվել են Գյումրու թվով 5 փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվի 5 կմ երկարությամբ ճանապարհ, և կներդրվի 515.5 մլն դրամ, որից 283.5 մլն դրամը՝ պետական բյուջեից:

***

Ընկերությունը ծրագրում է նաև Չերքեզի ձորում իրականացնել զբոսաշրջության զարգացման ծրագիր, իսկ Ուռենու ձորում կառուցել էկո գյուղ՝ ագրոտուրիզմը խթանելու նպատակով:

Տպել
1619 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց