Երեկ ստուգումներ են իրականացվել 6 ԱԳԼՃԿ-ներում. Արմեն Կոտոլյան

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը անդրադարձավ նախօրեին սոցցանցերում տարածված այն տեղեկատվությանը, որ ավտոգազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: Վարչապետը Շուկայի վերահսկողական տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին եւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ասաց, որ իրեն մեկ երկու օրվա ընթացքում զեկուցեն կոնկրետ պատճառների եւ արձանագրած արդյունքների մասին:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Կոտոլյանն ասաց. «Կիլոգրամով վաճառքի անցնելու հետ կապված օրենսդրական բարեփոխման հարցը գտնվում է ԱԺ-ում: Մենք տեսչական մարմնի կողմից գրություն ենք ուղարկել պարոն Աղաջանյանին, որպեսզի հաջորդ արտահերթ նիստի ժամանակ անպայման ներառվի այդ հարցը, որպեսզի հնարավորինս արագ կարողանանք այդ անցումը կատարել:

Ներկա դրությամբ ունենք մի քանի ԱԳԼՃԿ-ներից բողոքներ, որտեղ երեկվա դրությամբ արդեն ստուգումներ են իրականացվել, թվով 6 ԱԳԼՃԿ-ներում, որոնցից 4-ը տարեկան ստուգումների ծրագրով էին նախատեսված, իսկ 2-ը քաղաքացիների բողոքի հիման վրա է բացվել: 1-2 օրվա ընթացքում արդյունքները կտեսնենք ու բնականաբար կտեղեկացնենք հանրությանը, թե որտեղ ենք ստուգումներ իրականացնել, ինչ խնդիրներ են եղել եւ ինչ լուծում ենք տվել խնդիրներին: Մինչեւ այդ օրենքի ընդունումը պետք է հնարավորինս զսպենք մեր անբարեխիղճ տնտեսվարողներին՝ բոլորին չի վերաբերվում բնականաբար, որպեսզի չարաշահումներից զերծ մնան:

Օրենքը կընդունվի, կանցնենք կիլոգրամով վաճառքի ու այդ դեպքում արդեն իրենց հնարավորությունը բավականին ցածր կլինի չարաշահումներ անելու:

Մեր հարցին, թե այս պահին քաղաքացիներից բողոքներ ստանո՞ւմ են, Կոտոլյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ չէ: Ես հետեւում եմ ֆեյսբուքում մեր քաղաքացիների գրառումներին, մի քանի խմբում ներառված եմ եւ մեր մամուլի ծառայությունը նույնպես հետեւում է: Այսօրվա դրությամբ կարծես թե ժողովուրդը գոհ է: Մի գրառում կարող եմ մեջբերել, որը գրել է քաղաքացի Ալբերտ Մաթեւոսյանը ՀՀ գազալցակայաններ խմբում. «Ոնց որ կարգավորվել է, 1.8 գազի բալոնը լրիվ դատարկ՝ լցրեցի 4300 դրամ կազմեց»: Այսինքն, վարորդը իր կողմից իր գոհունակությունն է հայտնել, հիմա ես հանձնարարել եմ մեր մամուլի ծառայությանը, որ հնարավորինս ուշադիր հետեւեն մեր քաղաքացիների գրառումներին: Եթե ինչ-որ արձագանք լինի, որ բան չի փոխվել, էլի խաբում են, շատ արագ կհասկանանք, թե ինչ է կատարվում»:

Մեր հարցին, թե ՀԺ-ն քաղաքացիներից տեղեկացել է, որ նաեւ բենզինի որակի հետ կապված խնդիրներ կան, ի՞նչ է արել տեսչական մարմինը այդ հարցով, Կոտոլյանը պատասխանեց. «Բենզինի որակի հետ կապված մենք անցած տարի իրականացրել ենք մոտ 240 ստուգում, որտեղից 10 տոկոսի մոտ ընդամենը բենզինի որակը չէր համապատասխանում իրականությանը: Բայց բենզինի ուղղությամբ նույնպես տեսչական մարմինը աշխատանքներ է տանում՝ թերլցումների հետ կապված: Այս տարվա մեր ստուգումների ծրագրով նույնպես ունենք բենզինի վերաբերյալ ստուգումներ, բայց մինչեւ այդ ստուգումներն անելը մի քանի օրենսդրական փոփոխություններ ենք պատրաստում: Ուզում ենք այդ փոփոխություններն անել, հետո անցնել բենզինի ստուգումներին: Եթե տեսնենք, որ շատ է ձգձգվելու, միանշանակ չենք սպասի, ստուգումները կանենք փոփոխություններին զուգահեռ»:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստում վարչապետը նշեց, որ մանիպուլյատիվ տեղեկություններ էին տարածում, թե իբր կառավարության որեւէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է եւ այդ է պատճառը, որ այդ ամեն ինչը տեղի է ունեցել. «Նախ ուզում եմ արձանագրենք, որ որեւէ նման գործողություն տեղի չի ունեցել, 2-րդը նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունը այն օրենքի նախագիծը, որ ընդունել է, այդ օրենքի հետ է կապված: Ես ուզում եմ ասել, նախ այդ օրենքը Ազգային ժողովում ընդհանրապես դեռ չի քննարկվել, այսինքն առաջին ընթերցմամբ նույնիսկ ընդունված չէ, երկրորդն էլ մեր փորձագիտական գնահատականներով այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ»: Վարչապետը նաեւ ասաց, որ եթե որոշ նախկին օլիգարխներ մտածում են, թե իրենք այս իրավիճակում կարողանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել՝ իրենք սխալվում են:

Տպել
13536 դիտում

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)

Քաղաքապետը որոշեց քանդել շենքը, դատարանը որոշումն անվավեր ճանաչեց, բայց կառուցապատողը, մեկ է, կքանդի