Արշակ Կարապետյանն ասել է՝ նախագահը կարգադրեց փետրվարի 24-ին արտակարգ դրություն մտցնել. Ալումյանը սա անհեթեթ որակեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր մի քանի ժամ քննվում էին Ռոբերտ Քոչարյանին մարտի 15-ին եւս երկու ամսով կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված պաշտպանական կողմի եւ դատախազության բողոքները:

Նիստին ներկայացվել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Մոտ 6 ժամ տեւած նիստից հետո Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ այսօրվա նիստին դատախազները ներկայացրել են իրենց վերաքննիչ բողոքը եւ ինքը հասցրել է ներկայացնել բողոքի 40 տոկոսը:

Այսօր մինչ նիստը սկսվելը Հայկ Ալումյանը նշել էր, որ միջնորդել են առանց քննության թողնել դատախազության բողոքը, որովհետեւ ըստ նրա՝ օրենքով նախատեսված չէ, որ դատախազները կարող են դատարանի որոշման պատճառաբանական մասը բողոքարկել: Մեր հարցին, թե ինչ հիմնավորումներ է ներկայացրել դատախազությունը պաշտպանն ասաց.«Դատախազությունն իր բողոքը ներկայացրեց, իսկ թե իրավունք ունի՞ ներկայացնել այդպիսի բողոք, թե՝ չէ, մեր առարկությունները կներկայացնենք վաղը եւ հավանաբար դատարանը դրա շուրջ քննարկում կկազմակերպի: Դատախազության բողոքը վերաբերվում էր նրան, որ դատախազությունը, համաձայն լինելով առաջին ատյանի դատարանի որոշման եզրափակիչ մասին, պահանջել է, որպեսզի պատճառաբանական մասի որոշ հատվածներ վերաքննիչ դատարանը վերանայի, մասնավորապես այն մասը, որ բացակայում է հիմնավոր կասկած առ այն, որ պարոն Քոչարյանը կատարել է 311-րդ հոդվածով նախատեսված արարք՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք: Նաեւ դատարանը գրել էր, որ բացակայում են նյութեր, որոնք հիմք տային ենթադրելու, որ մնալով ազատության մեջ, պարոն Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից: Հիմա դատախազությունը վիճարկում է Առաջին ատյանի դատարանի որոշման այս երկու դրույթները: Վիճարկում է որոշման պատճառաբանական մասի այս հատվածներն, ինչի իրավունքը չունի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Լրագրողների դիտարկմանը, որ Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ասում է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, Ալումյանն ասաց, որ ոչ միայն դա, այլ հիմնավոր կասկածն այդ մեղադրանքի մասով բացակայում է իսպառ. «Հիմա կարելի է շատ շատ ուրիշ փաստարկներ էլ բերել, բացի այն, ինչ դուք ասացիք, եւ բոլոր փաստարկները կհանգեն մի բանի, որ բացակայում է որեւիցե կասկած առ այն, որ պարոն Քոչարյանը կարող է այդ արարքը կատարած լիներ»,- հավելեց Ալումյանը:

Ապրիլի 6-ին լրանում է Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի եւ Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործի նյութերին ծանոթանալու` նախաքննական մարմնի տրամադրած ժամկետը: Մեր հարցին՝ հասցրե՞լ են արդեն ամբողջությամբ ծանոթանալ գործի նյութերին, Ալումյանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ իրենք քննիչի որոշումը բողոքարկել են դատախազություն, սակայն բողոքը մերժվել է: Ըստ պաշտպանի՝ ամենայն հավանականությամբ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը մերժման մասին որոշումը բողոքարկել է դատարան:

Լրագրողի հարցին՝ արդյոք գործի նյութերում առկա՞ են շոկային դրվագներ, ինչպես ասում է «Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը, Ալումյանը պատասխանեց, որ գործում չկան այնպիսի հանգամանքներ, որոնց մասին հանրությունը տեղյակ չի եղել: «Բայց, երբ ես տեսնում եմ սպանվածի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն, դա, իկարկե, շոկային է»,- ասաց պաշտպանը:

Մյուս հարցին՝ նրա դեմ տված ցուցմունքներում կայի՞ն շոկային կամ անսպասելի հանգամանքներ, Ալումյանը, ասաց, թե Ռոբերետ Քոչարյանի դեմ ցուցմունք տվող էլ առանձնապես չկա. «Պարոն Քոչարյանի դեմ շատ փոքր, աննշան հատվածով ցուցմունքը կարելի է համարել Արշակ Կարապետյանինը»,- ասաց նա՝ հավելելով, որ այդ ցուցմունքում կա հատված, որի հետ հնարավոր չէ համաձայն լինել: «Ընդ որում, այդ հատվածը ամբողջությամբ հերքում է թե՛ հարցաքննված մնացած 12 հոգու ցուցմունքները, թե՛ ուղղակի ինքն իրենով անհեթեթ է: Օրինակ, ասում է՝ նախագահը կարգադրեց մյուս օրը՝ փետրվարի 24-ին, մտցնել արտակարգ դրություն»,- ասաց Ալումյանը եւ հավելեց. «Ասել, որ ամսի 24-ից արտակարգ դրություն է եղել, դա մենակ, երեւի, Արշակ Կարապետյանը կարող էր՝ միայն որոշակի առավելություններ ստանալու ակնկալիքով»։

Պատասխանելով լրագրողների հարցին՝ Ալումյանը եւս մեկ անգամ պնդեց, որ Ռոբերտ Քոչարյանը 0038 հրամանից տեղյակ չի եղել. «Այնուամենայնիվ, այդ հրամանին ծանոթանալուց հետո, պարոն Քոչարյանը ասաց, որ եթե այն ժամանակ էլ էս հրամանը ես տեսնեի, կասեի, որ ինքը շատ ճիշտ ձեւի կայացված հրաման է եւ լիարժեքորեն իր նպատակին ծառայող հրաման է եղել: Այդ հրամանի արդյունքում իրոք բացառվել է բանակի ներգրավվածությունը այդ ամեն պրոցեսին»,- ասաց Ալումյանը: Մեր հարցին՝ եթե տեղեկություն կար, որ Մանվել Գրիգորյանը եւ այլ սպաներ փորձում են բանակը ներգրավել ներքաղաքական զարգացումներին, ինչո՞ւ նրանք պատասխանատվության չեն ենթարկվել, արդյոք սրան Քոչարյանն անդրադարձել է, պաշտպանը պատասխանեց. «Չի անդրադարձել: Անմիջապես հենց այդ օրը Մանվել Գրիգորյանին փոխանցվել է պարոն Քոչարյանի պահանջը եւ հենց այդ օրը Մանվել Գրիգորյանը դուրս է եկել ԵԿՄ-ից եւ գնացել իր գյուղ: Հետագայում գիտեք, որ պաշտպանության փոխնախարարի պաշտոնն է վայր դրել, հիմա թե ինչու պատասխանատվության չի ենթարկվել, ասել չեմ կարող, դա այս գործի շրջանակում դեռ չի քննարկվել, գաղափար է, հուշեցիք, կքննարկենք»:

Նշենք, որ մինչ նիստի մեկնարկը Ալումյանց խնդրել էինք Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի նամակից, սակայն Ալումյանը հրաժարվել էր՝ նշելով, որ ինքը քաղաքական թեմաներ չի քննարկում: Հայկ Ալումյանը այլ գործի շրջանակում պաշտպանում է նաեւ Վահան Շիրխանյանի շահերը: Հարցին՝ պաշտպանյալներից որեւէ մեկը այստեղ խնդիր տեսնո՞ւմ է, Ալումյանը պատասխանեց. «Այդ նամակին նախորդել է պարոն Քոչարյանի գիրքը, որտեղ պարոն Շիրխանյանի մասին ոչ այնքան հաճելի բաներ են գրված, իրենց կողմից իմ առաջ այդ խնդիրը չի դրված, երկուսի կողմից էլ ակնարկ չի արվել, բայց ես ինքս իմ կողմից այդ հարցի պատասխանը պետք է գտնեմ, ես մտածում եմ՝ ոնց վարվեմ»:

Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը կշարունակվի վաղը: Ալումյանը չբացառեց, որ վաղը Քոչարյանը հայտարարությամբ հանդես կգա:

Տպել
8112 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին