Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի հետ

Ապրիլի 3-ին պաշտոնական այցելությամբ Ադիս-Աբեբայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ Եթովպիայի նորարարության և տեխնոլոգիայի նախարար Գետահուն Մեկուրիայի և նախարարության ներկայացուցիչների հետ։

Զոհրաբ Մնացականյանը և Գետահուն Մեկուրիան մտքեր փոխանակեցին երկու երկրների միջև նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկրաների շուրջ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց.«Մենք Եթովպիա ենք եկել շատ հստակ օրակարգով՝ ընդլայնելու, ամրապնդելու մեր երկու ազգերի միջև հարաբերությունները, որոնք շատ լավ են ճանաչում միմյանց և ունեն շատ ամուր պատմական կապեր: Եվ մենք հավատացած ենք, որ այս խորն արմատներ ունեցող բարեկամության հիման վրա կարող ենք կառուցել շատ ամուր հարաբերություններ երկու պետություների, երկու ժողովուրդների միջև: Դուք նշեցիք բարձր տեխնոլոգիաները որպես տնտեսական զարգացման հիմնական և կարևոր խթան. մենք նույնպես լիովին կիսում ենք այդ տեսլականը մեր երկրի զարգացման օրակարգում և հավատացած ենք, որ ներկայումս խելացի զարգացումը ամուր և կայուն զարգացման հիմքն է»:

Զրուցակիցներն անդրադարձան ստեղծագործ կրթության և թվային օրակարգի շրջանակներում Հայաստանում կիրառվող փորձին և արձանագրված հաջողություններին՝ ի դեմս ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, Արմաթ ինժեներական լաբորատորիաների ցանցի և Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի (ANEL)՝ շեշտելով այդ ոլորտներում փորձի փոխանակման համար համատեղ ծրագրերի նախաձեռնման անհրաժեշտությունը:

Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ պատվիրակության կազմում հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչների ընդգրկումը հնարավորություն է ընձեռում առարկայական մտքերի փոխանակում իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և էլեկտրոնային կառավարման ոլորտներում եթովպական ընկերությունների հետ համագործակցության հեռանկարների և հնարավորությունների շուրջ։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքները՝ հույս հայտնելով, որ եթովպական կողմը կդիտարկի այդ միջոցառմանը մասնակցելու հնարավորությունը:

Այնուհետև ոլորտային զեկույցներով հանդես ՀՀ ԱԳ նախարարի պատվիրակության կազմում ընդգրկված Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի (ՁԻՀ) բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը, Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միության ներկայացուցիչ և «Իստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանը և «IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանը:

Հայաստանի Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկութիւնների միության ներկայացուցիչը հայտնեց, որ միության վերջին հինգ տարիների ընթացքում այն մի քանի փոխադարձ այց էր կազմակերպել երկու երկրների միջև՝ կրթական, գիտական և պաշտպանական ուղղություններով համագործակցության նպատակով: Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել Եթովպիայի ՏՏ նախարարության հետ՝ Եթովպիայի հիսուն դպրոցներում Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների տեղադրման ուղղությամբ: Այդ ծրագրի առնչությամբ Եթովպիայի ՏՏ նախարարը վստահություն հայտնեց, որ գալիք սերնդին անմասն չի թողնի քսանմեկերորդ դարի գիտատեխնիկական առաջընթացից:  

«IUnetworks» ընկերության բիզնես զարգացման ղեկավար Լևոն Բաբայանն իր խոսքում ներկայացրեց Եթովպիայի հետ էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման ուղղությամբ համագործակցության հեռանկարները՝ մատնանշելով այդ ոլորտում Հայաստանի ձեռքբերումները և թափանցիկությունը: Լևոն Բաբայանը ներկայացրեց նաև նաև «IUnetworks» ընկերության լուծումները էլեկտրոնային կառավարման ոլորտում և Հայաստանում դրանք կիրառելու փորձը:

Հանդիպման շրջանակներում Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը հուշագիր ստորագրեց Ադիս-Աբեբայի համալսարանի համակարգչային գիտությունների բաժնի հետ: Հուշագիրը նախատեսում է երկու երկրներում համատեղ կրթական, հետազոտական եւ ակադեմիական ծրագրերի անցկացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկրների խաչաձև համագործակցություն, համատեղ նախագծերի իրականացում, այդ թվում` Ադիս Աբեբայի համալսարանում Ազգային ինժեներական լաբորատորիաների մոդելի (ANEL) ներդրում:

Տպել
685 դիտում

Այսօր առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

Հրշեջները մարել են Ներքին Չարբախի գերեզմանատանը բռնկված հրդեհը

Դատավոր Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանի դեմ

Արմավիրի մարզադաշտը կարող է վերանվանվել Նիկիտա Սիմոնյանի անունով

Բակո Սահակյանն ընդունել է «Իմ քայլը» հիմնադրամի եւ «Վորլդ Վիժոն»-ի ներկայացուցիչներին

Չինացի ներդրողները դեռ պետք է որոշեն`գալիս են Հայաստան, թե ոչ․ վարչապետը՝ Ալավերդու պղնձաձուլարանը վերագործարկելու մասին

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության 4 ուղղաթիռները կարող են ծառայել ԱԻՆ-ին՝ հրդեհաշիջման կամ այլ աշխատանքների ժամանակ

20-ամյա տղային անազատության մեջ են պահել եւ գումար պահանջել ազատ արձակելու համար

Պանամայի քաղաքացի ներկայացած անձինք կեղծ թղթադրամների համար պահանջել են 1 միլիոն դոլար (տեսանյութ)

«Արարատ»-ի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Էլեկտրական գեներատորով բեռնված մեքենան թեքվել էր, առկա էր գեներատորի ընկնելու վտանգ

Աշխարհի 17 երկրներից նկարիչներ կգան Հայաստան, նրանք 10 օր կապրեն ու կստեղծագործեն Տավուշում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Վիլնյուսում

Երեխային կարող է խփել միայն իսկական մանկավարժը. Արմինե Դավթյանի հայտարարությունը մտահոգել է ոլորտի պատասխանատուներին

ՔՊ նիստին որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

Եթե Ադրբեջանը Ղարաբաղի հարցում կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստան է եւ վերջ. Փաշինյան

Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը

Երեւանի բնակարաններից մեկի նկուղում հայտնաբերվել է 69-ամյա քաղաքացու դի

Փոխվարչապետ Ավինյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող ՄԹ դեսպանին

100 փաստ Նոր Հայաստանի մասին-2. (ամբողջական)