Համոզված եղեք, որ որեւիցե խնդիր չունենք. ՊՆ փոխնախարարը՝ Ապրիլյանից 3 տարի անց

02/04/2019 schedule15:10

Այսօր լրանում է Ապրիլյան քառօրյա պատերազմի 3-րդ տարին: Այս 3 տարիների ընթացքում ՀՀ Զինված ուժերի գրեթե բոլոր ճյուղերում փոփոխություններ են տեղի ունեցել:

«Համոզված եղեք, որ որեւիցե խնդիր չունենք»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

- Պարոն Բալայան, արդեն 3 տարի է անցել Ապրիլյան պատերազմից, սպառազինության առումով ի՞նչ վիճակում ենք հիմա: Ի՞նչ փոփոխություններ են կատարվել այս 3 տարվա ընթացքում:

- Միանշանակ փոփոխություններ կան, ոչ միայն աճի, այլեւ որակի տեսանկյունով՝ այդ թվում շփման գծում տեխնիկական հագեցվածության առումով: Այն ամենն, ինչը որ կա, կառավարության ծրագրով իրականացվում են: Այսինքն՝ քանակը փոխարինելով որակով: Դա շարունակական պրոցես է եւ կարող եմ ասել, որ 2018 թվականի ընթացքում արդեն իսկ բավական հաջողություններ ենք գրանցել՝ այդ թվում հայրենի արտադրության սպառազինության մասով: Մեր գործընկերների հետ աշխատանքի արդյունքում ձեռք բերված սպառազինության առումով էլ ենք բավական հաջողություններ գրանցել: Տենդենցը շատ դրական է գնում 2019 եւ մնացած տարիների ընթացքում պլանավորված սպառազինությունների մատակարարման մասով եւս կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որեւիցե խնդիր չունենք:

- Այսինքն, տարեցտարի սպառազինության առումով ավելի՞ ենք զարգանում:

- Միանշանակ: Փաստաթղթեր կան, որոնք հրապարակման ենթակա չեն, օրենքով է սահմանված: Մասնավորապես՝ մեր սպառազինության ռազմավարական զարգացման ծրագիրը, այդ ծրագրով նախատեսվածն իրականացվում է: Կարող եմ ասել, որ որեւիցե անհանգստանալու տեղ չունենք այս առումով:

- Առաջնագծի կահավորվածությունը այս 3 տարիների ընթացքում փոփոխությունների ենթարկվե՞լ է: 3 տարի առաջ շատ էր խոսվում, թե ամոթ է, որ դեռ մինչեւ հիմա պահածոների տուփերով է պատված առաջնագիծը:

- Այն, ինչ-որ եղել է 2016 թվականի ապրիլին եւ այն, ինչ որ հիմա է, էական տարբերություն կա: Այդ պահածոների տուփերն այդքան էլ վատ բան չեն, դրանք իրենց դերն ունեն: Բայց դրա հետ համատեղ նաեւ տեխնիկական միջոցներ են ներդրվել: Հիմա չեմ կարող ասել, թե քանի պահածոյի տուփ կա առաջնածում, բայց դրանց պետք չէ շատ վատ վերաբերվել: Այն, որ դրա հետ համատեղ պետք է տեխնիկական հագեցվածություն, ինչը որ մինչ այսօր կատարվել եւ կատարվելու է, դա միանշանակ է:

- Այս ընթացքում, փոփոխությունների ենթարկվե՞լ է զինծառայողների մարտական պատրաստության ծրագիրը:

- Այո, որոշակի փոփոխություններ կրել են: Մենք մի քանի ուղղվածություն ունենք՝ կախված, թե որ զորատեսակի մասին ենք խոսում: Ըստ զորատեսակների՝ այդ փոփոխություններն անընդհատ տեղի են ունենում: Տարբեր անձնակազմերի մասին ենք խոսում՝ պարտադիր ժամկետային, պայմանագրային եւ սպայական: Ինչպես բուհերում կամ դպրոցներում են ուսումնական ծրագրերն անընդհատ ենթարկվում փոփոխությունների եւ լրացումների, կրճատումների եւ ավելացումների, նույնը տեղի է ունենում նաեւ Զինված ուժերում: Մարտական կանոնադրությանը համապատասխան՝ այդ աշխատանքը մշտական բնույթ ունի:

- Այսինքն 3 տարի առաջ եւ հիմա մարտական պատրաստության առումով որակական տարբերություն ունե՞նք:

- Այո, դա անընդհատ փոփոխվող պրոցես է: Դուք գիտեք՝ տարին մի քանի անգամ զորավարժություններ են անցկացվում, այդ զորավարժությունների արդյունքներով մենք նաեւ վերլուծություն ենք անում եւ մենք մեր մեջ հասկանում ենք, թե ինչն է պետք փոխել, ինչն է պետք ուղղել, ինչ ծավալով է պետք ինչ-որ մի բանը նվազեցնել, մյուսն ավելացնել: Ինչն է պետք հանել, ինչն է պետք ներդնել: Զորավարժությունները միտված են նաեւ դրան:

- Ապրիլյան պատերազմից հետո շատ էր խոսվում, որ մարտական դիրքերում փամփուշտի պակաս է եղել: Այս ընթացքում փամփուշտներն արդեն բավարար չափի տրամադրվո՞ւմ են:

- Ամեն ինչ բավարար չափի տրամադրվում է՝ առաջադրված մարտական խնդիրը լուծելու համար՝ ոչ միայն փամփուշտները:

- Նաեւ թիկունքայի՞ն մասով է ամեն ինչ բավարար չափով տրամադրվում:

- Այո, այդ մասով անհոգ եղեք: Համոզված եղեք, որ որեւիցե խնդիր չունենք: Կախված ստորաբաժանումից՝ այդ ստորաբաժնման խնդրի հետ կապված ե՛ւ հանդերձանքի առումով, ե՛ւ սպառազինության առումով ե՛ւ բարոյահոգեբանական առումով ամեն ինչ պլանավորված ընթանում է:

- Այժմ հնարավոր չէ՞ հանկարծակիի բերել ՀՀ Զինված ուժերին:

- Բացարձակ հնարավոր չէ: Ասեմ ավելին՝ վերջին օրերին Պաշտպանության նախարարի կողմից արված հայտարարությունները դրա վառ ապացույցն են: Առաջին ձեռքից իմանալով տեղեկատվություն Զինված ուժերի մարտական պատրաստության վերաբերյալ՝ եւս մեկ անգամ կարող եմ նույն հայտարարությունը կրկնել, որ որեւիցե խնդիր չենք տեսնում: Ցանկացած զարգացման՝ այդ թվում քաղաքական, մենք պատրաստ ենք:

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 29-ին Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «տարածքներ՝ անվտանգության դիմաց» ձեւաչափ չի լինելու. «Ես՝ որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձեւաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», չի լինելու, ես այն վերաձեւակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»:

Տպել
2074 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց