Գյումրիում 10-ամյա տղա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 10-ամյա տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

2019 թվականի մարտի 29-ին`ժամը 17:30-ին, «Գյումրու շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյումրի քաղաքի տնակներից մեկում հանկարծամահ է եղել տղա երեխա՝ ծնված 01.05.2008 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը:

Նախնական տվյալներով՝ անչափահասն ինքնասպանություն է գործել՝ իրենց տնակում գոտիով բազկաթոռի հետնամասում տեղադրված աթոռակից կախվելու միջոցով:

Կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին երեխայի հագին եղած հագուստները:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու բավարար հիմք եւ առիթ՝ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Տպել
775 դիտում

Դատախազությունը պարզել է քաղավիացիայի ոլորտում 2013-2018-ին կատարված կոռուպցիոն չարաշահումներ

Յուրիկ Բրոյանը ռազմաբժշկական հանձնաժողովի կրկնակի փորձաքննություն կանցնի․ Պաշտպանն այցելել է զինծառայողին

Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հաղորդում ներկայացվել է մինչ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործն իրեն մակագրելը

Ucom-ն ավարտել է դրամային և դոլարային պարտատոսմերի տեղաբաշխումը

Իվանիշվիլին Սահակաշվիլիի կուսակցությանը մեղադրել է տնտեսությունը խորտակելու փորձի մեջ

Ամենակարեւոր վայրը, ուր պետք է այցելել, սա է. հայտնի ֆուտբոլիստ Նունու Գոմեշը Ծիծեռնակաբերդում էր (տեսանյութ)

ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանը պնդում է՝ ճնշումների տակ չի պատրաստվում հրաժարական տալ

Արցախի պաշտպանության նախարարն ու ՀՀ ԱԽ քարտուղարը քննարկել են իրավիճակը առաջնագծում

Խնդիրը գլոբալ է. Սամվել Մարտիրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի եւ «Ինստագրամ»-ի խափանման մասին

ԵԱՏՄ-ում փոխարժեքային քաղաքականության հարցով Խորհրդատվական խորհուրդ կստեղծվի

Հայաստանը հավատում է իր ապագային. երկիրը գրավիչ է դառնում շվեյցարացի զբոսաշրջիկների համար

Հայաստանն ու Բրիտանիան քննարկում են համատեղ կրթական ֆորումի կազմակերպման հարցը

Կառավարության նպատակն է պետական գնումների համակարգը դարձնել ճկուն. վարչապետ

Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Սևանա լճի լողափեր

Մի քիչ սպասեք՝ կիմանաք. դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ Քոչարյանի քրգործի ու իր աշխատասենյակի խուզարկության կապի մասին

Առաջիկա 5 օրը հրդեհների վտանգը բարձր է լինելու. ԱԻՆ-ը զգուշացնում է

«ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ»-ի պաշտոնատար անձիք տուգանվել են. Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Աբովյան քաղաքում

Կայացվեցին ռազմավարական նշանակության որոշումներ. Փաշինյանը՝ պետական գնումների մասին (տեսանյութ)

ԱՄՆ-ի Կապիտոլիումի գմբեթի ներքո հնչել է հայ եկեղեցական աղոթքը

Տառապում եմ. վրացի լրագրող Գաբունիան դարձել է Մարիա Զախարովայի արցունքների պատճառը