Դատարանում քննվել է Ս. Քոչարյանի բողոքը. ներկայացվել է ԶԼՄ-ներից տարածված տեղեկություն՝ ԱԱԾ հաղորդագրության վերաբերյալ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված բողոքի քննությունը:

Բողոքով պաշտպանական կողմը պահանջում է պարտավորեցնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին՝ հրապարակայնորեն հերքել Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քննվող քրեական գործով 2019 թվականի փետրվարի 19-ի հաղորդագրությունը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել Քոչարյանից՝ այդ հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար:

Մեր զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ այսօրվա նիստին ներկայացել էր Ազգային անվտանգության ծառայության կողմից Վահե Ենգիբարյանը, որպես ներկայացուցիչ, եւ քննիչը, որը քննում է Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը:

Ալումյանն ասաց, որ նիստի ընթացքում ներկայացրել է իր բողոքը, իսկ մյուս կողմը՝ բողոքի վերաբերյալ իր առարկությունները:

Ալումյանն իր բողոքի սկզբում նախ ամբողջությամբ ներկայացրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից փետրվարի 19-ին տարածված հաղորդագրությունն ամբողջությամբ: «Մեջբերված հայտարարությունը ձեւակերպված է այնպես, որ գործից անտեղյակ դիտորդի մոտ ստեղծվի տպավորություն, թե առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ Սեդրակ Քոչարյանի մեղքն ապացուցված է»,- մասնավորապես իր բողոքում նշել է պաշտպանը: Ալումյանի խոսքով՝ թեեւ հաղորդագրության վերջում նշված է «ծանուցումը», որ ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով, սակայն ըստ նրա, այդ ծանուցումը բավարար չէ, որպեսզի ընթերցողը հասկանա, որ այս պահին Սեդրակ Քոչարյանը անմեղ է: «Հաղորդագրության համար ընտրված է այնպիսի ձեւ, որի դեպքում ընթերցողների մեծ մասի մոտ կարող է տպավորություն ստղծվել նախ, որ Սեդրակ Քոչարյանը իրոք կատարել է այդ հանցագործությունները եւ երկրորդ, որ ֆորմալ առումով ինքը դեռ մեղավոր չի համարվում, քանի դեռ դատավճիռ չկա: Այսինքն՝ կասկած չթողնելով, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է այդ հանցագործությունները, այնուամենայնիվ, մի հատ ծանուցում է վերջում դրվում»,- ասաց Ալումյանը՝ նշելով, որ վերոգրյալներից ելնելով՝ դատարանից խնդրել է ճանաչել, որ ԱԱԾ-ի հաղորդագրությամբ խախտվել է Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Բացի դա խնդրել է պարտավորեցնել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտին հրապարակայնորեն հերքել սույն բողոքում մատնանշված հաղորդագրությունը եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել Սեդրակ Քոչարյանից այդ հաղորդագրության մեջ տեղ գտած արտահայտությունների համար:

Ալումյանն ասաց, որ բողոքի դեմ առարկել է մյուս կողմը՝ ԱԱԾ ներկայացուցիչն ու քննիչը: «Մյուս կողմն ասում է՝ հաղորդագրության բովանդակության մեջ չկա անմեղության կանխավարկածի խախտում, որի հետ հնարավոր չէ համաձայնել: Ավելի ուժեղ փաստարկն իմ կարծիքով այն է, որ իրենք ասում են, որ այնուամենայնիվ վերջում մենք ծանուցում ենք գրել: Մի փաստարկ էլ էին բերում՝ նշելով, որ իրենք այդ հաղորդագրությունը ներկայացրել են մինչ այդ, երբ որ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց, ինքը, ի լուր բոլորի, լրատվամիջոցներով հայտարարեց, որ մեղադրանքը շինծու է եւ այլն, դրա համար մենք այսպես արձագանքեցինք, այսպիսի հաղորդագրություն տարածեցինք:

Այս բոլոր փաստարկների մեջ, իմ կարծիքով, ամենածանրակշիռը կարելի է համարել այդ ծանուցում ասվածը, որը էլի բոլոր դեպքերում չի վերացնում անձի իրավունքի խախտումը»,- մեր զրույցում մանրամասնեց Հայկ Ալումյանը: Նա ասաց, որ բողոքի հետ մեկտեղ դատարան է ներկայացրել տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում՝ «ՀԺ»-ից, տարածած տեղեկատվությունը՝ ԱԱԾ հաղորդագրության վերաբերյալ. «Որպեսզի ես ապացուցեմ, որ ընթերցողների մոտ այնուամենայնիվ այդ հաղորդագրությունը ընթերցելուց եւ ծանուցումը ընթերցելուց հետո համենայնդեպս շատերի մոտ տպավորություն է առաջանում, որ Սեդրակ Քոչարյանը իրոք կատարել է այդ արարքները, ես բերեցի տարբեր լրատվամիջոցներից, այդ թվում նաեւ ձեր լրատվամիջոցից, այդ հաղորդագրության վերաբերյալ տարածած տեղեկությունը եւ երեւաց մի պարզ բան, որ լրատվամիջոցները գոնե ընկալել են, որ Սեդրակ Քոչարյանը մեղավոր է եւ արդեն հաղորդագրությունը այդ ձեւով են վերարտադրել: Ստացվում է այնպես, որ շարքային ընթերցողը կարող է այդ հաղորդագրությունից եզրակացնել, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է այդ արարքը, իսկ անմեղության կանխավարկածը անձին պաշտպանում է հենց հասարակության կողմից այդպիսի ընկալումներից»,- նշեց Ալումյանը: Մեր դիտարկմանը, որ լրատվամիջոցները ըստ էության ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունն են տեղադրել, պաշտպանը արձագանքեց. «Իմ խնդիրը նա էր, որ ես ցույց տամ դատարանին, թե այդ հաղորդագրությունը շարքային մարդը ոնց կարող է ընկալել, եթե ես լրատվամիջոցներին մեղադրեի, ես իրենց դատի կտայի: Այստեղ ինֆորմացիայի սկզբնաղբյուրի խնդիրն է»,- հավելեց պաշտպանը:

Մեր հարցին՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործն ինչ փուլում է, ինչ նոր գործողություններ են նրա մասնակցությամբ կատարվել, պաշտպանը պատասխանեց, որ իրենց համար պարզ չէ, թե ինչ գործողություններ են կատարում. «Կոնկրետ Սեդրակ Քոչարյանի հետ կապված որեւէ գործողություն այդ ժամանակից սկսկած չի կատարվել»,- եզրափակեց Ալումյանը:

Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու եւ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար (փողերի լվացում): Նրա մեղադրանքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ իրականացված լայնածավալ քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու եւ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հանցադեպեր, որոնց կազմակերպման հետ անմիջական առնչություն է ունեցել Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ Ըստ հաղորդագրության՝ երրորդ անձի կողմից տնտեսվարող սուբյեկտներից մեկում ներդրած, դեռեւս ծագման առումով առանձին իրավական գնահատականի արժանի 5.300.000 ԱՄՆ դոլարն անհատույց ստանալու նպատակով, Սեդրակ Քոչարյանը ձեռնամուխ է եղել շինծու գործարքներով այդ գումարն իր հիմնադրած ընկերության անվամբ ձեւակերպելուն եւ դրա միջոցով ստանալուն, դրանից բխող հարկային պարտավորությունները կատարելուց, վերջինս վերոհիշյալ ՍՊԸ տնօրենին հանձնարարել է կնքել 2 հատ շինծու անհատույց փոխառության պայմանագրեր եւ դրանց տալ նաեւ հաշվապահական ձևակերպում, ինչի հետեւանքով ի վերջո 5.300.000 ԱՄՆ դոլարը փոխանցվել է Սեդրակ Քոչարյանի անձնական հաշվեհամարին՝ իբրեւ տված փոխառության վերադարձ:

Տպել
2446 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը