Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վերադարձն այսպես թե այնպես բացառված է. ով է մեղավոր, որ չարիքի արմատներն անցյալում են

Մարտի 1-ի ամբողջական բացահայտմանն ուղղված քայլերին զուգահեռ կարծես թե ուրվագծվում է նաեւ 1998թ․ նախագահական ընտրությունների կեղծման գործի ուսումնասիրությունը (համենայն դեպս՝ Վահան Շիրխանյանն արդեն պաշտոնապես բացատրություններ է տալիս), ու չի բացառվում, որ առաջիկայում նոր զարգացումներ լինեն նաեւ հոկտեմբերի 27-ի բացահայտման ուղղությամբ։ Սա, բնականաբար, խիստ անհանգստացրել է որոշակի քաղաքական շրջանակների, ուրիշներին էլ առիթ է տվել դատողություններ անելու, թե իշխանությունները չգիտեն՝ ինչպես առաջ շարժվել (առաջ տանել երկիրը), ու ստիպված՝ անցյալն են փորփրում։

Ի՞նչ է տեղի ունենում իրականում։ «Երկիրն առաջ տանելը» նախ եւ առաջ տնտեսական զարգացումն է, մեր դեպքում՝ տնտեսական նոր մոդելի ներդրումը կամ «տնտեսական հեղափոխությունը»։ Խորհրդարանում ունեցած իր ելույթում վարչապետ Փաշինյանը բավականին հանգամանորեն ներկայացրեց, թե կառավարությունը կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել նոր մոդելի ներդրման ուղղությամբ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում, եւ կարելի է չկասկածել, որ այդ քայլերը շատ արդյունավետ են լինելու։ Բայց կոնկրետ ոլորտներն ու տնտեսական չոր ցուցանիշները մի կողմ թողնենք։ Մեծ հաշվով՝ գաղափարն այն է, որ տնտեսական հեղափոխությունը հնարավոր է իրականացնել միայն տնտեսության մեջ ներառական («ինկլյուզիվ») մեխանիզմների կիրառմամբ։ Այսինքն՝ պարզ ասած, պետք է ամեն ինչ անել, որ համախառն արդյունքի ստեղծմանը մասնակցեն առավելագույնս մեծ թվով մարդիկ։ Եվ պետությունը պատրաստ է իր սուղ միջոցներից լուրջ գումարներ հատկացնել դրա համար։

Բայց տնտեսական նոր մոդելի արմատավորումը հնարավոր է միայն քաղաքական նոր մոդելի պայմաններում, այսինքն՝ քաղաքական մոդելը նույնպես պիտի լինի ներառական։ Տեսեք՝ նախկինում Հայաստանում քաղաքական որոշումների կայացման վրա ազդեցություն ուներ առավելագույնը մի քանի տասնյակ մարդ (հենց նրանք էլ որոշում էին, ասենք, քաղաքական ուժերի հարաբերակցությունը խորհրդարանում, բիզնես-քվոտաները եւ այլն), իսկ շարքային քաղաքացիներն ընդամենը դեկորացիայի դեր էին կատարում։ Ու պատահական չէ, որ տնտեսության առյուծի բաժինն ու ազգային հարստության մոտ կեսը պատկանում էին մոտավորապես այդ նույն մի քանի տասնյակ ընտանիքներին։ Քաղաքական հեղափոխությունը հնարավոր դարձավ միայն այն ժամանակ, երբ հարյուր հազարավոր քաղաքացիներ հրաժարվեցին «դեկորացիայի» դերից եւ որոշեցին անմիջական մասնակցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա։ Նույն մեխանիզմով էլ տնտեսական հեղափոխությունն է իրականություն դառնալու, եւ հաջողության առաջին օրինակներն արդեն կան։

Մնում է, որ քաղաքական հին մոդելին վերադառնալը բացառվի վերջնականապես։ Իսկ դրա համար անհրաժեշտ է մինչեւ վերջ բացահայտել այդ հին մոդելի էությունն ու հասկանալ, թե ինչպես է կայացել այն (ընտրակեղծիքներ, ժողովրդի նկատմամբ բռնություններ, քաղաքական սպանություններ եւ այլն)։ Պարզ ասած՝ պետք է բացահայտել արմատները։ Իսկ արմատներն անցյալում են։ Ընդ որում, անհրաժեշտ ենք համարում հատուկ ընդգծել՝ պետք է բացառել ոչ թե նախկին պաշտոնյաների՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի վերադարձը (դա այսպես թե այնպես բացառված է՝ հաշվի առնելով նրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքը), այլ քաղաքական հին մոդելի վերականգնումը՝ անկախ նրանից, թե ում դեմքով կլինի դա։

Այո, դա կարեւորագույն քաղաքական խնդիր է։ Բայց դա չի նշանակում, թե «անցյալը փորփրելը» քաղաքական հետապնդում է։ Պարզապես նախկինում կատարված ընտրակեղծիքների բացահայտումը կբացառի դրանց կրկնությունն ապագայում, ժողովրդի դեմ ուժ կիրառողների բացահայտումը կբացառի հետագայում նույն մեթոդների օգտագործումը որեւէ իշխանության կողմից, նախկինում թալանվածը վերադարձնելը կանխարգելիչ նշանակություն կունենա հետագայի համար, եւ այլն։

Այլ կերպ ասած՝ ստացվում է, որ տնտեսական հեղափոխությունը միտված է ապագային, եւ այդ հարցում իշխանությունները պիտի միայն առաջ նայեն, իսկ ահա տնտեսական հեղափոխության քաղաքական բաղադրիչն ապահովելու համար «անցյալը փորփրելն» անխուսափելի է։ Ու դա, մեծ հաշվով, նույնպես միտված է ապագային։

Որովհետեւ առանց մեկի մյուսը պարզապես չի ստացվի։

Տպել
7095 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց